ArmNews
Հունիսի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆանարջյան 42 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ և գողացել «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ դրամարկղից գողացե են 300 հազար դրամ գումար։

Պարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 անձ, նշված հասցեից գողանալով վճարային տերմինալը, տեղափոխել են Ֆանարջյան 23 հասցեի մոտ գտնվող խոտածածկ տարածք և կոտրելով այն գողացել են գումարը։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր առաջին ուղերձն է հղել կառավարությանը: Բունդեսթագում իր ելույթում Մերցը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Գերմանիան պատերազմի կողմ չէ և չի ցանկանում դառնալ:

Գերմանիան, ասել է Մերցը, Ուկրաինայի կողքին է առանց որևէ «եթե-ի» կամ «բայց»-ի: Նա կարծում է, որ Եվրոպայում խաղաղության ամրապնդման լավագույն ռազմավարությունը բանակի հզորացումն է։ Մերցը վճռականորեն աջակցել է Բունդեսվերի համար ծախսերի ավելացմանը:

«Պետք է կարողանանք պաշտպանվել, որպեսզի չպաշտպանվենք... Ուժը վանում է ագրեսորներին, թուլությունը, ընդհակառակը, գրավում է նրանց», - ընդգծել է կանցլերը:

Բունդեսվերը, կարծում է կանցլերը, պետք է դառնա Եվրոպայի ամենաուժեղ բանակն առանց միջուկային զենքի։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.5 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.88 դրամ:

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։
Այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ:

 

Կիրակնօրյա մի առավոտ հայրիկը փորձում էր կենտրոնանալ դժվար զեկույցը պատրաստելու համար: Մայրիկը գնումների էր գնացել, իսկ օրն անձրևային էր, և փոքրիկ որդին ձանձրանում էր՝ չիմանալով ինչով զբաղվել: Նա անընդհատ խանգարում էր հայրիկին՝ թույլ չտալով կենտրոնանալ:

Վերջապես հայրիկը լուծումը գտավ: Նա ամսագրից պոկեց աշխարհի քարտեզը պատկերող էջը, պատռեց մանր կտորների ու հատակին նետելով՝ ասաց.

– Տղա՛ս, եթե կարողանաս քարտեզը հավաքել, ես քեզ պաղպաղակի գումար կտամ:

Որոշելով, որ որդու համար մինչև կեսօր զբաղմունք է գտել, անցավ իր գործին: Սակայն, տասը րոպե էլ չէր անցել, երբ աշխատասենյակի դուռը թակեցին, և որդին ներս մտավ՝ հավաքած քարտեզը ձեռքին: Հայրը շատ զարմացավ՝ տեսնելով, որ որդին բոլոր կտորներն այդքան արագ ու ճիշտ էր դասավորել:

– Ինչպե՞ս կարողացար այդքան արագ հավաքել, որդի՛ս,- հարցրեց հայրը:

– Հեշտ էր, հայրի՛կ,- պատասխանեց որդին:- Քարտեզի մյուս կողմում մի մարդու նկար էր: Ես ուղղակի շրջեցի թղթի կտորները, հավաքեցի մարդու դիմանկարն ու նորից ետ շրջեցի: Մտածեցի, որ եթե մարդը ճիշտ է, ապա աշխարհն էլ ճիշտ կլինի:

Եթե ձեզ շրջապատող աշխարհը ձեզ դուր չի գալիս, և դուք ուզում եք փոխել այն, ապա սկսեք ձեզնից:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Կրեմլը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի հրամանը` Ստամբուլում կայանալիք բանակցությունների ՌԴ պատվիրակության կազմի մասին: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընգրկված չէ այդ կազմում:

Հրամանի տեքստը` ստորև:

1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետևյալ կազմը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար.

Մեդինսկի Վ.Ռ. – Ռուսաստանի Դաշնության Նախագահի օգնական (պատվիրակության ղեկավար)

Գալուզին Մ.Յու. – Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար (պատվիրակության անդամ)

Կոստյուկով Ի.Օ. – Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ (պատվիրակության անդամ)

Ֆոմին Ա.Վ. – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ (պատվիրակության անդամ)

2. Հաստատել Ուկրաինայի հետ բանակցությունների համար փորձագետների հետևյալ կազմը.

Զորին Ա.Ս. – Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության պետի առաջին տեղակալ

Պոդոբրեևսկայա Ե.Ս. – Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ հումանիտար ոլորտում պետական քաղաքականության հարցերով

Պոլիշչուկ Ա.Ա. – Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն

Շևցով Վ.Ի. – Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

Մայիսի 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։

Երևան քաղաքում մայիսի  15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, 15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի  15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի18-19-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի  15-ին կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Կատարը չի պատրաստվում Boeing 747-8 ինքնաթիռ նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն քննարկում է ինքնաթիռի տեղափոխումը պաշտոնական միջկառավարական մակարդակով, CNN-ին տված հարցազրույցում Թերթի փախանցմամբ, ասել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին։

«Սա շատ պարզ միջկառավարական համաձայնագիր է: Քաթարի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում են մեր 747-8 ինքնաթիռներից մեկը որպես Air Force One օգտագործելու տեղափոխման հնարավորությունը: Այս հարցը իրավական փորձաքննության փուլում է»,- նշել է Ալ Թանին:

Միևնույն ժամանակ Ալ Թանին նշել է, որ ինքնաթիռի տեղափոխման առաջարկը հետ կվերցվի, եթե «այն անօրինական համարվի»։

ABC News-ը մայիսի 12-ին, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ ինքնաթիռը Թրամփին է հանձնել Քաթարի էմիրի ընտանիքը։ Մայիսի սկզբին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը դիտարկում է նախագահական ինքնաթիռների այլընտրանքային տարբերակներ, մինչդեռ գլխավոր կապալառուն՝ Boeing-ը, հետաձգում է ինքնաթիռների մատակարարումը։

Կատարի կողմից ինքնաթիռի ԱՄՆ տեղափոխումը քննադատության է ենթարկվել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից, նշում է CNN-ը։

Մայիսի 11-ին Թրամփը այդ քայլը որակեց որպես «անվճար նվեր» ԱՄՆ պաշտպանության նախարարությանը, իսկ մայիսի 13-ի մեկ այլ գրառման մեջ նա առաջարկեց, որ յուրաքանչյուրը, ով չի ընդունում Boeing 747-ը, «հիմար» կլինի: Նա մի քանի անգամ անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ «հիմար մարդ» կլինի, եթե հրաժարվի նման նվերից։

Ստամբուլում ռուս-ուկրաինական  ուղիղ բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով 11:00-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը:

Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։

Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած բանակցային պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը,  ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը,  պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա:   

Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Վարչապետը  կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի  6-րդ հերթական գագաթնաժողովին:   Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

Ֆոտո

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան