ArmNews
Հունիսի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է՝ անկախ քաղաքական վայրիվերումներից, գրում է քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
 
«2021 թվականի փետրվարին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը ղեկավարում է Էդմոն Մարուքյանը ուներ համանուն խմբակցություն Ազգային ժողովում։ Այդ օրերին, երբ փողոցում օր-օրի թափ էր հավաքում Հայրենիքի փրկության շարժումը, որի ղեկավարման և համակարգման մարմնում ընդգրկված էին 17 քաղաքական կուսակցություններ, դրանց թվում չկար «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն Ազգային ժողովում դիրքավորվել էր իբր ընդդիմադիր քաղաքական ուժ։ Այդ օրերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում բազմաթիվ կուսակցություններ, կազմակերպություններ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի մոտ չորս տասնյակ գեներալներ և գնդապետներ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը և այլն։
 
Այդ համընդհանուր ընդվզման ֆոնին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ միայն չնախաձեռնեց Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց, այլև դրա ղեկավար Էդմոն Մարուքյանը, ստվերային համաձայնության գնաց Նիկոլ Փաշինյանի հետ, նրա կեղծ հրաժարականից հետո անգամ ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրելով, նպաստեց արհեստականորեն Ազգային ժողովը լուծարման տանելու և Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու մեքենայությանը։ Այդ գործարքի գինը, իր պարագայում, դարձավ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակումը՝ 2022 թվականի մարտի 14-ին։ Ընդ որում, նա Հատուկ հանձնարարություններով դեսպան էր յուրահատուկ արտոնություններով․ իր իսկ հավաստմամբ փաստացի ենթարկվում էր ոչ թե ՀՀ արտաքին գործերի նախարարին (ինչը պարտավոր էր անել ի պաշտոնե), այլ ուղիղ ենթարկվում էր Նիկոլ Փաշինյանին, հանձնարարություններ ստանում միայն նրանից և զեկուցում՝ միայն վարչապետին։ Ի դեպ, նրա աշխատասենյակը գտնվել է ոչ թե ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում, այլ՝ վարչապետի նստավայրում։ Այդ ժամանակաշրջանում է ստորագրվել 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Արցախն ադրբեջանական տարածք ճանաչելու դավաճանական և ապօրինի հայտարարությունը, որին հաջորդող հայ-ադրբեջանական բանակցություններին Էդմոն Մարուքյանը ցուցաբերել է ուղիղ ներգրավվածություն ու մասնակցություն։
 
Ավելի ուշ՝ Էդմոն Մարուքյանը, 2024 թվականի մարտի 4-ին (Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելուց և հայաթափելուց երկար ժամանակ հետո), Էդմոն Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այն էլ ոչ թե գաղափարական տարակարծությունների և հրաժարական պատճառով, այլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մինչ այդ տևական ժամանակ որևէ հանձնարարություն չստանալով Նիկոլ Փաշինյանից և որևէ աշխատանք չկատարելով վարձատրություն ստանալուց հետո։
Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու «Արթուն ենք» շարժման նախաձեռնությունից հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և կուսակցությունից ոչ գաղափարական հարցերի շուրջ տարակարծությունների պատճառով հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից Էդմոն Մարուքյանը, ով 2021 թվականին ինքը չի ցանկացել անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, առաջադրվել է նրան անվստահություն հայտնելու գործընթացի վարչապետի թեկնածու։
 
Չնայած գործընթացի օրինական և տրամաբանական բնույթին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա չափազանց վտանգավոր կերպար է, քաղաքականապես վստահություն չի կարող ներշնչել, ուստի, կարծում եմ, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ոչ թե պետք է միանան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի նախաձեռնությանը, այլև իրենք, սեփական թեկնածու առաջադրելով, սկսեն նոր նախաձեռնություն՝ ակնկալելով Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի աջակցությունը, եթե նրանց նպատակներն իսկապես ազնիվ են և ցանկանում են զբաղեցրած պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
 
