Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից նշում են, որ նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։
«Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս հատվածներում իրականացվում են հողային աշխատանքներ, կառուցվում է հողային պաստառը, ջրահեռացման համակարգեր, հենապատեր և այլն։
Այս ծրագրի շրջանակում կկառուցվի նաև Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Սևան տանող նոր թև»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են «Opel Combo» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:
Ամբողջ աշխարհում տեղի են ունեցել կրիպտոարժույթների դրամապանակների և ֆիրմաների սեփականատերերի հարձակումների և առևանգումների տասնյակ դեպքեր, գրում է The Wall Street Journal թերթը:
Պարբերականի տվյալներով՝ հանցագործների զոհ են դառնում ինչպես ներդրողները, այնպես էլ կրիպտո ընկերությունների ղեկավարներն ու նրանց ընտանիքների անդամները։ Օրինակ, Ֆրանսիայում դիմակավորված անհայտ անձինք փորձել են առևանգել Paymium-ի գաղտնի փոխանակման ղեկավարի դստերը, սպառնալով նրան և նրա երեխային զենքով:
Մեկ այլ պատմություն կապված է Ledger-ի համահիմնադիր Դեյվիդ Բորլանդի և նրա գործընկերոջ հետ, ովքեր առևանգվել են զենքի սպառնալիքով: Նշվում է, որ նման հանցագործությունները գնալով ավելի կազմակերպված են դառնում։ Տուժածների թվում կան բլոգերներ, ներդրողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ավստրալիայից:
Արման Անդրեասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական. այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Գևորգ Ղարիբյանն էլ նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար:
Տիգրան Ավինյանը շնորհավորեց և հաաջողություն մաղթեց նրանց պատասխանատու գործում։
Տարածաշրջանում օտարերկրյա զինված ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Թեհրանի երկխոսության ֆորումում:
Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության գործընթացին։
«Հիմա խաղաղության համար լավագույն և ամենակայուն ժամանակն է։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում չպետք է լինեն ռազմական տարրեր։ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն և կայունություն։ Մենք լավ արդյունքների ենք հասել և որոշել ենք խնդիրների սահմանները։ Սահմանը չի որոշվում օկուպացիայով։ Մենք գիտենք, որ եթե Սահմանադրությունը սպառնալիք չի ներկայացնում մեկ այլ երկրի համար, մնացածը յուրաքանչյուր երկրի ներքին գործն է։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող հոդվածը պետք է բացառվի Հայաստանի Սահմանադրությունից»,- ասել է Հաջիևը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վատիկանում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի հետ։ Հանդիպմանը ներկա է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ավելի ուշ, անդրադառնալով հանդիպմանը, Զելենսկին հանդիպումը «լավ» է անվանել.
«Մենք քննարկել ենք բանակցությունները Ստամբուլում, որտեղ ռուսները ուղարկել են ցածր մակարդակի պատվիրակություն, որը որոշումներ կայացնելու իրավասություն չունի: Ես հաստատեցի Ուկրաինայի պատրաստակամությունը իրական դիվանագիտության համար և նշեցի արագ, ամբողջական և անվերապահ հրադադարի կարևորությունը»,- ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների, երկկողմ առևտրի, պաշտպանական համագործակցության, պատերազմի դաշտում տիրող իրավիճակի և գերիների ապագա փոխանակման հարցեր։
Իրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ այս արդյունքը հավերժ ապահովելու համար լուծման հասնելու նպատակով։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, թե ոչ», – գրել է Արաղչին սոցիալական ցանցերում։
Նրա խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարեց, որ Վաշինգտոնը «չի թույլատրի Իրանին ուրանի հարստացում»։
Կար-չկար մի ծեր կին, որն անընդհատ լաց էր լինում: Նրա ավագ դուստրը ամուսնացել էր անձրևանոցներ վաճառողի հետ, իսկ կրտսերը՝ արիշտա վաճառողի:
Երբ ծեր կինը տեսնում էր, որ եղանակը լավն է, և օրն արևային է լինելու, տխրում էր՝ մտածելով.
«Ի՜նչ վատ է: Այս լավ եղանակին ոչ ոք անձրևանոց չի գնի դստերս կրպակից»:
Եթե եղանակը վատն էր ու անձրևում էր, նա կրկին լաց էր լինում՝ ասելով. «Արիշտան չի չորանա այս անձրևոտ եղանակին, և կրտսեր դուստրս չի կարողանա վաճառել այն»:
Եվ այդպես ամեն օր, արևին, թե անձրևին լալիս էր ծեր կինը՝ մե՛կ ավագ դստեր համար, մե՛կ՝ կրտսեր: Մի օր էլ մի իմաստուն մարդ տեսավ նրան լաց լինելիս և հարցրեց, թե ինչ է պատահել: Կինը պատմեց իր վշտերի մասին, իսկ իմաստունը ժպտալով պատասխանեց.
– Քանի որ եղանակը փոխել չես կարող, փոխիր մտքերդ: Երբ արև է, մի՛ մտածիր ավագ դստերդ անձրևանոցների մասին, այլ կրտսեր դստերդ արիշտայի մասին մտածիր, թե ի՜նչ լավ վաճառք կլինի: Իսկ անձրևի ժամանակ մտածիր, որ լավ է, քանի որ ավագ դստերդ անձրևանոցներն արագ կվաճառվեն:
Այն օրվանից ծեր կինն այլևս լաց չէր լինում, այլ անընդհատ ուրախանում էր աղջիկների համար, դուստրերն էլ մոր համար էին ուրախանում, քանի որ մինչ այդ ոչ մի կերպ չէին կարողանում նրան մխիթարել:
Սովորենք միշտ փնտրել ու գտնել բարին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։
Նա հիշեցրել է, որ Իրանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ է և իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաները, անցկացնել համապատասխան հետազոտություններ, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և բժշկության կարիքների համար։ Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանի կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս զբաղվել միջուկային զենքի ստեղծմամբ։
Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։
«Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա կհանգեցնի որոշ դրական արդյունքների», – ասել է Ուիթքոֆը։