ArmNews
Հունիսի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Boeing 747-8 ինքնաթիռը, որը Կատարը պատրաստվում է նվիրել, կտրամադրվի ԱՄՆ ռազմաօդային ուժերին։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Boeing 747-ը տրվում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերին, ոչ թե ինձ: Դա նվեր է Կատարի՝ մի պետության կողմից, որին մենք հաջող կերպով պաշտպանել ենք շատ տարիներ», – գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ ինքնաթիռն ԱՄՆ կառավարության կողմից ժամանակավորապես կօգտագործվի որպես նախագահական ինքնաթիռ, «քանի դեռ չեն ժամանել մեր նոր Boeing-ները, որոնց առաքումն ուշանում է»։

Ըստ Թրամփի՝ իմաստ չունի, որ ամերիկացի զինվորականները և հարկատուները միլիոնավոր դոլար ծախսեն ինքնաթիռի վրա, երբ կարող են դա անվճար ստանալ այն երկրից, որը ցանկանում է ԱՄՆ-ին պարգևատրել «լավ կատարած աշխատանքի համար»:

Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի միջազգային «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասին՝ օգտագործելով հիպերձայնային հրթիռ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Մայիսի սկզբին հութի ապստամբները հիթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ: Այն պայթել էր օդում, իսկ բեկորներն ընկել էին «Բեն Գուրիոն»-ի մոտակայքում, ինչի հետևանքով օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր:

Այս հարձակմանը հաջորդել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հզոր ռազմական պատասխանը Եմենում հութիների օբյեկտներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրեր) կարող են միանալ 4-6 երկիր, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Հայաստանը և Ադրբեջանը։ 

«Իմ կանխատեսումն այն է, որ... համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում կարգավորման ներուժ ... Դա կարող է տեղի ունենալ Լիբիայի հետ... Ես խոսում եմ Աբրահամի համաձայնագրերին միացող երկրների մասին, դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ», - ասել է նա Breitbart-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նոսվոստին»։

Ուիթքոֆի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են հակամարտության կարգավորմանը։

«Ես բավականին վստահ եմ, որ չորս կամ հինգ, գուցե վեց երկիր կմիանա Աբրահամի համաձայնագրերին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում», - հավելել է նա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է՝ Ուկրաինան, հավանաբար, չի կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները Ռուսաստանի հետ զինված հակամարտության արդյունքում: Նրա խոսքով՝ նույնիսկ Կիևում «գրեթե համակերպվել են» նման հեռանկարների հետ։ Նրա խոսքերը փոխանցում է BFM TV-ն։

Մակրոնն ընդգծել է, որ Ղրիմի հարցը, որը Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում 2014 թվականից, պետք է դառնա կողմերի միջև հնարավոր բանակցությունների առանցքային թեմաներից մեկը:

«Ղրիմը, ամենայն հավանականությամբ, կմնա Ռուսաստանին՝ խաղաղության հասնելու դեպքում», - նշել է Ֆրանսիայի նախագահը: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում, որ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ Երրորդ համաշխարհային պատերազմ բռնկվի։

Ինչպես տեղեկանում ենք France24-ից, այս մասին նա ասել է մայիսի 13-ի երեկոյան հեռուստատեսային ծավալուն հարցազրույցի ընթացքում։

«Մենք պետք է Ուկրաինային օգնենք պաշտպանվել, բայց մենք չենք ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել…. Պատերազմը պետք է դադարի, և Ուկրաինան պետք է լինի հնարավոր լավագույն իրավիճակում, որպեսզի բանակցությունների մեջ մտնի», – ասել է Ֆրանսիայի նախագահը երեք ժամից ավելի տևած հարցազրույցում։Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է սկսել այլ եվրոպական երկրների հետ քննարկումներ՝ միջուկային զենքերով զինված ֆրանսիական ռազմական ինքնաթիռները նրանց տարածքում տեղակայելու շուրջ, ինչպես անում է ԱՄՆ-ն։

Հարցազրույցում Մակրոնը նաև ուրվագծել է իր պաշտոնավարման վերջին երկու տարիների առաջնահերթությունները։ 47-ամյա Մակրոնը պետք է հեռանա պաշտոնից 2027 թվականին՝ նախագահության երկու ժամկետի ավարտից հետո։

France24-ը նշում է, որ տեսականորեն նա կարող է վերադառնալ 2032 թվականին, սակայն Ֆրանսիայի ոչ մի նախագահ նման բան չի արել։ Հարցազրույցի վերջում Մակրոնն ասել է, որ դեռ չի մտածել, թե ինչով է զբաղվելու 2027 թվականից հետո, և միայն կենտրոնացած է իր առօրյա աշխատանքի վրա։

Իրանն առաջարկել է ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն ստեղծել արաբական այլ երկրների և ամերիկյան ներդրողների հետ, գրում է The New York Times-ը։

Ըստ թերթի՝ նման կոնսորցիումի ստեղծումը պետք է այլընտրանք դառնա Վաշինգտոնի՝ Թեհրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու պահանջին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այդ գաղափարն առաջարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆին մայիսի 11-ին երկու երկրների բանակցությունների ժամանակ։

«Դեռ պարզ չէ, թե որքան հնարավոր է տարածաշրջանային միջուկային ձեռնարկությունը, եթե այն ներգրավի Իրանին և նրա երկու ամենամեծ մրցակիցներին՝ Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին», - նշվում է հոդվածում։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.89 դրամ:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը նսեմացվում ու նենգափոխվում է Հայաստանում հակառուսականությունը տարածելու նպատակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով մայիսի 9-ին ու դրանից հետո Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած տեսակետները։

«Դա Փաշինյանի ձեռագիրն է. մի կողմից գնում, Վլադիմիր Պուտինի հետ շքերթի է մասնակցում, մյուս կողմից այստեղ` Երևանում, հակառուսականության դոզան է բարձրացնում` նսեմացնում մեծ հաղթանակի դերը։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ հայկական զորախումբ այնտեղ չկար, մի պետության զորախումբ, որի զավակները, եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք, սլավոնական ազգերից հետո ամենամեծ ծառայությունն են ունեցել մեծ հաղթանակում։ Պատերազմի ժամանակ խորհրդային բանակում ամեն 5-րդ գեներալը հայազգի է եղել։ Դա մեր հաղթանակն է։ Նպատակը մեկն է` մեզ կտրել մեր հաղթանակներից, մեր հիշողություններից»,– ասաց Շարմազանովը։
 
Նա այդ կեղծ թեզերի հեղինակներին ու ջատագովներին հիշեցնում է, որ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր, Թուրքիան էր Գերմանիային հատուկ մետաղներ մատակարարող երկիրը, և թուրքական բանակի 26 դիվիզիաներ այդ օրերին կանգնած էին հայ–թուրքական սահմանին։
Эдуард Шармазанов в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2025
Էդուարդ Շարմազանով

«Այդ վայ-պատմաբաններին ասեմ`1945թ–ի հունիսի 7-ին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովն իր մոտ է հրավիրում Թուրքիայի դեսպան Սելիմ Սարպերին և Խորհրդային Միության անունից պաշտոնապես ասում, որ ԽՍՀՄ–ը պահանջում է Կարսի մարզը Անիով ու Արարատ լեռով վերադարձնել Խորհրդային Հայաստանին։ Այս թեման բացվել է 1945թ–ի Յալթայի կոնֆերանսից հետո, և Անաստաս Միկոյանը հանձնարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Սահակ Կարապետյանին ու Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովին ներկայացնել 2 ծրագիր` Խորհրդային Հայաստանին Արևմտյան Հայաստանի միացման մասին»,– ասաց Շարմազանովը։

Նա հավելեց` հարցը քննարկվել է անգամ Պոստդամի կոնֆերանսում, բայց իրականություն չի դարձել, քանի որ ԱՄՆ–ն և Բրիտանիան իրենց պաշտպանության տակ են վերցրել Թուրքիային։

