ArmNews
Հունիսի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երեկ՝ մայիսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում «կլինիկական մահ» ախտորոշմամբ քաղաքացիական ավտոմեքենայով «Սպիտակ» բժշակական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը:

Տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ 29-ամյա Արսեն Կիրակոսյանն է:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վատշի պարեկ Կարեն Պեպանյանն ու կրտսեր պարեկ Աղվան Ասլամազյանը:

Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղ բնակիչ 25-ամյա Ֆրունզիկ Թումասյանի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով:

Քրեական ոստիկանները հայտնաբերել են նշված ավտոմեքենան և այն տեղափոխել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Մեծ Պարնի-Կաթնաջուր գյուղերի խաչմերուկին հարակից հանդամասում:

Տարածքը պարեկները սահմանազատել են:

Դեպքի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դրսային մակերեսի բազմակի ծակած-կտրած վերքեր, ձախից գլխի ճակատաքունքային շրջանի ծակած-կտրած վերքեր, գանգոսկրի կոտրվածք, կրծքավանդակի ձախ կեսի հետին անոթային գծով թափանցող վնասվածք» ախտորոշմամբ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկի Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը հրադադարի համար մի քանի պայմաններ է առաջ քաշել։

Bloomberg-ի տվյալներով՝ Մոսկվան Կիևից պահանջում է հետևյալը.

• Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։ Իր տարածքում չպետք է լինեն օտարերկրյա զորքեր կամ զանգվածային ոչնչացման զենքեր։

• Հրաժարվել Ռուսաստանից պատերազմական փոխհատուցման պահանջից։

• Ղրիմը, ինչպես նաև Մոսկվայի կողմից մասամբ օկուպացված շրջանները պետք է միջազգային մակարդակով ճանաչվեն որպես ռուսական։

• Ուկրաինան ստիպված կլինի դուրս բերել իր զորքերը այս տարածքներից։

Ինչպես նշում է Bloomberg-ը, այս բոլոր պահանջները հակասում են ԱՄՆ պայմաններին։ Բացի այդ, մի քանի եվրոպացի պաշտոնյաներ անանուն մնալու պայմանով հրատարակությանը հայտնել են, որ ԱՄՆ նախագահից վճռական գործողություններ են ակնկալում և հույս ունեն, որ այս շաբաթվա իրադարձությունները Թրամփին ցույց կտան, որ Մոսկվան լուրջ չի վերաբերվում բանակցություններին։

Թեհրանը պատերազմի չի ձգտում, կշարունակի ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային խնդրի շուրջ և չի վախենում սպառնալիքներից, որոնք ԱՄՆ նախագահը հնչեցնում է խաղաղության հրավերների հետ: Այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր գործարքի կնքման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մի վատ բան կպատահի:

«Մենք բանակցելու ենք։ Մենք պատերազմի չենք ձգտում։ Բայց և ոչ մի սպառնալիքից չենք վախենում»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերում է «Mehr» գործակալությունը։Փեզեշքիանը նշել է, որ Թրամփի խոսքերում հակասություններ կան. նա մե՛կ Իրանին խաղաղության է հրավիրում, մե՛կ սպառնում է ԱՄՆ-ում մշակվող ոչնչացման միջոցներով, ուստի անհասկանալի է, թե ԱՄՆ նախագահի խոսքերից որին արժե հավատալ:

Հշեցնենք` անցած շաբաթ կայացել է իրանական միջուկային ծրագրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը:

Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդավորված բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը՝ Հռոմում, ապրիլի 19-ին: Երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլը սկսվել է մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին գրված նամակից, որում և՛ ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ է հնչել, և՛ ռազմական պատասխանի սպառնալիք` դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում: Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնել է միջնորդավորված երկխոսության։

Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Սահարայից փոշու զգալի քանակություն է սպասվում, որը կտեղափոխվի արևելյան Միջերկրական ծով, մասնավորապես Հունաստան և Թուրքիա՝ ցածր ճնշման համակարգի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սահարայի վրայի այդ համակարգն ուժեղ քամիներ է առաջացնում, որոնք մեծ քանակությամբ ավազ են բարձրացնում մթնոլորտ։ Տեսանյութում ներկայացված է փոշու շարժի կանխատեսումը հաջորդ երկու օրերի համար»,- գրել է նա:

 
 

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ երկխոսությունն առաջ մղելու նպատակով, այս մասին տեղեկանում ենք RE:PUBLIC PRESS-ի էջից։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է ԼՂ հայերի վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Փաստաթուղթը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում ստեղծել հարթակ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար: Նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հայրենիք։

Coinbase կրիպտոարժույթի բորսան հայտնել է, որ կիբերհարձակման հետևանքով ընկերությանը պատճառվել է 180-400 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս։

Ընկերության փոխանցմամբ՝ 2025 թվականի մայիսի 11-ին նրանք էլեկտրոնային նամակ են ստացել անհայտ աղբյուրից, որը պնդել է, թե տիրապետում է որոշ հաճախորդների հաշիվների և ընկերության ներքին փաստաթղթերի վերաբերյալ տվյալների։

