ArmNews
Հունիսի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի հետ կայացած բանակցությունները։

Նա նշել է, որ ուկրաինական կարգավորման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

«Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի պայմանների ցուցակները. աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասել է նա։

Խոսելով ՌԴ և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպման մասին՝ Պեսկովն ասել է, որ Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է, եթե երկու երկրների պատվիրակությունների կողմից որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն.

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընթանում են և պետք է անցկացվեն փակ դռների հետևում։ Առայժմ խոսվում է պայմանավորվածությունների կատարման մասին»։

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը փոխելու մասին խոսք չկա. աշխատանքները կշարունակվեն, հավելել է Կրեմլի խոսնակը։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բանախոսության ժամանակ խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին, կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել Լեռնային Ղարաբաղի դուրսմղումը բանակցային գործընթացից։ Նա վստահեցրեց, որ

1997 թվականին մշակված փուլային լուծման տարբերակը եղել է ավելի ձեռնտու Հայաստանին և Արցախին, քանի որ այն թույլ էր տալիս լուծել անվտանգության ու խաղաղության հիմնական հարցերը, իսկ կարգավիճակի հարցը մնում էր բաց, ինչը դիվանագիտական առումով նշանակում էր, որ որևէ կերպ չի ամրագրվում Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։

«Քի Վեսթի բանակցությունների ժամանակ Քոչարյանը անձամբ խնդրել է ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանին լիազորել իրեն ներկայացնելու նաև Ղարաբաղի անունից, քանի որ քննարկվում էր տարածքների փոխանակման տարբերակ, և Հայաստանն ու Ադրբեջանը որպես անկախ սուբյեկտներ պիտի բանակցեին: Արկադի Ղուկասյանը սկզբում հրաժարվել է, բայց տեղի է ունեցել շանտաժ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ եթե հրաժարվի իրեն լիազորել հանրային է դարձնելու, որ Ղուկասյանի մերժման հետևանքով զրկվել են մի լուծումից, որով ԼՂ-ն դառանալու Հայաստանի մաս։ Ղուկասյանը ի վերջո համաձայնել է լիազորել, դրանից հետո Ղարաբաղը՝ որպես առանձին կողմ, այլևս չի դիտարկվել որևէ պաշտոնական փաստաթղթում:

Դրանից հետո այլևս չեք տեսնի որևէ առաջարկ որ ներկայացվել է Ստեփանակերտին, միայն Երևանին և Բաքվին է ուղղվել», - ասաց նա։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը՝ մայիսի 17-ին, կհանդիպի կարդինալ Մատեո Զուպիի՝ Ուկրաինայում Հռոմի պապի դեսպանորդի հետ։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պետդեպարտամենտի ղեկավարի ժամանակացույցին։

Ըստ ժամանակացույցի՝ հանդիպումը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին):

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստել է՝ ասելով, որ ուզում է ուժ կիրառել խաղաղություն հաստատելու համար, այդուհանդերձ ուժը կարող է օգտագործվել այդ նպատակով, այդ իսկ պատճառով Թեհրանն օրեցօր կմեծացնի իր ուժը: Այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Թրամփը հայտարարեց, որ ցանկանում է ուժ կիրառել խաղաղության համար։ Նա ստել է: Նա և ամերիկյան ղեկավարությունը կառավարություններն իշխանությունն օգտագործում էին Գազայում զանգվածային սպանությունների, որտեղ կարող են պատերազմ հրահրելու և իրենց վարձկաններին աջակցելու համար»,-ասել է Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է, որ ուժը կարելի է օգտագործել խաղաղության և անվտանգության հաստատման համար:

«Ուստի մենք Աստծո օգնությամբ ամեն օր կուժեղացնենք մեր ուժը»,- նշել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր գործարքի կնքման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մի վատ բան կպատահի:

Հիշեցնենք` անցած շաբաթ կայացել է իրանական միջուկային ծրագրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը:

Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդավորված բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը՝ Հռոմում, ապրիլի 19-ին: Երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլը սկսվել է մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին գրված նամակից, որում և՛ ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ է հնչել, և՛ ռազմական պատասխանի սպառնալիք` դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում: Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնել է միջնորդավորված երկխոսության։

Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Հաջորդ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա գերիների փոխանակում՝ 1,000-ը 1,000-ի դիմաց։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմական հետախուզության՝ Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Երևանի Օղակաձև այգու 4-րդ գոտում գտնվող  «Արարատ» թենիսի մարզական ակումբում տեղի է ունենում «TENNIS EUROPE JUNIORS TOUR U12 ROSA PRUDNIKOVA CUP» միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարը, որին մասնակցում են ավելի քան քառասուն պրոֆեսիոնալներ ԱՄՆ-ից, Թունիսից, Հունաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Հայաստանից:

Մրցաշարը համարվում է 2-րդ կատեգորիայի մրցաշար և մարզիկների միջև պայքար է ընթանում միջազգային վարկանիշների համար:

Այժմ Թենիս Եվրապայի և  Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո տեղի է ունենում մրցաշարի արդյունքների ամփոփման՝ մեդալների և գավաթների բաշխման արարողությունը:

 

Երևանում մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Մարզերում մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը հնարավոր է երկու երկրների պատվիրակությունների որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում, հայտնել է ՌԴ նախագայի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RBC-ն:

«Նման հանդիպումը, որպես երկու կողմերի պատվիրակությունների աշխատանքի արդյունք, այդ պատվիրակությունների որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելիս հնարավոր ենք համարում», - ասել է նա:

Նա հավելել է, որ Մոսկվայի համար փաստաթղթեր ստորագրելիս սկզբունքային կլինի՝ ով է դա անելու Կիևի կողմից: 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանելու Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Մայիսի 19-ին նախատեսվում է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, ոնին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Մոսկվայի մետրոյի 90-ամյակին նվիրված գնացքների շքերթը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Շքերթը մեկնարկել է Օղակաձև գծի «Կոմսոմոլսկայա» կայարանում։

Շքերթի մեկնարկից առաջ Մոսկվայի մետրոպոլիտենի ակադեմիական երգչախումբը մետրոյին նվիրված մի քանի երգ է կատարել:

Շքերթին մասնակցում են տարբեր սերունդների ութ շարժակազմեր՝ «Սոկոլնիկի» ռետրոգնացքը, «Նոմերնոյ», «Տոչկա 6», «Ռուսիչ», «Օկա», «Բակլաժան», «Մոսկվա», «Մոսկվա-2020» և «Մոսկվա-2024» գնացքները, որոնք շաբաթ և կիրակի օրերին ժամը 09.00-ից մինչև 20.00-ն 30 րոպեն մեկ կշարժվեն ժամացույցի սլաքի ուղղությամբ:

Մոսկվայի մետրոյի առաջին հատվածի բացումը կայացել է 1935 թվականի մայիսի 15-ին։

Ֆոտո

Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»

Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին . Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի ուղերձը կալանքի որոշումից հետո. «Ինձ չեն կարող ճնշել, լինելու եմ Եկեղեցու կողքին»

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել