ArmNews
Հունիսի 18, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Նախագահը միանշանակ բաց է հանդիպման համար», - ասել է նա լրագրողներին:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն այսօր կայացած ճեպազրույցում ասել է, որ հանդիպումը, ի թիվս այլ բաների, կախված կլինի այսօրվա հեռախոսազրույցի արդյունքներից։

Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս չի պատրաստվում: Նա հիշեցրել է, որ ժամը 17:00-ին նախատեսված է նախագահների հեռախոսազրույցը: 

Այսօր՝ մայիսի 19-ին, տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այն նախատեսված է Երևանի ժամանակով 18:00-ին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին, կազմել է 386.2  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.48 դրամ (աճել  է 2.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  516.97 դրամ (աճել է 3.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.80 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-384 դրամով, վաճառվում է 387-388.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 422-431 դրամով, վաճառվում է 436.5-440 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.65-4.72 դրամով, վաճառվում է 4.85-5.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387 դրամով:

Եվրոն գնվում է 430 դրամով, վաճառվում է 435–436 դրամով:

Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.75 դրամով:

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Մոտ մեկ ժամ առաջ էր, մենք տանը նստած էինք, ուժեղ գմփոց եղավ, դուրս եկանք, բան չէր երեւում, ծուխ էր ելնում, կրակ ու գմփգմփոցի ձայներ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Երեւանի Սիլվա Կապուտիկյան 2 շենքի բնակիչներից մեկը, ով ականատես է եղել պայթյուններին ու հրդեհին։

«Այդ պայթունները, ինձ թվում է՝ կաբելներն էին, որովհետեւ այդ անկյունից կաբելները բարձրանում են ենթակայան։ Այնտեղ երեք հատ ավտո է վառվել, մեկն էլ  ներքևում այդ տաքությունից, վալնայից է վառվել։ Մենք եկանք վռազ, սա սա է վինտիլը։ Այստեղ բարձր ճնշման գազի խողովակն է, մեքենան խփել էր, խողովակը ընկել էր գետին, գազն էլ դուրս էր գալիս ու կպել է։

Զանգ տվեցինք, եկան հրշեջները, հանգցրեցին կրակը։ Այստեղ ինչքան մեքենա կար, մարդիկ վախեցան բոլորը հանեցին դուրս այդ տարածքից։ Այնտեղ անկյունում կայանված մեքենաներից մեկը վառվել է, հետևի կողմը ապակիները լրիվ հալվել են»,–ասաց նա։

Ականատեսը պատմեց, որ այդ հատվածում շատ ուժեղ թեք է եւ ծանր մեքենաները չեն կարողանում բարձրանալ. «Մի անգամ դեպք էր եղել, որ մեքենան կանգնել էր, հետո հետ էր եկել, շոֆերին խփել էր, գցել էր հայաթի մեջ, լավ ա սաղ մնաց»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Ռուսաստանը մեծացնում է ռազմական ներկայությունը Ֆինլանդիայի հետ սահմանին, գրում է New York Times-ը՝ հիմնվելով արբանյակային լուսանկարների վերլուծության վրա։

ուսանկարներում, որոնք հաստատել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, երևում են վրանների շարքեր, ռազմական տեխնիկայի նոր պահեստներ, կործանիչների համար նախատեսված թաքստոցների վերանորոգում և ուղղաթիռային բազայում շինարարություն, որը գրեթե չէր օգտագործվել և մոլախոտով էր պատվել։

Ֆինլանդիայի հետ սահմանին ներկայության ուժեղացումը, ամենայն հավանականությամբ, երկարաժամկետ ծրագրի մաս է։ Սա բոլորովին նման չէ նրան, ինչ տեղի էր ունենում Ուկրաինայի հետ սահմանին 2022 թվականին, գրում է NYT-ն։

Ֆինն պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանին մոտ հինգ տարի կպահանջվի, որպեսզի սահմանին ռազմական ներկայությունը հասնի «սպառնալից» մակարդակի։

Վերլուծաբանները, գրում է NYT-ն, կարծում են, որ Ուկրաինայում պատերազմի սուր փուլի ավարտից հետո Ռուսաստանը կկենտրոնացնի իր զորքերը ՆԱՏՕ-ին սահմանակից շրջաններում և հատկապես Արկտիկայում։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լի Սինվեյին դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեյի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ:   

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու և առևտրատնտեսական, մշակութային կապերը զարգացնելու համար: 

Զրուցակիցները կարևորել են տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ուղիղ ավիաչվերթերի թվի ավելացումը: Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա սկզբունքների շուրջ:    

Րոպեներ առաջ երկու բարձր պայթյուն է լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում, ահազանգում են սոցցանցերում:

Հրապարակվող կադրերից երևում է, որ հրդհեը բռնկվել է ՀՀ նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող շենքերից մեկում։  Հրշեջների մարտական հաշվարկ է ուղևորվել դեպքի վայր։

Ավելի ուշ ականատեսներից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Անտառային փողոցում այրվողը բետոնախառնիչ մեքենա է, տեսանյութում լսվում են պայթյունի ձայներ:

«Ու մենք ապրում ենք անտերության երկրում, որտեղ նախագահական նստավայրի հարևանությամբ շինարարություն է ընթանում և չթույլատրված  քանդում էին ճանապարհը, որպեսզի իրենց տեխնիկան բարձրացնեն: Սա է քաղաքապետարանի և անտեր կառավարության աշխատանքի արդյունքը»,- նշել է քաղաքացին:

