Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Երկուշաբթի՝ մայիսի 19-ի գիշերը, Ռուսաստանը նախատեսում է իրականացնել РС-24 «Ярс» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի «ուսումնամարտական» արձակում: Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։
Հետախուզությունը պնդում է, որ հրթիռի արձակումն ուղղված է Ուկրաինային վախեցնելու և ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա ճնշում գործադրելուն, ինչը դիտվում է որպես միջուկային շանտաժի մարտավարության տարր:
«Շարժական ցամաքային համալիրից ուսումնական զինամթերքով հագեցած հրթիռի արձակումը հրամայվել է իրականացնել ագրեսոր պետության Ռազմավարական հրթիռային ուժերի 31-րդ բանակի 42-րդ դիվիզիայի 433-րդ գնդի անձնակազմի կողմից», - ասվում է ՀԳՎ-ի հայտարարության մեջ:
Գործարկման վայրը Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սվոբոդնի բնակավայրի մոտ է։ Նախատեսվում է կիրառել ուսումնական զինամթերք։ Այս եռաստիճան պինդ վառելիքով աշխատող հրթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է ավելի քան 10 հազար կիլոմետր։
Բելառուս քաղաքական գործիչ, 2020 թվականի Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան X սոցիալական ցանցում պատմել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպման մասին։
«Հաճելի էր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Ես Հայաստանին հաջողություն եմ մաղթում եվրոպական ապագայի ճանապարհին։ Այսօր, առավել քան երբևէ, Եվրոպան արդար, ազատ և անկախ Հայաստանի կարիք ունի։ Շնորհակալություն ձեզ ձեր համերաշխության և սկզբունքային դիրքորոշման համար»,- գրել է Սվետլանա Տիխանովսկայան։
Հռոմի պապ Լևոն XIV-ը, գահակալության արարողության մեկնարկից առաջ, «պապոմոբիլով» շրջել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ողջունելով հազարավոր հավատացյալների, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գահակալության արարողությունը կսկսվի Սուրբ Պետրոսի տաճարում Երևանի ժամանակով ժամը 12:00-ին: Պոնտիֆիկոսի գահակալության համար ժամանել են 156 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ մոտ 30 պետությունների ղեկավարներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրն ունի անհրաժեշտ ուժեր և միջոցներ՝ 2022 թվականին Ուկրաինայում սկսված հատուկ գործողությունը «տրամաբանական ավարտին» հասցնելու համար։ Նա հստակեցրել է, որ դա կարելի է անել «Ռուսաստանի համար անհրաժեշտ արդյունքով», հաղորդում է «Կոմերսանտը»։
«Այդ արդյունքը այս ճգնաժամն առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ, կայուն խաղաղության համար պայմանների ստեղծումը և ռուսաստանյան պետության անվտանգության ապահովումը, մեր մարդկանց շահերի ապահովումն այն տարածքներում, որոնց մասին մենք միշտ խոսում ենք։ Այնտեղ, որտեղ ապրում են մարդիկ, որոնք ռուսերենը համարում են մայրենի լեզու, Ռուսաստանը՝ իրենց հայրենիք», – լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պուտինը։
Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի է ունեցել Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների՝ երեք տարվա մեջ առաջին երկկողմ հանդիպումը։ Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։ Բացի այդ, Ռուսաստանը և Ուկրաինան խոստացել են մանրամասն ներկայացնել հրադադարի վերաբերյալ իրենց տեսակետները և շարունակել բանակցային գործընթացը։
Հաջորդ օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Մոսկվան և Կիևը կփոխանակեն հակամարտության ավարտի իրենց պայմանները։ Դրանց բովանդակությունը Կրեմլի ներկայացուցիչը չի բացահայտել։
Մեքսիկական նավը բախվել է Նյու Յորքի Բրուքլինի կամրջին, հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում՝ մանրամասնելով, որ բախման պատճառը կարող էր տեխնիկական անսարքությունը լինել։
Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտնել էր, որ նավի վրա եղել է 277 մարդ, որից 2-ը զոհվել են, առնվազն 19-ը՝ տուժել են: Չորսը ծանր վիճակում են։
«Կարծում եմ՝ ինչ-որ մեխանիկական խնդիր է եղել, որի պատճառով նավը բախվել է կամրջին»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Մայիսի 31-ին և հունիսի 1-ին Անգլիական այգում տիրելու է իսկական գրքային իրարանցում։ Այցելուներին սպասվում է հեքիաթային ու շա՜տ հետաքրքիր ժամանց` ուրախ խաղերով, գրքային միջոցառումներով ու անակնկալներով լի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ժամը 12:00-20:00-ն կկազմակերպի մանկական գրքի փառատոնը, որը կլինի ավելի հագեցած, անակնկալներով լի ու հիշարժան, քանի որ մենք ձեզ համար պատրաստել ենք ծրագիր, որի մեջ զուգորդվելու են գրական իրադարձություններն ու ուրախ ժամանցը, խաղային ծրագրերը, երաժշտական միջոցառումները, թատերական ներկայացումները, մրցույթներն ու անակնկալները, և այդ ամենը` ջերմ ու ուրախ մթնոլորտում»,- ասվում է հաղորդագրությունում։
Այդ երկու օրերի ընթացքում ձեզ է սպասում՝ մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրելի բենդերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, հանգստի ու սննդի զոնաներ, մեծ զեղչեր ու ակցիաներ և շատ այլ անակնկալներ։ Փառատոնի նպատակն է միավորել երեխաներին գրքերի շուրջ` ապահովելով ուրախ ժամանց: Մուտքն ազատ է։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-13-ը կլինեն համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հունիսի 1-ին Անգլիական այգում կանցկացվի «Երբ գիրքը տոն է» մանկական գրքի փառատոնը, Ազատության հրապարակում՝ «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» բացառիկ ծրագիրը, հունիսի 6-ից Թումանյանի այգում կմեկնարկի Երևանի միջազգային 3-րդ բալետային փառատոնը, իսկ հունիսի 7-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը, Տիգրան Մանսուրյանի «Խաղիկներ» նոր խմբերգային ստեղծագործության պրեմիերան և գրքի շնորհանդեսը:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.83 դրամ:
Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի, գրում է shamshyan.com-ը:
Գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150,000 դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։