Coinbase-ի հայտարարության համաձայն՝ հարձակման ընթացքում գողացվել են որոշ անձնական տվյալներ, մասնավորապես՝ հաճախորդների անունները, հասցեները և էլեկտրոնային փոստի հասցեները։ Սակայն, ըստ ընկերության, հաքերներին չի հաջողվել ստանալ մուտքի հավատարմագրեր կամ գաղտնաբառեր։ Ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է փոխհատուցում տրամադրել այն հաճախորդներին, որոնք հարձակման ընթացքում խաբեության զոհ են դարձել և գումարներ են փոխանցել կիբերհանցագործներին։

Ըստ հաղորդագրության՝ հաքերները փորձել են տեղեկատվություն հավաքել ԱՄՆ-ի սահմաններից դուրս աշխատող կապալառուների և աշխատակիցների միջոցով, որոնք ներգրավված են եղել աջակցման դերերում։ Ընկերությունը նշել է, որ տվյալ անձինք ազատվել են աշխատանքից։

Այս դեպքից առանձին, ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք Coinbase-ը իրականում ներկայացրել է ճիշտ տվյալներ օգտատերերի թվի վերաբերյալ։ Այդ մասին Reuters-ին հայտնել են գործին ծանոթ երկու աղբյուր։

Աղբյուրների տվյալներով՝ հանձնաժողովը նաև ուսումնասիրում է, թե օգտատերերի վերաբերյալ հնարավոր սխալ տեղեկատվությունը կարող է արդյոք վկայել SEC-ում գրանցված ընկերությունների համար պարտադիր «Ճանաչիր քո հաճախորդին» (KYC) կանոնների անբավարար կատարման մասին։

Coinbase-ի մամուլի խոսնակը հերքել է, որ SEC-ը հետաքննում է ընկերության համապատասխանությունը KYC և Բանկային գաղտնիության մասին օրենքի պահանջներին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար գերիների փոխանակումը Ռուսաստանի հետ վստահության ամրապնդման և նրանց մտադրությունները գնահատելու միջոց է, ասվում է Time-ի նյութում:

Ամսագիրը նշում է, որ փոխանակումները չեն դադարել հատուկ ռազմական գործողության սկզբից։ 

«Իսկապես, միակ դիվանագիտական ալիքը, որը մշտապես բաց է մնացել պատերազմող կողմերի միջև, եղել է գերիների փոխանակումը», - ասվում է հրապարակման մեջ:

Իրանը քաղաքացիական միջուկային էներգիայի կարիք չունի, քանի որ երկիրն ունի նավթի առատ պաշարներ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք ունեն բավարար նավթ 300 տարվա համար, մարդիկ չեն հասկանում, որ դա ամենահարուստ երկրներից մեկն է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթ և գազ, եթե դուք ունեք ամենահարուստ նավթային պաշարներից մեկը, ինչի՞ համար է ձեզ պետք քաղաքացիական միջուկային էներգիան», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հավելել է, որ չի կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք մշակել։ Նրա խոսքով՝ կողմերը ներկայումս պետք է վերջնական համաձայնության գան այս հարցի շուրջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Լիբիայում պաղեստինցիների վերաբնակեցման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ամերիկյան NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Պաղեստինցիներին վերաբնակեցնելու դիմաց վարչակազմը կարող է Լիբիային վերադարձնել միլիարդավոր դոլարների միջոցներ, որոնք ԱՄՆ-ը սառեցրել էր ավելի քան տասը տարի առաջ», - ասվում է հոդվածում։

Հեռուստաալիքը հավելել է, որ այս գաղափարի շրջանակներում Գազայի հատվածից մինչև մեկ միլիոն պաղեստինցի բնակիչ կարող է վերաբնակեցվել Լիբիայում։ Լրագրողները նշել են, որ Վաշինգտոնն արդեն քննարկել է այս նախաձեռնությունը Տրիպոլիի հետ, բայց դեռևս վերջնական համաձայնության չի եկել։

Սումիի մարզի Բելոպոլիե քաղաքի մոտակայքում ռուսական զորքերը ԱԹՍ-ներով հարձակվել են երթուղային ավտոբուսի վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 9 մարդ, ևս 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնլ է Սումիի տարածաշրջանային պետական կառավարման նախագահ Օլեգ Գրիգորովը, գրում է Українська правда-ն։

«Թշնամին հարվածել է քաղաքացիական տրանսպորտին։ Տուժել են ուղևորները։ Շտապ դեպքի վայր են մեկնել բժիշկներն ու փրկարարական ծառայությունները: Տուժածներին օգնություն է ցուցաբերվում», - ասել է Գրիգորովը։

Ավելի ուշ նա հայտնել է ութ զոհի և հինգ վիրավորի մասին։ 

Ֆոտո

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան

Զբոսաշրջիկները նկարահանել են յագուարի և ալիգատորի միջև կատաղի մենամարտը

2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները

ԵՄ երկրները համաձայնել են ստեղծել 1,5 միլիարդ եվրոյի պաշտպանական հիմնադրամ

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան

ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ

Ավարտվել է Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը, գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիոն եվրո

Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարին

Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում. Պուտին

Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»

Հայաստանի լիարժեք վարչապետն եմ. Փաշինյան. Տեսանյութ

Պեսկովը դիմել է Ուկրաինային

Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելություն կտա միայն 30 տարի հետո