Մի բան այլևս հստակ է և պարզ․ իմպիչմենտի գործընթացը, չնայած իշխանական և ընդդիմադիր մի շարք պատգամավորների սկզբնական շրջանի դիմադրությանը, դա անլուրջ և անիրատեսական որակումներին, դարձել է ներքաղաքական կյանքի գլխավոր օրակարգային հարցը, այն օր-օրի նոր թափ է հավաքում, ունենում է հետաքրքիր զարգացումներ և դրսևորումներ, որոնց հանգուցալուծը լինելու դրա իրականացումը։ Դա Նիկոլ Փաշինյանի պաշտոնից հեռացնելու ոչ միայն միակ, այլև սահմանադրական և օրինական ճանապարհ է, որը, վստահ եմ, ունենալու է հանրային մեծ աջակցություն և հաջող վերջաբան»,– գրել է Ղազարյանը։

Թեհրանում կայացել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաիջևի հանդիպումը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ:

Հաջիևը և Ալի Աքբեր Ահմադիանն ընդգծել են տրանսպորտային միջանցքների և տարանցիկ երթուղիների ստեղծման արագացման կարևորությունը:

Նոր Նորք վարչակա շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ հրաժարական է տալիս։

«Տեղի ունեցած սադրանքը և դրան հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա՝ հասնելով ՀՀ թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը։ Ճամբարից ճամբար թռած անձինք հանուն մանդատի սկսեցին քննարկել իմ անձը։

Համոզված եմ, որ դրան հաջորդելու է նաև և դառնալու է շահարկման առարկա այն, որ լինելով վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։

Հետևաբար այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին, քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու մասիվցներին։

Ապա, խոսքն ուղղելով ԱԺ ընդդիմադիրներին, նշեց․ «Խոսքս ուղղում եմ ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողներին։ 2026 թվականը սարերի ետևում չի և 2026 թվականին ես մասնակից եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»։

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 22-23- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2025
 
Երևանում մայիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 25-27, երեկոյան՝ 17-19 աստիճան։

Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը 53,60 %-ով Ռումինիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի առաջատարն է: Ընդդիմադիր «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» (AUR) կուսակցության ղեկավար Ջեորջե Սիմիոնը ստացել է ձայների 46,40 %-ը: Այս տվյալները հրապարակել է Ռումինիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեների 100 %-ի հաշվարկից հետո։

Մայիսի 4-ին Ռումինիայում կայացել էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, առավելագույն ձայներ էին ստացել «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» (AUR) ազգայնական կուսակցության առաջնորդ Ջեորջե Սիմիոնը (41 %) և Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը (21 %): Մայիսի 18-ին Ռումինիայում անցկացվեց երկրորդ փուլը:

Նշվում է, որ երկրորդ փուլի արդյունքներով Սիմիոնն ընդունել է իր պարտությունը:

Ռումինիայում նախագահական ընտրությունները 2025–ին տեղի են ունենում քաղաքական ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է 2024 թվականին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների չեղարկման պատճառով։ Այն տեղի է ունեցել, երբ անկախ թեկնածու Կելին Ջեորջեսկուն հաղթանակ էր տարել, սակայն քվեարկության արդյունքները չեղարկվել էին սոցիալական ցանցերի միջոցով ընտրական գործընթացին ենթադրյալ միջամտության պատճառով: Այս որոշումը բողոքի ալիք էր բարձրացրել երկրում, բացի այդ Ռումինիայի իշխանությունները, այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմի կողմից, մեղադրվել էին ընդդիմությանը ճնշելու համար:

Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար շատ բարենպաստ պայմաններ։ Հարավային Կովկասում ի հայտ է եկել նոր ստատուս քվո և նոր իրականություն։

Եվ այս ստատուս քվոն հիմնված է ոչ թե օկուպացիայի, ոչ թե ագրեսիայի վրա, այլ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, օրինականության և օրինականության վրա հիմնված հարաբերությունների վրա։

Պաշտոնական Բաքուն հայկական կողմին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խաղաղության պայմանագրի տեքստը։ Սա վառ ապացույցն է այն բանի, թե որքանով է Ադրբեջանը հավատարիմ խաղաղության տարածաշրջանային օրակարգին, որքանով է աջակցում դրան։ Դրական կողմն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Սակայն կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի հետ։ Որպեսզի մենք կարողանանք կայուն, վերջնական խաղաղության հասնել տարածաշրջանում, պետք է վերջ դնել «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին՝ սահմանադրական հիմունքներով»։

Բայց գոհունակությամբ կարող ենք ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի անկախացումից ի վեր տարածաշրջանում խաղաղության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Այսօր տարածաշրջանում իսկապես տիրում է խաղաղություն, կայունություն։ Դե ֆակտո կարելի է ասել, որ տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի դա իրավաբանորեն ձևակերպվի, որպեսզի տարածաշրջանում հաստատվի վերջնական խաղաղություն»,-ասել է նա։

Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրան ապրանքներ արտահանելիս Հայաստանը կարող է տարեկան մոտ 11 մլն դոլար տնտեսել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Մայիսի 15-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը: Այսպիսով, Իրանն առաջին անգամ գործնականում զրոյացրել է մի խումբ ապրանքների համար մաքսատուրքերը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ երկրները, մասնավորապես Հայաստանը, ապրանքային անվանացանկի գրեթե 88%-ի արտահանման համար ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ «տնտեսումը» կլինի մի շարք ապրանքների մաքսատուրքի զրոյացման և ներմուծման մաքսատուրքի միջին դրույքաչափի նվազեցման հաշվին՝ ապրանքների մյուս խմբերի համար մաքսատուրքերը գործող 23 %-ից նվազեցնելով մինչև 8,1 %-ի:

«Իրանական կողմի տրամադրած արտոնությունները փաստացի կընդգրկեն դեպի Իրան հայկական արտահանման 97,6%-ը, որի ընդհանուր արժեքը կազմում է 97 մլն դոլար», - պարզաբանել են հարցմանն ի պատասխան:

Այսպես, տուրք չի գանձվի Հայաստանից Իրան գյուղատնտեսական արտադրանքի, հանքային և գազավորված ջրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի, հրուշակեղենի, ծխախոտի, ոչխարի մսի արտահանման դեպքում: Նախարարությունից պարզաբանել են, որ դրանք ամենաշատ արտահանվող ապրանքատեսակներն են Իրան։

Արդյունաբերական ապրանքների ընտրությունը նույնպես իրականացվել է վերը նշված սկզբունքով և ներառում է հանքային հումք (պղինձ-ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային սիգարետներ, թերմոստատներ և այլն: Իրանական շուկա մուտքը կազատականացվի նաև էլեկտրաէներգիայի, մարտկոցների համար, բացի այդ կնվազեցվեն Իրան ոսկերչական իրերի և դեղամիջոցների ներմուծման մաքսատուրքերը:

Ընդ որում, առաջարկվում է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք պղպեղի, սմբուկի, ձմերուկի և սեխի ներմուծման սեզոնային սակագնային քվոտաները, ինչպես նաև արդյունաբերական ոլորտները ներառել պլաստիկ արտադրանքի սակագնային քվոտաներում։

Հայկական կողմի գնահատմամբ՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը էապես կբարձրացնի իրանական շուկայում Հայաստանի ապրանքների մրցունակությունը, կավելացնի ապրանքների արտահանումն Իրան, կկրկնապատկի ապրանքաշրջանառությունը:

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Բայդենի գրասենյակին։

«Անցյալ շաբաթ նախագահ Ջո Բայդենը հետազոտվել է շագանակագեղձում հանգույցի հայտնաբերման կապակցությամբ այն բանից հետո, երբ զգացել է միզարձակման աճող ախտանշաններ,- ասվում է նախագահի անձնական գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ։ - Ուրբաթ օրը նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, որը բնութագրվում է Գլիսոնի սանդղակով 9 միավորով (5-րդ խումբ)՝ ոսկրային մետաստազներով»։

«Թեև սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, ըստ երևույթին, զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը թույլ է տալիս արդյունավետ բուժել այն,- ասվում է հայտարարության մեջ։ - Նախագահը և նրա ընտանիքն իրենց բժիշկների հետ միասին քննարկում են բուժման տարբերակները»։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00-17:00 Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, 3ա շենքեր, Մաշտոցի պող. 18 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Սայաթ-Նովայի նրբ․ 76-84 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 22 շենք՝ Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Հայփոստ» միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուսթավելու փ. 1-59 առանձնատներ, Ֆրիկի փ. 1-19 առանձնատներ, Թափառաշրջիկների փ. 1, 2, 12 առանձնատներ, Սուրբ Հովհաննեսի փ. 1-9 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11։00-17։00Փափազյան 2-րդ նրբ. 58-115 առանձնատներ, Համո Սահյան փ. 86-104 առանձնատներ, 

