Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թեհրան, հայտնել է Իրանի կառավարության խոսնակը: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:շ
«Մենք պատրաստվում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Թեհրան», – ասել է նա:
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մայիսի 12-17-ը «Արարատ» թենիսի ակումբում մեկնարկել է Tennis Europe-ի մինչև 12 տարեկանների` Ռոզա Պրուդնիկովայի անվան միջազգային հուշամրցաշարը։
Մրցաշարին մասնակցելու հայտ են ներյացրել 23 տղաներ և 23 աղջիկներ՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Հունաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Թունիսից, Սերբիայից, ԱՄՆ-ից և իհարկե Հայաստանից:
Մրցաշարն ավանդական է. ամեն տարի անց է կացվել Երևանի «Ինկորտ» և Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի կորտերում:
Մրցաշարը անվանակոչված է հայկական թենիսի դպրոցի կայացման մեջ նշանակալի ավանդ ունեցած երջանկահիշատակ Ռոզա Պրուդնիկովայի անվամբ:
Հիշեցնենք, որ Երևանի «Արարատ» թենիսի մարզական ակումբում օրերս կայացել է ամենամյա «Արարատ Յունիորս» մրցաշարը, որն անց էր կացվում 8, 10, 12, 14 և 16 տարեկան մարզիկների միջև:
Իսկ Մայիսի 3-ին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո տեղի ունեցավ մրցաշարի մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Այս տարին տարբերվում էր մարդաշատությամբ և մարզիկների քանակով. միայն 10-16 տարեկան մարզիկների մրցաշարերին մասնակցեցին ավելի քան 105 տղաներ և աղջիկներ՝ պայքարելով Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի վարկանիշային միավորների համար:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ բանակցությունների չորրորդ փուլը շատ ավելի լուրջ և անկեղծ էր՝ երկխոսության նախորդ երեք փուլերի համեմատ։
Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։
«Բանակցությունների ընթացքը կարելի է գնահատել որպես հետևողական առաջընթաց», – ընդգծել է Իրանի արտգործնախարարը։
Ըստ Աբբաս Արաղչիի՝ Մասկատում բանակցությունների ընթացքում կողմերը խորը քննարկումներ են անցկացրել տարաձայնության առանցքային հարցերի շուրջ։
«Դրա շնորհիվ մենք կարողացանք հասնել ավելի հստակ փոխըմբռնման, և կողմերի դիրքորոշումները որոշակիորեն մոտեցան»,- նշել է նա։Նախարարը նաև հայտարարել է, որ կողմերը համատեղ որոշում են կայացրել շարունակել բանակցային գործընթացը։ «Իրանը և մյուս կողմը տրամադրված են շարունակել երկխոսությունը և լի են վճռականությամբ՝ շարժվելու դեպի փոխադարձ ընդունելի համաձայնություն», – հավելել է նա։
Արաղչին պարզաբանել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, սակայն հանդիպման հստակ օրն ու վայրը կհամաձայնեցվեն՝ հաշվի առնելով կողմերի աշխատանքային գրաֆիկը։ Նա հավելել է, որ կազմակերպչական հարցերը վստահված են Օմանի արտաքին գործերի նախարարին։
ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։
Ապրիլի 26-ին Մասկատում տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։
Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգ, որը նախօրեին հարվածել է Կուրսկի շրջանի Ռիլսկին։ Այս մասին հայտնում է Northern Wind Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են հյուրանոցի և ավտոլվացման կետի վրա, երեք մարդ վիրավորվել է։
Հայտնի է նաև, որ ռուսական հետախուզության աշխատակիցները բազմակի արձակման հրթիռային համակարգ են հայտնաբերել Նագորնովկա գյուղի շրջակայքում (Սումիի շրջանի Բելոպոլսկի շրջան): Հետախուզական անօդաչու թռչող սարքը հրթիռ է արձակել Ռիլսկում: Սրանից անմիջապես հետո ոչնչացվել է ուկրաինական հրետանային հրթիռային համակարգը։
Մայիսի 12-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին կհանդիպի ԵՄ երկրների գործընկերների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու և տարածաշրջանային պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինչպես հայտնել են բրիտանական ԱԳՆ-ում, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դևիդ Լեմմին բանակցություններ կվարի Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Լեհաստանի և Եվրամիության ներկայացուցիչների հետ:
«Մարտահրավերը, որին մենք այսօր բախվում ենք, վերաբերում է ոչ միայն Ուկրաինայի ապագային, այլ ամբողջ Եվրոպայի», - հայտարարել է Լեմմին։ Հաղորդվում է, որ Լեմմին մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, որոնք աջակցում են ուկրաինա ռուսական ներխուժմանը:
ԱՄՆ-ն և Չինաստանը «դրական արդյունքներով» են ավարտել բարձր մակարդակի առևտրային բանակցությունները: ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են ԱՄՆ առևտրային դեֆիցիտը կրճատելու «գործարքի» մասին, մինչդեռ Չինաստանի ներկայացուցիչները խոսել են «կարևոր համաձայնության» վերաբերյալ և պայմանավորվել են ստեղծել նոր տնտեսական երկխոսության ֆորում:
Շվեյցարիայում անցկացված երկօրյա բանակցությունների ավարտին կողմերը մանրամասներ չեն հայտնել: Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը նշել է, որ համատեղ հայտարարությունը կհրապարակվի այսօր: Առևտրի փոխնախարար Լի Չենգանգը հավելել է, որ այն կպարունակի «լավ նորություններ աշխարհի համար»:
րագրողների հետ առանձին ճեպազրույցներում կողմերից ոչ մեկը չի անդրադարձել Չինաստանի ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 145% և ԱՄՆ ապրանքների նկատմամբ Չինաստանի 125% մաքսատուրքերը նվազեցնելու վերաբերյալ որևէ համաձայնությանը։
Նշենք, որ Ֆինանսական շուկաները լարված հետևում են ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի մեղմացման նշաններին, որն արդեն խաթարել է մատակարարման շղթաները, հանգեցրել աշխատանքից ազատումների և բարձրացրել մեծածախ գները:
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ԱԺ-ում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում, մասնակցում է ընդունելության՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով անդամների հետ։
Այսօր ժամը 14։00-16։00 հատվածում նա կհանդիպի նաև ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Էդգար Ղազարյանը պատգամավորների հետ պատրաստվում է քննարկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հարցեր։
Նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել իր առաջին պաշտոնավարման ժամանակաշրջանում կիրառված վիճահարույց քաղաքականությունը, որը նպատակ ուներ նվազեցնել դեղերի գները՝ որոշ դեղամիջոցների վճարումները հաշվարկելով դրանց գների հիման վրա այլ երկրներում։
Truth Social հարթակում Թրամփը հայտնել է, որ պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը, ըստ նրա, կտրուկ կիջեցնի դեղերի արժեքը։
«Ես կստորագրեմ մեր երկրի պատմության ամենակարևոր հրամանագրերից մեկը։ Դեղատոմսով դեղերի և դեղագործական արտադրանքի գները գրեթե անմիջապես կնվազեն 30-80 տոկոսով», – գրել է նա՝ հավելելով, որ այս քայլով ԱՄՆ-ն դեղերի համար կվճարի նույն արժեքը, ինչ աշխարհում ամենացածր գին վճարող երկիրը։
Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գերատեսչությունների պաշտոնյաները մայիսի 12-ին կքննարկեն հետագա քայլերը երկու միջուկային պետությունների միջև տեղի ունեցած բախումներից հետո։
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի իշխանություններին։
Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ հրադադարը պահպանվում է, գիշերը պայթյուններ կամ գնդակոծություններ չեն եղել՝ չնայած ավելի վաղ հրադադարի ռեժիմի որոշ խախտումներ էին գրանցվել։
Ըստ հնդկական բանակի՝ վերջին օրերին սահմանամերձ շրջաններում բախումներից հետո մայիսի 11-ն առաջին խաղաղ օրն է եղել՝ չնայած որոշ դպրոցներ դեռ փակ են մնում։4 օր տևած ինտենսիվ մարտերից հետո մայիսի 10-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ մայիսի 7-ից պակիստանյան կողմի գնդակոծությունից զոհվել է 16 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխաներ։ Պակիստանում հնդկական հարվածների հետևանքով զոհվել է 31 խաղաղ բնակիչ։
«Սինդուր գործողությունը», որի ընթացքում Հնդկաստանը հարվածել է Պակիստանում գտնվող թիրախների, Նյու Դելիի պատասխանն էր ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։
«Օրագիր»-ի հետ զրույցում Մարմարիկում անհետ կորած 2 տարեկան Տիգրանի հայրը առավել հավանական է համարում այն տարբերակը, որ երեխային գողացել են, քան թե գետն է քշել, տարել:
Հարցին` ունե՞ք թշնամի, որին կարող եք կասկածել, նա պատասխանեց. «Չէ, ինչ թշնամի, ոչ մի թշնամի էլ չունեմ, մարդ էլ չկա, որ կկարողանամ կասկածել»: