Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Կառավարությունը որոշում է ընդունել, որը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը:
Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կնքվել է շուրջ 7730 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3300 հա ինտենսիվ այգի:
Ծրագրի իրականացման ընթացքում խոշոր ներդրումների դեպքում որոշակի խնդիր է առաջացել մեկ կապալառուի միջոցով աշխատանքները իրականացնելու հետ կապված, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել կապալառուին ներկայացվող պահանջները և խթանել կարկտապաշտպան ցանցերի ներդրումը։
Կարգավորման նպատակը կարկտապաշտպան ցանցերի ներդրումը առավել հասանելի դարձնելն է, ինչպես նաև շահառուի և կապալառուի հարաբերությունների, շահառուին ներկայացվող պահանջների հստակեցումը։
Որոշմամբ փոխհատուցման բաղադրիչով նախատեսվել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն բոլոր բնակավայրերի համար։ Կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի համար փոխհատուցման չափը թողնվել է անփոփոխ՝ 75%, իսկ այլ բնակավայրերի համար սահմանվել է 50 %։
Միաժամանակ, որոշմամբ սահմանվում է, որ ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում շահառուն (միայն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ համայնք) կարող է ծրագիրը իրականացնել տարբեր (մեկից ավելի) կապալառու կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրեր կնքելով մի քանի կապալառուների հետ, իսկ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը կարող է իրականացվել ինչպես շահառուի, այնպես էլ կապալառուի կողմից, հաշվի առնելով, որ խոշոր ներդրումների դեպքում կապալառու կազմակերպության միջոցով անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը հանգեցնում է հավելյալ մեծ ծախսերի։ Նույն մոտեցումը կիրառվել է նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում։
10 հա և ավելի տարածքում ծրագրի իրականացման կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման համար շահառուի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռքբերման կամ տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ պայմանագրերի կնքման դեպքերում՝ շահառուն աշխատանքների ավարտից հետո պետք է ներկայացնի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվի ծրագրի շրջանակում կատարված ծախսերը ֆինանսական հաշվետվություններում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատերն իրեն խնդրում են կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականին, և ինքը կմտածի այդ մասին։
«Գիտեք, մենք ուզում ենք վերընտրվել։ Շատերը խորհուրդ են տալիս դա անել։ Ես կմտածեմ դրա մասին, չնայած դա շատ դժվար է», - ասել է նա՝ ելույթ ունենալով Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազայում։ Ամերիկացի առաջնորդը կատակով առաջարկեց ընտրարշավի կարգախոս՝ «Թրամփ 2028. Խելագարեցրնենք ձախերին»։
Միաժամանակ, Թրամփը նախկինում հայտարարել էր, որ չի մտադիրվում երրորդ անգամ վերընտրվել բարձրագույն պետական պաշտոնում։
Համաձայն 1951 թվականին ընդունված Ամերիկայի Սահմանադրության 22-րդ փոփոխության՝ նույն անձը կարող է պետության ղեկավար ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ։ Միացյալ Նահանգներում հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին։
Անկարայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:
Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ, հաղորդում է Anadolu-ն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ ՌԴ-ի հետ բանակցություններին Ուկրաինայի մասնակցության որոշման մասին կհայտարարի Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո:
Էրդողանի և Զելենսկու հանդիպումից այլ մանրամասներ չի հաղորդվում:
Քիչ առաջ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկրաշարժը հստակ զգացվել է մայրաքաղաք Անկարայի բնակելի տներում։
Ցնցումների օջախը գտնվել է Անկարայից մոտ 200 կմ դեպի հարավ գտնվող Կոնիա նահանգում, հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ Ցնցման ալիքը հասել է երկրի մայրաքաղաք:
Անթալիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկման գլխավոր թեմաներից մեկը եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել հակամարտությունը լուծելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադրած ջանքերին
Ինչպես տեղեկանում է Reuters գործակալությունից, Այս մասին նախարարական հանդիպումից հետո հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Մենք քննարկել ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը։ Մենք վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունը նախագահ Թրամփի հրատապ ջանքերին՝ հնարավորինս արագ պատերազմը հասցնելու արդար և տևական ավարտի», – ասել է Ռյուտեն։
Նա շեշտել է, որ երբ կողմերի միջև հրադադարի կամ խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, այն պետք է լինի տևական։«Գնդակը, միանշանակ, Ռուսաստանի դաշտում է։ Ռուսները հիմա ուղարկել են ցածր մակարդակի պատվիրակություն, և չեն օգտվում հնարավորությունից։ Ուկրաինան, ակնհայտորեն, պատրաստ է խաղալ գնդակ, բայց գնդակը հիմա Ռուսաստանի դաշտում է», – հավելել է Ռյուտեն։
Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Եվրաատլանտյան տարածքում կայունության պահպանման գրավականներից մեկն է համարել պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացումը։
«Այս ամենը, պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացումը, պաշտպանական արդյունաբերական հզորությունների բարձրացումը և Ուկրաինային շարունակական աջակցությունը կօգնեն պահպանել կայունությունը մեր Եվրատլանտյան տարածքում», – ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Ռյուտեն նշել է, որ պաշտպանական ծախսերն ավելացնելու հարցով Գերմանիան սկսում է առաջատարի տեղ գրավել։ Ըստ Ռյուտեի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է կենտրոնանան պաշտպանական արդյունաբերական արտադրության վրա։
«Ռուսաստանը, որոշ հաշվարկներով, երեք ամսում զինամթերքի առումով արտադրում է այնքան, որքան ամբողջ ՆԱՏՕ-ն արտադրում է մեկ տարվա ընթացքում, իսկ Ռուսաստանն ունի ՆԱՏՕ-ի ընդհանուր տնտեսության ընդամենը 5%-ը…. Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Թուրքիայում մայիսի 15-ին տեղի են ունենում մի քանի կարևոր հանդիպումներ՝ Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի միջև, Անթալիայում՝ ՆԱՏՕ-ի երկրների արտգործանխարարների միջև, իսկ Ստամբուլում ակնկալվում են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրուկ է արձագանքել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ Էր Ռիադում ունեցած ելույթին, որում Թրամփը մեղադրել է Իրանի առաջնորդներին վատ կառավարման և Մերձավոր Արևելքի ապակայունացման մեջ։
Այս մասին հայտնում է Tehran Times-ը։
Փեզեշքիանը կտրականապես մերժել է մեղադրանքները՝ մեղքը բարդելով Վաշինգտոնի և նրա դաշնակիցների վրա։
«Մեկ տարվա ընթացքում Գազայում ռումբերի և հրթիռների տակ մե՞նք ենք սպանել վաթսուն հազար կանանց և երեխաների։ Մե՞նք ենք կտրել ջուրը, հացը և դեղորայքը այդ խեղճ մարդկանցից։ Մե՞նք ենք սպառնալիքը», – նշել է նա Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում ունեցած ելույթում։
«(Թրամփը) միամիտ է, եթե կարծում է, թե կարող է գալ մեր տարածաշրջան, սպառնալ մեզ և հույս ունենալ, որ մենք կնահանջենք: Մենք երբեք բանակցության չենք դնի մեր արժանապատվությունը: Սա յուրաքանչյուր իրանցու արյան մեջ է», – ասել է Փեզեշքիանը։
Նա նաև նշել է, որ Թրամփը հույս ունի ապամոտիվացնել իրանցիներին և պառակտումներ ստեղծել երկրի ներսում:
«Դուք այդ նպատակին կհասնեք միայն ձեր երազներում: Իրանը կշարունակի իր առաջընթացը՝ համաձայնագրով կամ առանց դրա, – ասել է նա։ – Դուք փորձել եք Իրանին ծնկի բերել վերջին 47 տարիների ընթացքում։ Մենք գոյություն ունենք հազարավոր տարիներ և կգոյատևենք նաև առաջիկա տարիներին»։
Փեզեշքիանը նաև հիշեցրել է Թրամփին, որ ինքն էր 2020 թվականին հրամայել սպանել Իրանի գլխավոր ռազմական հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին։ «Սոլեյմանին այն մարդն էր, որը դեմ էր «Իսլամականը պետությանը», որին դուք մարզել, աջակցել և սնել եք: Եվ հիմա դուք պնդում եք, որ հաղթել եք նրանց», – նշել է նա:
Փեզեշքիանը շեշտել է, որ այն ճնշումը, որ գործադրվել է Իրանի վրա, «եթե գործադրվեր որևէ այլ երկրի վրա, այն 24 ժամ էլ չէր գոյատևի»։
Մասուդ Փեզեշքիանն Իրանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։ Նա պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել առանց սպառնալիքների և ճնշումների։
Չնայած Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին, ԱՄՆ վարչակազմը շարունակում է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալուն։ Այս մաիսն գրում է ՏԱՍՍ-ը:
«Դուք հավանաբար արդեն կարդացել եք, որ Իրանը համաձայնել է այնպիսի պայմանների, որոնց դեպքում մենք, ես դա բարեկամաբար եմ ասում, ռադիոակտիվ փոշի չենք ստեղծի Իրանում (նկատի ունի Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումը-Խմբ.)։ Ես ցանկանում եմ, որ նրանց համար ամեն ինչ լավ լինի։ Իրանը մեծ երկիր է, բայց չի կարող միջուկային զենք ունենալ։ Դա պարզ է: Ոչ մի 30 էջանոց փաստաթուղթ, ընդամենը մեկ նախադասություն՝ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ, որ մենք մոտ ենք գործարքին: Մենք Իրանի հետ շատ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ կցանկանար լուծել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը «խելամիտ, ոչ թե կոշտ ձևով»։ Թրամփը նաև ասել է, որ չի ցանկանում դիմել «չտեսնված բռնության» և նախընտրում է «ճիշտ ճանապարհը»։
Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, բանակցությունների չորս փուլ են անցկացրել՝ լուծելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները:
Մոսկվան ձգտում է լիարժեք իրագործել Բաքվի հետ հարաբերությունների ամբողջ ներուժը, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
«Գիտեք՝ մենք Բաքվի հետ հարաբերությունները կառուցում ենք 2022 թվականի փետրվարին բարձր մակարդակով ստորագրված Դաշնակցային համագործակցության հռչակագրի հիման վրա։ Մեր կողմը տրամադրված է հետևողականորեն իրագործել այս երկկողմ հարաբերությունների համար առանցքային փաստաթղթի ամբողջ ներուժը, ինչպես նաև լուծել առաջացող բոլոր հարցերը՝ փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով», - նշել է նա։
Դիվանագետն ավելացրել է, որ Մոսկվան և Բաքուն անցկացնում են «բարձր մակարդակով մի շարք շփումներ՝ կառավարությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև»։
Այսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 39-ամյա Ռոման Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի, 34-ամյա Սեյրան Առուշանյանի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի և 19-ամյա Գոռ Գրիգորյանի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
ԱՄՆ-ն կարող է Գազայի հատվածը վերածել «ազատության գոտու»։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի գործարար համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ես Գազայի վերաբերյալ հայեցակարգ ունեմ, որը, կարծում եմ, շատ լավ է՝ թույլ տալ Միացյալ Նահանգներին միջամտել... և այն վերածել ազատության գոտու», - ասել է Սպիտակ տան ղեկավարը, որի խոսքը մեջբերում է CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը X-ում։
Թրամփը հավելել է, որ իր ծրագիրն է «թույլ տալ, որ լավ բաներ տեղի ունենան անկլավում» և «մարդկանց բնակեցնել տներում, որտեղ նրանք կարող են ապահով լինել»: Նա նաև նշել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարցով «պետք է զբաղվել»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն առաջարկել էր Գազայի հատվածի 2,1 մլն բնակիչներին տեղափոխել հարևան երկրներ: Այս առաջարկը բուռն քննադատության էր ենթարկվել:
Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի կողմից բանակցությունների ընթացքում արված առաջարկներից հրաժարվելով՝ նշելով, որ այդ հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատելն է։