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

11։00-17։00 Սարկավագի փ. 117-117/2 շենքեր, Սարկավագի փ. 56-103 սառանձնատներ, Թբիլիսյան խճ. 3/14-7 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-300 առանձնատներ, Մալխասյանց 2-րդ նրբանցք, Գոգոլի փ. 21-62 առանձնատներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10։00-16։00 Նազարբեկյան փ. 14, 15 շենքեր և թիվ 22 դպրոց,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10։00-16։00 Կուրղինյան փողոց և Կուրղինյան նրբ․ 4, 6 շենքեր,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10։00-16։00 Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․Նժդեհի փ․ 27/1, 27/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Արագածի փ․ 93, 93/Ա շենքեր, Արագածի, Ղարիբջանյան, Կողբի փողոցների առաձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10։00-16։00 Գաջեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն, Դավիթ Բեկի փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Ազատավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-12։00 Նոր Խարբերդ գյուղ, Մարմարաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-13։00 Եղեգնավան գյուղ, Փոքր Վեդի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վեդի քաղաք՝ «Թիմ Տելեկոմ», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերություններ, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ազատավան, Արբաթ, Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Փարաքար, Խաչփառ, Թաիրով, Ղուկասավան գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12։00-14։00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձոր մարզ՝

10։30-12։30 Եղեգնաձոր քաղաք՝ Ալավերդյան, Զորավար Վարդանի, Մոմիկի, Չալաբյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։30-13։30 Ջերմուկ քաղաք՝ Ջերմուկի խճուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝

10։00-16։00 Չարենցավան համայնք՝ 7 թաղ. 1-7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։30-13։30 Պռոշյան գյուղ՝ Թումանյան և Անդրանիկի փողոցներ, Խանջյան փողոց մասնակի, Նոր Գեղի գյուղ՝ Պարույր Սևակի, Բաղրամյան, Թևոսյան, Աղբյուրակի, Առողջարանային փողոցներ և Արևանյան փողոց մասնակի, Արզնի գյուղ՝ 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 15 փողոցներ մասնակի, Քանաքեռավան գյուղ՝ 2, 9, 10, 11, 13, 14, 15, 4, 16, 18 փողոցներ մասնակի,

11։00-14։00 Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16։00 Զովունի գյուղ և մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ՝ 4, 8, 9, 10, 11, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 38 փողոցներ, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, Նոր Գեղի գյուղ՝ Կոյուղի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Բյուրեղաշող», «Գոլդեն Ֆլաուեր», «Արզնի Էքսպրես», «Վյակ», «Էյ Էլ Թի», «Արզնի Գրուպ», «Լուսիմա», «Ե/Գ Առողջարան» ՍՊԸ-ներ, «Արզնի էսթետիկա» վիրաբուժության կենտրոն և սպա, Հանգստի գոտի, «Կ․ Պողոսյան» և «Ա․ Ահարոնյան» «Նարեկ 95» ԱՁ-ներ, Սեփականատերեր՝ «Մ․ Հարությունյան», «Նարեկ Առաքելյան», «Վ․ Մանուկյան», «Վ․ Հակոբյան», «Կոյուղի», «Մանո», «Սանատորիա»,«Խաչմերուկ», «Գետաշեն», «Սառնարան», «Գերեզմաններ» և «Գյուղապետարան» թաղամասեր,

11։00-17։00 Աբովյան քաղաք՝ Սարալանջ թաղամաս, Ձորաղբյուր գյուղ մասնակի, Առինջ՝ Դուրյան և Տերյան թաղամասեր մասնակի, Առինջ՝ 1,2, 3, 4, 6, 8, 14, 26, 24 փողոցներ, Ձագավանքի, Մաշտոցի, Մնացականյան, Հայկ Գասպարյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային ավտոկայան, ինչպես նաև բնակիչ-բաժանորդներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝ 

09:30-11:00 Կուտական բնակավայր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-16։00 Ճամբարակ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գեղհովիտ բնակավայր մասնակի,

11։00-14։00 Շորժա, Արտանիշ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16:30 Երանոս բնակավայրն ամբողջությամբ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00-14:00 Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք, Ներքին Գետաշեն բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:00-15:00 Զոլաքար, Աստղաձոր բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի և Պարզ լիճ փողոց մասնակի, Թեղուտ գյուղ,

Լոռու մարզ՝

10:00-12:30 Տաշիր քաղաք՝ Կիրովի, Երևանյան փողոցներ և թաղամաս 1, 2,

13։00-15։00 Տաշիր քաղաք՝ Շիրազի, Գետափնյա փողոցներ և թաղամաս 10, Վանաձոր քաղաք՝ Նժդեհի փ. 2, 4, 6, 7 շենքեր,

15։30-17։00 Տաշիր քաղաք՝ Կիրովի, Երևանյան փողոցներ և թաղամաս 14, Վանաձոր քաղաք՝ Ղուկասյան փողոցն ամբողջությամբ,

10:00-13:00 Ստեփանավան քաղաք՝ Երիտասարդական փողոց մասնակի,

14:00-17:00 Ստեփանավան քաղաք՝ Նանսենի, Գարեգին Նժդեհի և Մաքսիմ Գորկու փողոցներ մասնակի,

09։30-11։00 Վահագնաձոր գյուղ 1, 3, 4 փողոցներ,

11:00-17:00 Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Պառնի և Ծաղկաբեր գյուղեր,

Շիրակի մարզ՝

11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաքի դատարանի շենք, բժշկական կենտրոն, զինվորական կոմիասարիատի շենք, Շիրազի, Նոր, 2-րդ և Եկեղեցու թաղամասեր, Ծիրան սուպերմարկետ, Ձորակապի և Մարալիկի գազալցակայաններ, Լանջիկ, Քարաբերդ և Ձիթհանքով գյուղեր,

Սյունիքի մարզ՝

10:00-11:30 Գորիս գյուղ,

10:00-12:00 Խնածախ գյուղ՝ գիծ Հեռուստակայան,

12:00-15:30 Գորիս քաղաք՝ Մաշտոցի և Անկախության փողոցներ,

14:00-15:00 Հարթաշեն գյուղ՝ գիծ «Օրբիտա» ոչ բնակիչ-բաժանորդ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

2025 թվականի մայիսի կեսերը նշանավորվեցին արևային ակտիվության կտրուկ աճով։ Փորձագետները նկատել են Արեգակի վրա նոր մեծ պսակային անցք։ Արեգակնային քամու հոսքերը սովորաբար շարժվում են մոտ 400 կմ/վ արագությամբ, սակայն այժմ դրանց արագությունը հասել է 700 կմ/վրկ-ի։ Սա կտրուկ մեծացնում է ուժեղ մագնիսական փոթորկի հավանականությունը, որը կարող է ազդել զգայուն մարդկանց առողջության վրա:

Մասնագետները նշում են, որ մայիսի երկրորդ կեսը անհավասար է լինելու. հանգիստ օրերին կհետևեն գեոմագնիսական ակտիվության պոռթկումները։

Մայիսի 20՝ հանգիստ, կանաչ մակարդակ (3 միավոր):
Մայիսի 21՝ չափավոր ակտիվություն, նարնջագույն մակարդակ (4 միավոր):
Մայիսի 22–27. հանգիստ օրերի շարք, կանաչ մակարդակ։
Մայիսի 28–29. հզոր մագնիսական փոթորիկներ, կարմիր մակարդակ (5 բալ)։
Մայիսի 30՝ չափավոր ակտիվություն, նարնջագույն մակարդակ (4 միավոր):
Մայիսի 31. իրավիճակի կայունացում, կանաչ մակարդակ (2 միավոր).

Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ երկարաժամկետ կանխատեսումները կարող են փոխվել բառացիորեն մեկ օրվա ընթացքում. ցանկացած նոր արևային բռնկում կարող է էապես փոխել պատկերը։

Մայիսի 19-ին մագնիսական փոթորկին զուգահեռ Մոսկվայում սպասվում է ցածր մթնոլորտային ճնշում (739 մմ Hg), որը նորմայից ցածր է և կարող է առաջացնել թուլություն, քնկոտություն և գլխացավեր: Սանկտ Պետերբուրգի բնակիչներն ավելի բախտավոր են՝ ճնշումը նորմալ կլինի (757 մմ ս.ս.)։

Չնայած տարածված կարծիքին, որ մագնիսական փոթորիկներն ունեն բացասական ազդեցություն, ուղղակի գիտական ​​ապացույցներ չկան: Այնուամենայնիվ, բազմաթիվ ուսումնասիրություններ նշում են, որ եղանակային զգայունություն ունեցող մարդկանց մոտավորապես 75%-ը դժգոհում է նման ժամանակահատվածում առողջության վատթարացումից:

Ֆոտո

Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին . Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի ուղերձը կալանքի որոշումից հետո. «Ինձ չեն կարող ճնշել, լինելու եմ Եկեղեցու կողքին»

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում