Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ վերջին բանակցություններում «ներկայացում բեմադրելու» փորձը միայն ձեռնտու էր Ռուսաստանին։ Այս մասին գրել է իսպանական Público թերթը։
Հոդվածում ասվում է, որ Զելենսկու «թատերական ռազմավարությունը» ձախողվել է։ Կիևը, ընդհանուր առմամբ, ցույց է տվել իր անհեռատեսությունը։ Խնդիրն այն է, որ նյութի հեղինակը կարծում է, որ Ուկրաինայի նախագահը հաշվի չի առել Մոսկվայի դիվանագիտության բարդությունը։
Ընդ որում, Կրեմլի ռազմավարությունն է «նյարդայնացնել հակառակորդին և ոչ մի ակնարկ չտալ իրական ճանապարհային քարտեզի մասին»։ «Իսկ Մոսկվան այժմ հստակ նպատակ ունի՝ հաղթանակի հասնել ռազմի դաշտում, նախքան զինադադարի շուրջ բանակցություններ վարելը», - ասված է հաղորդագրության մեջ: «Իսկ Զելենսկու թատերական խաղերն օգնում են այս ծրագրերին, քանի որ նրանք անգնահատելի ժամանակ են տալիս Մոսկվային»:
Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, եկեղեցականաց շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Մինսկ (Բելառուսի Հանրապետություն), ուր մայիսի 18-ին կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։
Մայիսի 15-ին Բազելում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Պարգը իր Survivor երգով անցավ եզրափակիչ։
Այն տեղի կունենա մայիսի 17-ին, որտեղ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո։
«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլին մասնակցում է 26 երկիր։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Անիտա Անանդին։ Քանի որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ հարաբերություններին, անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Մենք ամուր հիմք ունենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում»,- X-ի միկրոբլոգում գրել է նա։
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ առաջին անգամ Իրանի իշխանությունները ստիպված են լինում բանակցություններ վարել իրենց միջուկային ծրագրի շուրջ՝ Վաշինգտոնի կողմից զգալի ճնշման սպառնալիքի ներքո։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդի տեղակալ Մորգան Օրտագուսը։
«Իր նախագահության երկրորդ շաբաթում Դոնալդ Թրամփը վերադարձել է Իրանի վրա առավելագույն տնտեսական ճնշման արշավին։ Սա նրա առաջին վարչակազմի քաղաքականությունն էր, որի ընթացքում նա հայտարարեց, որ իր կառավարման օրոք Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ Շատ կարևոր է, որ առաջին անգամ Իրանը ստիպված է բանակցություններ վարել ուժի, ճնշման իրական սպառնալիքի ներքո։ Նախագահ Թրամփը, անշուշտ, ասել է, որ ցանկանում է խաղաղ կարգավորում», – ասել է դիվանագետը, որի գրասենյակը Պետդեպարտամենտի մաս է կազմում։
Նա ընդգծել է, որ ամերիկացի առաջնորդը ռազմական տարբերակը չի համարում այս հարցում առաջնային։ «Սակայն նա բոլոր տարբերակները թողնում է սեղանին, և այդ պատճառով էլ դուք լսեցիք նրա խոսքերը, որ Իրանը պետք է լուրջ վերաբերվի դրան։ Գիտեք, որոշ պահի Իրանի ռեժիմը ստիպված է լինելու ավելի շատ հոգ տանել իրանցի ժողովրդի մասին, քան իր ահաբեկչական միջնորդների, քան Մերձավոր Արևելքը լիովին անկայունացնող զենքի ստեղծման մասին», – ավելացրեց Օրտագուսը։
Նա Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերումն անվանեց «վախճանական սցենար [ամերիկյան] դաշնակիցների և ընկերների համար Մերձավոր Արևելքում։ Մենք փորձում ենք համոզել նրանց (իրանական իշխանություններին), որ իրենց ժողովուրդն ունի ավելի լավ և պայծառ ապագա», – եզրափակեց դիվանագետը։
Ֆիզիկական աշխատանքը, սպորտը և բաղնիքը անհամատեղելի են ալկոհոլային խմիչքների հետ, РИА Новости-ին ասել է Մոսկվայի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը, փոխանցում է 168․am-ը:
«Ամառանոցներում և բանջարանոցներում ֆիզիկական աշխատանքը միշտ ինտենսիվ է: Եթե դրա հետ միասին ալկոհոլ եք օգտագործում, այսինքն ավելացնում եք ադրենալինային բեռը, դա կարող է վնասակար ազդեցություն ունենալ առողջության վրա:
Ադրենալինի քանակն ավելանում է, և ադրենալինը խթանիչ է, իսկ խթանիչը գործում է ուղեղի և սրտի վրա: Այս ֆոնի վրա ավելացրեք ինտենսիվ սպորտ, սրտի համար հետևանքները կարող են ճակատագրական լինել: Սպորտը և ալկոհոլն ընդհանրապես անհամատեղելի են»,- ասել է Բրյունը:
Նրա խոսքով՝ բաղնիքում չպետք է խմել, քանի որ օրգանիզմի գերտաքացումը սրտանոթային համակարգի վրա հսկայական բեռ է, դա կարող է մահացու լինել:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.86 դրամ:
Երեկ՝ մայիսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում «կլինիկական մահ» ախտորոշմամբ քաղաքացիական ավտոմեքենայով «Սպիտակ» բժշակական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը:
Տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ 29-ամյա Արսեն Կիրակոսյանն է:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վատշի պարեկ Կարեն Պեպանյանն ու կրտսեր պարեկ Աղվան Ասլամազյանը:
Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղ բնակիչ 25-ամյա Ֆրունզիկ Թումասյանի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով:
Քրեական ոստիկանները հայտնաբերել են նշված ավտոմեքենան և այն տեղափոխել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Մեծ Պարնի-Կաթնաջուր գյուղերի խաչմերուկին հարակից հանդամասում:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Դեպքի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դրսային մակերեսի բազմակի ծակած-կտրած վերքեր, ձախից գլխի ճակատաքունքային շրջանի ծակած-կտրած վերքեր, գանգոսկրի կոտրվածք, կրծքավանդակի ձախ կեսի հետին անոթային գծով թափանցող վնասվածք» ախտորոշմամբ։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկի Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը հրադադարի համար մի քանի պայմաններ է առաջ քաշել։
Bloomberg-ի տվյալներով՝ Մոսկվան Կիևից պահանջում է հետևյալը.
• Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։ Իր տարածքում չպետք է լինեն օտարերկրյա զորքեր կամ զանգվածային ոչնչացման զենքեր։
• Հրաժարվել Ռուսաստանից պատերազմական փոխհատուցման պահանջից։
• Ղրիմը, ինչպես նաև Մոսկվայի կողմից մասամբ օկուպացված շրջանները պետք է միջազգային մակարդակով ճանաչվեն որպես ռուսական։
• Ուկրաինան ստիպված կլինի դուրս բերել իր զորքերը այս տարածքներից։
Ինչպես նշում է Bloomberg-ը, այս բոլոր պահանջները հակասում են ԱՄՆ պայմաններին։ Բացի այդ, մի քանի եվրոպացի պաշտոնյաներ անանուն մնալու պայմանով հրատարակությանը հայտնել են, որ ԱՄՆ նախագահից վճռական գործողություններ են ակնկալում և հույս ունեն, որ այս շաբաթվա իրադարձությունները Թրամփին ցույց կտան, որ Մոսկվան լուրջ չի վերաբերվում բանակցություններին։
Թեհրանը պատերազմի չի ձգտում, կշարունակի ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային խնդրի շուրջ և չի վախենում սպառնալիքներից, որոնք ԱՄՆ նախագահը հնչեցնում է խաղաղության հրավերների հետ: Այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր գործարքի կնքման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մի վատ բան կպատահի:
«Մենք բանակցելու ենք։ Մենք պատերազմի չենք ձգտում։ Բայց և ոչ մի սպառնալիքից չենք վախենում»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերում է «Mehr» գործակալությունը։Փեզեշքիանը նշել է, որ Թրամփի խոսքերում հակասություններ կան. նա մե՛կ Իրանին խաղաղության է հրավիրում, մե՛կ սպառնում է ԱՄՆ-ում մշակվող ոչնչացման միջոցներով, ուստի անհասկանալի է, թե ԱՄՆ նախագահի խոսքերից որին արժե հավատալ:
Հշեցնենք` անցած շաբաթ կայացել է իրանական միջուկային ծրագրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը:
Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդավորված բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը՝ Հռոմում, ապրիլի 19-ին: Երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլը սկսվել է մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին գրված նամակից, որում և՛ ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ է հնչել, և՛ ռազմական պատասխանի սպառնալիք` դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում: Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնել է միջնորդավորված երկխոսության։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: