ArmNews
Հունիսի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը հնարավոր է երկու երկրների պատվիրակությունների որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում, հայտնել է ՌԴ նախագայի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RBC-ն:

«Նման հանդիպումը, որպես երկու կողմերի պատվիրակությունների աշխատանքի արդյունք, այդ պատվիրակությունների որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելիս հնարավոր ենք համարում», - ասել է նա:

Նա հավելել է, որ Մոսկվայի համար փաստաթղթեր ստորագրելիս սկզբունքային կլինի՝ ով է դա անելու Կիևի կողմից: 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանելու Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Մայիսի 19-ին նախատեսվում է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, ոնին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Մոսկվայի մետրոյի 90-ամյակին նվիրված գնացքների շքերթը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Շքերթը մեկնարկել է Օղակաձև գծի «Կոմսոմոլսկայա» կայարանում։

Շքերթի մեկնարկից առաջ Մոսկվայի մետրոպոլիտենի ակադեմիական երգչախումբը մետրոյին նվիրված մի քանի երգ է կատարել:

Շքերթին մասնակցում են տարբեր սերունդների ութ շարժակազմեր՝ «Սոկոլնիկի» ռետրոգնացքը, «Նոմերնոյ», «Տոչկա 6», «Ռուսիչ», «Օկա», «Բակլաժան», «Մոսկվա», «Մոսկվա-2020» և «Մոսկվա-2024» գնացքները, որոնք շաբաթ և կիրակի օրերին ժամը 09.00-ից մինչև 20.00-ն 30 րոպեն մեկ կշարժվեն ժամացույցի սլաքի ուղղությամբ:

Մոսկվայի մետրոյի առաջին հատվածի բացումը կայացել է 1935 թվականի մայիսի 15-ին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ վերջին բանակցություններում «ներկայացում բեմադրելու» փորձը միայն ձեռնտու էր Ռուսաստանին։ Այս մասին գրել է իսպանական Público թերթը։

Հոդվածում ասվում է, որ Զելենսկու «թատերական ռազմավարությունը»  ձախողվել է։ Կիևը, ընդհանուր առմամբ, ցույց է տվել իր անհեռատեսությունը։ Խնդիրն այն է, որ նյութի հեղինակը կարծում է, որ Ուկրաինայի նախագահը հաշվի չի առել Մոսկվայի դիվանագիտության բարդությունը։

Ընդ որում, Կրեմլի ռազմավարությունն է «նյարդայնացնել հակառակորդին և ոչ մի ակնարկ չտալ իրական ճանապարհային քարտեզի մասին»։ «Իսկ Մոսկվան այժմ հստակ նպատակ ունի՝ հաղթանակի հասնել ռազմի դաշտում, նախքան զինադադարի շուրջ բանակցություններ վարելը», - ասված է հաղորդագրության մեջ: «Իսկ Զելենսկու թատերական խաղերն օգնում են այս ծրագրերին, քանի որ նրանք անգնահատելի ժամանակ են տալիս Մոսկվային»:

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, եկեղեցականաց շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Մինսկ (Բելառուսի Հանրապետություն), ուր մայիսի 18-ին կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։

Մայիսի 15-ին Բազելում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Պարգը իր Survivor երգով անցավ եզրափակիչ։

Այն տեղի կունենա մայիսի 17-ին, որտեղ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո։

«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլին մասնակցում է 26 երկիր։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Անիտա Անանդին։ Քանի որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ հարաբերություններին, անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Մենք ամուր հիմք ունենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում»,- X-ի միկրոբլոգում գրել է նա։

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ առաջին անգամ Իրանի իշխանությունները ստիպված են լինում բանակցություններ վարել իրենց միջուկային ծրագրի շուրջ՝ Վաշինգտոնի կողմից զգալի ճնշման սպառնալիքի ներքո։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդի տեղակալ Մորգան Օրտագուսը։

«Իր նախագահության երկրորդ շաբաթում Դոնալդ Թրամփը վերադարձել է Իրանի վրա առավելագույն տնտեսական ճնշման արշավին։ Սա նրա առաջին վարչակազմի քաղաքականությունն էր, որի ընթացքում նա հայտարարեց, որ իր կառավարման օրոք Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ Շատ կարևոր է, որ առաջին անգամ Իրանը ստիպված է բանակցություններ վարել ուժի, ճնշման իրական սպառնալիքի ներքո։ Նախագահ Թրամփը, անշուշտ, ասել է, որ ցանկանում է խաղաղ կարգավորում», – ասել է դիվանագետը, որի գրասենյակը Պետդեպարտամենտի մաս է կազմում։

Նա ընդգծել է, որ ամերիկացի առաջնորդը ռազմական տարբերակը չի համարում այս հարցում առաջնային։ «Սակայն նա բոլոր տարբերակները թողնում է սեղանին, և այդ պատճառով էլ դուք լսեցիք նրա խոսքերը, որ Իրանը պետք է լուրջ վերաբերվի դրան։ Գիտեք, որոշ պահի Իրանի ռեժիմը ստիպված է լինելու ավելի շատ հոգ տանել իրանցի ժողովրդի մասին, քան իր ահաբեկչական միջնորդների, քան Մերձավոր Արևելքը լիովին անկայունացնող զենքի ստեղծման մասին», – ավելացրեց Օրտագուսը։

Նա Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերումն անվանեց «վախճանական սցենար [ամերիկյան] դաշնակիցների և ընկերների համար Մերձավոր Արևելքում։ Մենք փորձում ենք համոզել նրանց (իրանական իշխանություններին), որ իրենց ժողովուրդն ունի ավելի լավ և պայծառ ապագա», – եզրափակեց դիվանագետը։

Ֆիզիկական աշխատանքը, սպորտը և բաղնիքը անհամատեղելի են ալկոհոլային խմիչքների հետ, РИА Новости-ին ասել է Մոսկվայի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը, փոխանցում է 168․am-ը:

«Ամառանոցներում և բանջարանոցներում ֆիզիկական աշխատանքը միշտ ինտենսիվ է: Եթե դրա հետ միասին ալկոհոլ եք օգտագործում, այսինքն ավելացնում եք ադրենալինային բեռը, դա կարող է վնասակար ազդեցություն ունենալ առողջության վրա:

Ադրենալինի քանակն ավելանում է, և ադրենալինը խթանիչ է, իսկ խթանիչը գործում է ուղեղի և սրտի վրա: Այս ֆոնի վրա ավելացրեք ինտենսիվ սպորտ, սրտի համար հետևանքները կարող են ճակատագրական լինել: Սպորտը և ալկոհոլն ընդհանրապես անհամատեղելի են»,- ասել է Բրյունը:

Նրա խոսքով՝ բաղնիքում չպետք է խմել, քանի որ օրգանիզմի գերտաքացումը սրտանոթային համակարգի վրա հսկայական բեռ է, դա կարող է մահացու լինել:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.5 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.86 դրամ:

Ֆոտո

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան

Զբոսաշրջիկները նկարահանել են յագուարի և ալիգատորի միջև կատաղի մենամարտը

2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները

ԵՄ երկրները համաձայնել են ստեղծել 1,5 միլիարդ եվրոյի պաշտպանական հիմնադրամ

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան

ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ

Ավարտվել է Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը, գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիոն եվրո

Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարին

Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում. Պուտին

Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»

Հայաստանի լիարժեք վարչապետն եմ. Փաշինյան. Տեսանյութ

Պեսկովը դիմել է Ուկրաինային

Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելություն կտա միայն 30 տարի հետո