«Եթե որևէ մեկը ունեցել է ծրագիր, որ Արևմտյան Հայաստանը միանա Խորհրդային Հայաստանին, դա եղել է Խորհրդային Միությունը։ Եվ կանգնել, կեղծ թեզերով նսեմացնել Խորհրդային Միության դերը, մեր պապերի դերը ֆաշիզմի դեմ պայքարում ու հաղթանակում, դա սրբապղծություն է»,– ընդգծեց ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ հարցն իր համար հատկապես էմոցիոնալ է, քանի որ իր պապը` կամավոր ռազմաճակատ մեկնած Պետրոս Հարությունի Ավագյանը, վիրավորվել է Ստալինգրադի ճակատամարտում։

«Նույնիսկ իմ պապն է իր հուշերում ասել, որ հայերն այնտեղ կռվում էին, քանի որ շատ լավ գիտակցում էին, որ հայերիս համար ֆաշիզմի հաղթանակը կարող է ճանապարհ հարթել նոր ցեղասպանության համար։ Եվ հիմա գալ, Հանրայինի եթերում խոսել, որ Գերմանիայի հաղթանակը կարող էր հայ ժողովրդի համար ձեռնտու լինել, դա նեոֆաշիզմի դրսևորում է»,– շեշտեց Շարմազանովը։

Նա եզրափակեց` ֆաշիզմի դեմ հաղթանակը մարդկության հաղթանակն է համամարդկային չարիքի դեմ, իսկ հայաստանյան որոշ շրջանակների կողմից տարածվող քարոզչությունը ոչ միայն պատմության նենգափոխում է, այլև նեոֆաշիզմի վերակենդանացման ու ջատագովման փորձ։

Արարատի մարզում երեկ տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է դաշտերն ու այգիները։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Քաղցրաշեն գյուղում գետի վերածված անձրևը հեղեղում այգին։

«20 տարի է՝ աշխատում եմ այս բնագավառում, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում»,- տեսանյութին կից գրել է Սուրենյանը։
Ավելի վաղ Սուրենյանը տեսանյութեր էր հրապարակել մարզի մի քանի այլ գյուղերից՝ Վերին Արտաշատ, Նորաշեն, որոնցում ևս երևում են հորդառատ անձրևի հետևանքով հեղեղված այգիներ։

Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզում ուժեղ կարկուտ էր տեղացել։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով դատարանը քիչ առաջ վճիռ կայացրեց։ Armlur․am-ը հայտնում է, որ դատարանը գործով մեղադրյալ Արա Բադոյանին դատապարտեց երեք տարի ազատազրկման։ Բադոյանը կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։

Պարբերականի թղթակիցը դատարանից հայտնում է, որ վճռի հրապարակումից հետո Արա Բադոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։

Նշենք, որ մայիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։

ՔԿ ղեկավարն ընդգծեց, որ Միրզոյանի մահափորձի գործով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, և որ այս մասով ԱԱԾ-ն բազմաբնույթ մեծածավալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացրել:

Հավելենք, որ վերջին օրերին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորները պարբերաբար խոսում էին Միրզոյանի ծեծի գործի մասին, ուժայիններից պահանջում արդյունքներ այս գործով։
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Ֆոտո

ՄԱԳԱՏԷ-ն տեսչական համակարգի միջոցով կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Կատարը զգուշացնում է Իսրայելի հարվածների պատճառով էներգամատակարարմանը սպառնացող վտանգի մասին

Ռուսաստանը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ

Ժնևում սկսվել են Իրան-ԵՄ բանակցությունները

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Ժնև՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններին

Փաշինյանը Էրդողանին հրավիրելու է Հայաստան

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը

Բայրամովը և Կալասը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության թեման

Իրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակել

Օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների վերաբերյալ․ ՆԳՆ խոսնակը՝ ձերբակալությունների մասին

Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը

Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա 3-րդ ամենահզոր բռնկումը

Կասպյան տարածաշրջանի վրա միջուկային սպառնալիք է կախված. Զախարովա

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի միանալու հարցը․ Jerusalem Post

Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների նկատմամբ․ ՀՅԴ ԳՄ