Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.83 դրամ:
Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի, գրում է shamshyan.com-ը:
Գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150,000 դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ նախապատրաստվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև։
«Զրույցը նախապատրաստվում է»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ:
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինի հետ զրույց կունենա մայիսի 19-ին, ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին): Թեմաների թվում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորումն ու առևտուրը։
Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցից հետո կխոսի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։
Պուտին-Թրամփ նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս Հրազդանի դպրոցներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Դպրոցի դասերի ավարտից հետո՝ ժամը 15:00-ի սահմաններում, 9-10 տարեկան աղջիկ երեխան տուն գնալիս է եղել, երբ դպրոցի հարակից գյուղամիջյան հատվածում սպիտակ մեքենայով կանգնած անծանոթ է մոտեցել նրան։
Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ։
Երեխան չի կանգել, չի խոսել, հեռախոսով փորձել է զանգահարել ծնողներին, ապա փախել է։
Երեխայի ծնողը պատմել է, որ երեխան ծանր հոգեվիճակում է, վախեցել է։ Երեխային մի քանի անգամ հարցուփորձ են արել իրավապահները, կասկածյալների նկարներ են ցույց տվել։
Ներքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ նշված տեղեկությունը ստուգման փուլում է։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել News.am, Yerevan.Today, 5-րդ ալիք և Politik.am լրատվամիջոցներին։
Հարցազրույցը տեղի է ունեցել երկրորդ նախագահի գրասենյակում։
Այն կհեռարձակվի երկուշաբթի՝ մայիսի 19-ին։
Մամուլը և սոցցանցերը քննարկում են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական առաջնորդների գագաթնաժողովում նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի տարօրինակ ձեռքսեղմման կադրերը։ Կադրերում երևում է՝ ինչպես է ձեռքսեղմման ժամանակ Թուրքիայի նախագահը նախ թեթևակի շոյում Ֆրանսիայի նախագահի ձեռքը, ապա նույնը կրկնում է Մակրոնը։ Այնուհետև Էրդողանը, պատահաբար կամ դիտավորյալ, բռնել է Մակրոնի միջնամատը և բաց չի թողել՝ ասես անտարբեր հայացքով։ Էրդողանի պահվածքը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Կարծիքներից մեկի համաձայն՝ Թուրքիայի նախագահը պարզապես մտածում և լսում էր թարգմանիչներին։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանն այդպիսով կանխել է Մակրոնի հոգեբանական գերիշխանության փորձը։ Ֆրանսիայի նախագահն ուզում էր անմիջականություն ցուցադրել՝ ձեռքը դնելով թուրք առաջնորդի ուսին, ինչը Էրդողանը թույլ չտվեց։ |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին։
Այսպիսով, տվյալ երկրների քաղաքացիների համար՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար չեն գործի Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակության, ռուսաց լեզվի և ռուսաց պատմության իմացության պարտադիր պահանջները:
Նրանք կարող են քաղաքացիություն ստանալու հայտը ներկայացնել իրենց երկրներում՝ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչություններ, իսկ Ռուսաստանում բնակվողները կարող են դիմել Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ՝ ըստ իրենց բնակության կամ գտնվելու վայրի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի դադարեցնել պատերազմը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակի իր էջում։
«Երկուշաբթի հեռախոսազրույց կունենամ Պուտինի հետ։ Զրույցի թեման կլինի արյունահեղության դադարեցումը և առևտուրը։
Կխոսեմ նաև Զելենսկու հետ։ Հուսով եմ՝ կհաստատվի զինադադար և այս պատերազմը կավարտվի»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Թեյլոր Սվիֆթի մասին հերթական կծու հաղորդագրությունը։
78-ամյա Թրամփը հայտարարել է, որ երգչուհին «այլևս սեքսուալ չէ» և ենթադրել է, որ նա կարող է լինել նրա «ժողովրդականության անկման» պատճառը։ «Ո՞վ է նկատել, որ այն բանից հետո, երբ ես ասացի՝ «ես ատում եմ Թեյլոր Սվիֆթին», նա այլևս «սեքսուալ» չէ»,-գրել է Թրամփը։
Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է դրդել նախագահին հրապարակել այս հաղորդագրությունը Մերձավոր Արևելք կատարած ուղևորությունից վերադառնալիս։
Թրամփը բազմիցս քննադատել է Սվիֆթին, հատկապես այն բանից հետո, երբ նա 2020 թվականի ընտրություններում աջակցեց Ջո Բայդենին։ 2024 թվականին երգչուհին կրկին խոսեց Թրամփի դեմ՝ հայտարարելով փոխնախագահ Կամալա Հարիսին աջակցելու մասին։
«Ես քվեարկում եմ @kamalaharris-ի օգտին, քանի որ նա պայքարում է այն իրավունքների և արժեքների համար, որոնք, իմ կարծիքով, իսկական մարտիկի կարիք ունեն։ Նա հավասարակշռված, տաղանդավոր առաջնորդ է, և ես հավատում եմ, որ մենք կարող ենք շատ ավելիի հասնել, եթե մեզ առաջնորդի հանգստությունը, այլ ոչ թե քաոսը»։
Ի պատասխան՝ Թրամփը Truth Social-ում գրել էր. «Ես ատում եմ Թեյլոր Սվիֆթին»։
Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը այն ժամանակ ասել էր, որ Սվիֆթը չի հասկանում «սովորական ամերիկացիներին», և որ Հարիսին նրա աջակցությունը միայն ապացուցում է, որ Դեմոկրատական կուսակցությունը «ներկայացնում է էլիտայի շահերը»։ «Թեյլոր Սվիֆթը կարող է հիանալի երաժշտություն ստեղծել, բայց նա չի հասկանում այն դժվարությունները, որոնց բախվում են սովորական, աշխատասեր ընտանիքները»,-ասել էր Լևիթը,-«Նախագահ Թրամփը խոսում է այն մարդկանց անունից, ովքեր, ինչպես Թեյլորը, բախտ չունեն ապրելու էլիտար համայնքների բարձր ցանկապատերի հետևում»։
Ըստ Forbes-ի՝ Թեյլոր Սվիֆթը աշխարհի ամենահարուստ երգչուհին է՝ մոտ 1.6 միլիարդ դոլար կարողությամբ։
Սվիֆթը նախկինում 2019 թվականին The Guardian-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ 2016 թվականի ընտրություններում աջակցել է Հիլարի Քլինթոնին։