ArmNews
Հունիսի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը խորհրդարանում սկսել են վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը՝ սկսելով ստորագրահավաք։ Հիշեցնենք՝ նրանց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ 

Մարուքյանն ասել է, որ վարչապետին անվստահություն են հայտնում, քանի որ կառավարության ղեկավարն էապես շեղվել է կառավարության ծրագրից։

Տեսախցիկների առաջ Աղազարյանն ու Ասլանյանը ստորագրել են ԱԺ նախագահին ուղղված՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու դիմումը։ Մարուքյանն էլ ստորագրել է անվստահության գործընթացում վարչապետի թեկնածու դառնալու համաձայնագիրը։

Հակոբ Ասլանյանը սա համարել է պատմական օր. «Առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ օրենքի տառին համապատասխան նախաձեռնում ենք մի գործ, որն ամբողջությամբ ծառայելու է մեր պետությանն ու պետականությանը»։

Աղազարյանն էլ նշել է, թե Մարուքյանին ընտրելը հեշտ չի եղել, բայց իրենք վճռական ընտրություն են կատարել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը hայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հեռախոսազրույցը կկայանա այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին)։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«17:00-ին հեռախոսազրույց կլինի Թրամփի հետ»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինի հետ զրույց կունենա մայիսի 19-ին: Թեմաների թվում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորումն ու առևտուրը։ Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցից հետո կխոսի Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։ Պուտին-Թրամփ նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին։

Իրենց շեֆի ասած «Հանգիստ թողե ՛ք Քոչարյանին»-ը պետք է վերաբերեր իրենց կուսակիցներին. Ռոբերտ Քոչարյան

Տեսանյութ

 

«Լուրջ չենք վերաբերվում... Այդ երկու քաղաքացիները ժողովրդական զանգված չեն ներկայացնում...

Պրոցեսին որևէ կերպ չենք վերաբերվում, չենք քննարկում: Մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում, ասում՝ Աղազարյանի ու Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց՝ որպես քաղաքական գործիչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում մեկնարկած իմպիչմենթի գործընթացին, որը նախաձեռնել են պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Էդմոն Մարուքյանին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի որքան հնարավոր է շուտ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ 

«Կովկասում կան որոշակի դրական տեղաշարժեր: Խոսքը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնության շուրջ համաձայնության մասին է: Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման համար և ակնկալում, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունենում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը:

Թենիսի «Արարատ» ակումբի կորտերում այսօր ավարտվեց Tennis Europe Juniors Tour U12 Roza Prudkova Cup միջազգային պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի, ԱՄն-ի, Իսրայելի, Ղազախստանի, Թունիսի ավելի քան 40 պատանիներ եւ աղջնակներ:

aravot.am-ի հետ զրույցում պատվիրակությունների ներկայացուցիչները ջերմ արտահայտվեցին ընդունելության, մրցաշարի կազմակերպման մակարդակի, մրցելու համար «Արարատ» ակումբի անձնակազմի ստեղծած պայմանների մասին:

Թենիսի «Արարատ» ակումբի եւ այս մրցաշարի տնօրեն Էդուարդ Սանամյանն ասաց. «Ընդամենը մեկ օրվա ընդմիջումից հետո  մեկնարկելու է նույն՝ «Թենիս Եվրոպայի» մինչեւ 12 տարեկանների երկրորդ մրցաշարը:

Երեխաները մեծամասամբ մնալու են:

Նույնիսկ ակնկալում ենք, որ մասնակիցների քանակը կավելանա»:

Ռուսաստանը ռազմական ուժեր է կուտակում Ֆինլանդիայի հետ սահմանին՝ ստեղծելով նոր բռնկման կետ Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին: Այս մասին գրում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ արբանյակային լուսանկարները հաստատում են, որ Ռուսաստանը ակտիվորեն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ֆինլանդիայի սահմանի մոտ՝ ենթակառուցվածքների կառուցում, կործանիչների համար ապաստարաններ և պահեստներ։

«Վրանները, կործանիչների ապաստարանները և ռազմական տեխնիկայի պահեստները վկայում են ՆԱՏՕ-ի նոր անդամներից մեկի մոտ ռուսական ներկայության աճի մասին»,- ասվում է տեքստում։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից նշում են, որ նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։

«Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս հատվածներում իրականացվում են հողային աշխատանքներ, կառուցվում է հողային պաստառը, ջրահեռացման համակարգեր, հենապատեր և այլն։

Այս ծրագրի շրջանակում կկառուցվի նաև Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Սևան տանող նոր թև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են «Opel Combo» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: 

Ամբողջ աշխարհում տեղի են ունեցել կրիպտոարժույթների դրամապանակների և ֆիրմաների սեփականատերերի հարձակումների և առևանգումների տասնյակ դեպքեր, գրում է The Wall Street Journal թերթը:

Պարբերականի տվյալներով՝ հանցագործների զոհ են դառնում ինչպես ներդրողները, այնպես էլ կրիպտո ընկերությունների ղեկավարներն ու նրանց ընտանիքների անդամները։ Օրինակ, Ֆրանսիայում դիմակավորված անհայտ անձինք փորձել են առևանգել Paymium-ի գաղտնի փոխանակման ղեկավարի դստերը, սպառնալով նրան և նրա երեխային զենքով:

Մեկ այլ պատմություն կապված է Ledger-ի համահիմնադիր Դեյվիդ Բորլանդի և նրա գործընկերոջ հետ, ովքեր առևանգվել են զենքի սպառնալիքով: Նշվում է, որ նման հանցագործությունները գնալով ավելի կազմակերպված են դառնում։ Տուժածների թվում կան բլոգերներ, ներդրողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ավստրալիայից:

Ֆոտո

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում

Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ, նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան

Իրանում համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է. NetBlocks

Թավրիզին հարվածած ԱԹՍ-ները ներթափանցել են Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