Մայիսի 20-21-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան:  Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:Նշված է, որ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները առարկայական մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ Մոսկվայում ակնկալում են, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումների գտնմանը:

«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված, այժմ անկախ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի ու Հովիկ Աղազարյանի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված  Նիկոլ Փաշինյանի  հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովում է։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Ի՞նչ է նշանակում՝ նա վստահություն  չի ներշնչում։ Ո՞ւմ մոտ, ո՞ւմ մոտ չի ներշնչում։ Հակոբ Ասլանյանը ու Հովիկ Աղազարյանը հայտարարել են, որ իրենք «Պատիվ ունեմի» և «Հայաստանի» նախաձեռնություններին չեն միանալու։ Այսինքն ընդդիմության կորցրած երկու ստորագրությունները նորից կկորչեն, հիմա իրենք ի՞նչ՝ այսինքն ուզում են պրոցեսը վիժեցնե՞լ։

Այսինք,  Էդգար Ղազարյանն ուզում է ասել՝ եթե թեկնածուին չի առաջադրել Սերժ Սարգսյանը, ուրեմն իրենք դե՞մ են»։

Նա նշեց, որ չի ուզում անդրադառնալ «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին. «Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դեսպան է աշխատել Լեհաստանում։ Հուսով եմ՝ Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը հարգում են իրենց խոսքը։ Երկուսն էլ դիմել են պատգամավորներին՝ սկսեն իմպիչմենտի գործընթաց։ Պատգամավորները նախաձեռնել են։ Դրանից հետո որևէ պատրվակով  խոսակցությունները շարունակել, նշանակում է շարունակել, Կիրովականի ասած, «տինտիրիտներ անել»։ Հո մանկապարտեզ չի՞։ Լուրջ մարդիկ ենք։ Հիմա «Պատիվ ունեմի» 6 պատգամավորներ հայտարարել են, որ առանց նախապայմանների տալիս ենք,սպասում ենք Հակոբ Ասլանյանի աշխատասենյակում, բերեք ստորագրությունները, ի՞նչ խնդիր կա։ Ի՞նչ է նշանակում, որ եթե Սերժ Սարգսյանի թեկնածուն չի, ուրեմն չեն միանո՞ւմ։ Թող այդպես ասեն։ Ասում են՝ բա նա էստեղ ա աշխատել, նա էնտեղ ա աշխատել։ Եկեք ես որեւէ մեկի անցած ճանապարհին չանդրադառնամ, ահավոր բաներ տեղի կունենան։ Ես ուզում եմ բոլորի հետ նորմալ գործընկերային հարաբերություններ պահպանել։ Իմ թիվ մեկ նպատակն է իմպիչմենտը հասցնել տեղ՝ անսալով իրենց նախաձեռնած պրոցեսին և պաշտոնանկել Նիկոլ Փաշինյանին»։

Հարցին՝ ինչո՞ւ եք ուզում Փաշինյանին անվստահություն հայտնել, Մարուքյանը պատասխանեց. «Կլսեք  իմ 60 րոպեանոց ելույթում։ Նախագծում հիմնավորումը ներկայացված է։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն  երկար ժամանակ շեղվել է ինքն իր ծրագրից, որն անվտահության հիմք է»։

Նա նաեւ հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանն  իրեն ասել է, որ եթե «Հայաստանը» կամ «Պատիվ ունեմ»–ը իրեն առաջադրեր վարչապետի թեկնածու, իրենք չէին միանա։

Մարուքյանը տեղեկացրեց, որ այսօր երեք արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում ունի։

ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը կամ մեկ ուրիշը, ով ուզում է ձեռնարկի իմպիչմենտ, մենք՝ ես և պարոն Աղազարյանը, չենք ստորագրի և այդ պրոցեսը չի գնա, որովհետև այդ պրոցեսը գնալու է այնպես, ինչպես գնում է հիմա, եթե չէ, թող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք»։

Ֆոտո

Ադրբեջանում կատաղել են Սոլովյովի խոսքերից

Իրանը Հայֆայի բնակիչներին փրկվելու համար կոչ է արել տարհանվել

Ժամանակին Փաշինյանն էր Հայաստանի իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև. Մարիա Զախարովա

Կառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ին

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ ներքին գործերին բացահայտ միջամտության համար ՌԴ գործընկերներին պաշտոնական հայտագիր ենք ներկայացրել. Միրզոյան

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Իրանի համար դեռ ուշ չէ բանակցելը. Թրամփ

Նախ՝ լուծեք Ձեր հարցերը Ուկրաինայում, հետո նոր զբաղվեք Մերձավոր Արևելքով. Թրամփը՝ Պուտինին

Վրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կան

Թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել իր զավակներին. Փաշինյան

Խամենեին լիազորությունները հանձնել է ԻՀՊԿ գերագույն խորհրդին

«ՀԷՑ-ի Էն աշխատողները, ովքեր կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, կխրախուսվեն»․ Նիկոլ Փաշինյան

«Հնարավոր է»․ Իրանը միջուկային զենքի մասին տեսանյութ է հրապարակել

Իսրայելական «Երկաթե գմբեթ» լեգենդար ՀՕՊ համակարգը վերածվեց թղթե գմբեթի․ Հոխիկյան