ArmNews
Հուլիսի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ին հայտնել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Հունիսի 24-25-ին Հաագայում դաշինքի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ կետ չի լինի։ Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ կազմակերպության երկրներից մեկի դիվանագետին հղումով։

«Սա գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում չի քննարկվի»,  ասել է նա։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ՆԱՏՕ օրակարգում Ուկրաինայի ռազմական դաշինքին միանալու հարցը չկա, «գոնե կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում»։ Բացի այդ, դաշինքը չի պլանավորում ստանձնել «որեւէ նոր ֆինանսական պարտավորություն»՝ Ուկրաինային աջակցելու համար։ 

ՆԱՏՕ գագաթաժողովը Հաագայում տեղի կունենա հունիսի 24-25-ին։ Ակնկալվում է, որ դաշինքի երկրներին կխնդրվի իրենց ռազմական ծախսերի նպատակային չափը ներկայիս 2 տոկոսից հասցնել ՀՆԱ 5 տոկոսի, ինչպես նախկինում պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ՆԱՏՕ երկրների միջեւ պաշտպանության ծախսերի ավելացման վերաբերյալ համաձայնություն չկա. եթե ռազմական ծախսերը մեծանան, նրանք ստիպված կլինեն կրճատել սոցիալական պարտավորությունները, ինչը սպառնում է վատթարացնել ներքաղաքական իրավիճակը եւ առաջացնել լայնածավալ տնտեսական ճգնաժամ։

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլային խմիչքներ արտադրողներս, դիմում ենք միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։ Այս մասին հայտարարություն են տարածել ալկոհոլային խմիչքներ արտադրողները։

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են` Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ Այստեղ կոտրվում են մաքսային կնիքները՝ առանց որևէ հիմնավորման, վերցվում են նմուշներ՝ առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ դրանց լաբորատոր պատասխանների օրերով ուշացումների վերաբերյալ չի տրամադրվում որևէ բացատրություն։ Արդյունքում, արտահանողներին թույլ չի տրվում իրենց բեռները հասցնել երրորոդ երկրների հասցեատերերին։

Ներկայումս վրացական Գեզի տերմինալում պահվում են բեռնված տասնյակ տարանցիկ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսն այնտեղ են գտնվում արդեն ավելի քան մեկ ամիս։ Այսպիսով, վրացական կողմը, խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշները, զգալի նյութական վնասներ է պատճառում Հայաստանի արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ։ 

Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին և մեր արտասահմանյան գործընկերներին՝ հորդորելով իրենց ազդել Վրաստանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու այս չհիմնավորված շրջափակումը և վերացնելու բոլոր այն արհեստական արգելքները, որոնք խոչընդոտում են ապրանքների ազատ տարանցումը երկրի տարածքով»,-ասված է հայտարարության մեջ։

Այսօր՝ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևաքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը հղի կին է: 

Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, հակասում է դրան. հետևաբար, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը «անխուսափելի» է (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Diplomatic Watch ամսագրին տված հարցազրույցում:

«Մենք ավարտել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակումը։ Հուսով ենք, որ կկարողանանք այն ստորագրել։ Սակայն, ինչպես միշտ ասում ենք մեր հայ գործընկերներին, կան մի քանի կարևոր և բազմակողմանի հարցեր, որոնք պետք է լուծվեն ստորագրումից առաջ։ Այդպիսի հարցերից մեկը Հայաստանի Սահմանադրության այն դրույթն է, որը դեռևս արտացոլում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ», -  ասել է Ադրբեջանի դեսպանը:

Իբրահիմի խոսքով՝ երկրորդ կարևոր հարցը, որը պետք է լուծվի, կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ:

«Այն գոյություն ունի միայն թղթի վրա և խորհրդանշական բնույթ է կրում։ Մինսկի խմբի լուծարումը կցույց տա, որ հակամարտությունն իսկապես ավարտվել է։ Իրականում այն ​​ավարտվել է, և մենք շարժվում ենք դեպի ավելի խաղաղ տարածաշրջան, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի ոչ միայն խաղաղություն, այլև զարգացում, բարգավաճում և կայունություն», - նշել է նա: 

«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16։00-22։30-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն․

▫️Սարյան-Եկմալյան փողոցների խաչմերուկից մինչև Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, 
▫️Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, 
▫️Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, 
▫️Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան փողոցների խաչմերուկ, 
▫️Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկ ընկած հատվածները:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի հետ երկխոսությանն աջակցելու համար։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանին Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության խթանման եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում ունեցած դերի համար»,- նշվել է Իսրայելի վարչապետի շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ, որը նշվել է մայիսի 28-ին: Ուղերձի տեքստը հրապարակվել է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում:

Նեթանյահուն նաեւ ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի շարունակական աջակցությունը հրեական համայնքին եւ մշակույթին, ինչպես նաեւ «հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելին ցուցաբերած ամուր համերաշխությունը»՝ նշելով, որ Բաքուն ցուցադրել է «կարեկցանքի եւ բարեկամության անմոռանալի օրինակ»։

«Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, եւ դրանք ավելի են ամրապնդվել ընդհանուր արժեքների, երկու ժողովուրդների միջեւ ամուր բարեկամական կապերի շնորհիվ։ Տարիների ընթացքում մենք զարգացրել ենք գործընկերություն, որը հիմնված է փոխադարձ վստահության, բարի կամքի եւ մեր կառավարությունների ու ժողովուրդների միջեւ անկեղծ հարգանքի վրա»,- նշվել է ուղերձում։

Իսրայելի վարչապետը նաեւ ափսոսանք է հայտնել, որ նա ստիպված էր հետաձգել մայիսի սկզբին Ադրբեջան «երկար սպասված այցը՝ «անկանխատեսելի իրավիճակի պատճառով» աշխատանքային գրաֆիկը փոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ «Այնուամենայնիվ, ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք հանդիպում կնշանակենք ձեզ հարմար ժամանակ՝ կամ Իսրայելում, կամ Ադրբեջանում, որպեսզի շարունակենք քննարկել մեր ընդհանուր շահերն ու ցանկություն

ՀՀ պետական բյուջեն թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել ու դարձնել բովանդակային տեքստ, դրանք էլ կարողանանք արտահայտել թվային ձևով»,- նշեց նա։

2024 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն  579 միլիարդ 200 միլիոն դրամ։

«Սա նշանակում է, որ բոլորս այսքան գումար ենք փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է: Այս թիվն արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Մեր խնդիրը ոչ միայն այս թվաբանության աճը ապահովելն է, այլև գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է։

Այդ գոհունակության ընկալումը շատ ուղիղ կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների հետ։ Այսինքն կյանքից գոհ լինել լինելը կապ ունի պետական բյուջեի, մեր ընկալումների և պետական բյուջեի հետ, բայց մինչ այդ մեկ ուրիշ թիվ էլ մեջբերեմ:

2025 թվականի ապրիլի ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ: 2025 թվականի ապրիլին 238 միլիարդ 975 միլիոն դրամ: 2018 թվականի ապրիլին, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 94 միլիարդ 206 միլիոն դրամ, սա կրկնում եմ բոլոր աշխատողների, բոլոր գրանցված աշխատավարձն է և այս թիվը 2025 թվականի ապրիլին, 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով, կամ խնդրում եմ ուշադրություն, 153%։

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձային ֆոնդը 2025 թվականի ապրիլի դրությամբ ավելի քան կրկնապատկվել է, երկուս ու կես անգամ ավելացել է 2018 թվականի ապրիլի համեմատ։ Այս թիվը դժվար է նույնիսկ մեկնաբանել, ես օրինակ մտածում էի ի՞նչ մեկնաբանեմ, ի՞նչ մեկնաբանություն տամ ես այս թվին, այս տարբերությունը շատի ու քչի մասին չի ամենևին, որովհետև սա մի դեպք չի, որ ասենք, տեսեք, այն ժամանակ քիչ է եղել, հիմա շատ է։ Սա տարբերություն է պետության և չպետության միջև։

Վերադառնալով 238 միլիարդ 975 միլիոն դրամ աշխատավարձի ֆոնդին, չեմ ժխտի, որ այստեղ մտնում են թե այն մարդկանց աշխատավարձերը, որոնք ստանում են 3-4  միլիոն կամ նույնիսկ ավել աշխատավարձ, թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 80 000 դրամ աշխատավարձ, նաև նրանցը, ովքեր աշխատում են կես կամ մեկ քառորդ դրույթով և դրույքով և ստանում են, ասենք, ավելի քիչ։

Այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետևյալն է, բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն»,– հայտարարեց նա։

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 4-ին շրջանների զգալի մասում, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2025

Երևան քաղաքում հունիսի 4-ին, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում հունիսի 4–ի ցերեկը կլինի 21–23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին սպասվում է +17...+19 աստիճան։

2025 թվականի հունվարից մինչև հունիսը երկու պետական ​​թռիչք է իրականացվել Երևանից դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ։ Այս մասին, ի պատասխան գրավոր հարցման, Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«2025 թվականի ընթացքում մինչ օրս Երևան-Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել են 2 պետական չվերթ` տարբեր ժամանակահատվածներում օտարերկրյա պաշտոնատար անձանց տեղափոխման նպատակով՝ Բաքու-Երևան ուղղությամբ մեկ պետական չվերթ և Երևան-Բաքու ուղղությամբ մեկ պետական չվերթ», - ասված է պատասխան նամակում։

Նախարարությունից նաև նշել են, որ այդ թռիչքների մասին լրացուցիչ տեղեկություններ չունեն, քանի որ պետական ​​թռիչքների թույլտվությունները տրամադրում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականից ի վեր Երևան-Բաքու-Երևան երթուղով օդային երթևեկությունն իրականացվել է բացառապես պետական ​​թռիչքների ձևաչափով՝ միջազգային պատվիրակությունների տեղափոխման համար։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ երթուղու գործարկումից ի վեր իրականացվել է 68 նման թռիչք։

Հայտնի է նաև, որ Երևան-Բաքու երթուղով թռիչքներն իրականացվում են երկու ուղեգծով։

Ֆոտո

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը