Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ամերիկյան բանակցային թիմի հետ բանակցությունների չորրորդ փուլից հետո հայտարարել է, որ որոշ հարցերի շուրջ ավելի լավ փոխըմբռնում է ձեռք բերվել՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ուրանի հարստացման հնարավորությունը քննարկման ենթակա չէ, հաղորդում է Mehr-ը։
Իրանական ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Իրանի միջուկային խնդրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների չորրորդ փուլին մասնակցելուց հետո, իրանցի գլխավոր բանակցողն ասել է, որ «մեր կարծիքով, ուրանի հարստացումը պետք է շարունակվի»։
«Այս հարցում փոխզիջում չկա։ Սակայն մենք կարող ենք ընդունել սահմանափակումներ դրա չափի, արագության, ծավալի և մակարդակի վերաբերյալ որոշակի ժամանակահատվածի համար՝ վստահությունն ամրապնդելու նպատակով։ Բայց ուրանի հարստացումն, ըստ էության, բանակցությունների առարկա չէ», - ասել է իրանցի բարձրաստիճան բանակցողը։
Ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների չեղարկմանը, Արաղչին ասել է, որ Իրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների չեղարկմանը հասնելու համար՝ իր միջուկային ծրագրի վրա սահմանափակումներ ընդունելու դիմաց։
«Պատժամիջոցների չեղարկումը բանակցությունների հիմքերից մեկն է, և սա այն է, ինչի հետ համաձայն են երկու կողմերն էլ։ Ինչպես արդեն ասացի, չլուծված հարցերի վերաբերյալ այժմ մենք ավելի մոտ ենք միմյանց», - ասել է Արաղչին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. այս մասին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն:
«Ես պատիվ եմ ունեցել ականատես լինել, թե ինչպես է պետքարտուղար Ռուբիոն վերջին օրերին անխոնջ հեռախոսով շփվում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար: Թրամփը և փոխնախագահ Վենսը մեզ բոլորիս, ովքեր աշխատում են իրենց վարչակազմում, հստակ հասկացրել են, որ մեր նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը՝ լինի դա Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի ԴՀ-ի և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի կամ այլ երկրների միջև։
Որպես դիվանագետներ և մարդիկ, մենք կոչված ենք կանխել կամ դադարեցնել պատերազմը: Հպարտ ենք, որ մեր թիմն այսօր կարողացավ կատարել այդ խոստումը, և երախտագիտություն ենք հայտնում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը՝ խոհեմության և զսպվածության համար», – նշել է նա:
Երևանում քամի ու սարսափելի փոշի է բարձրացել․
Մանրամասները՝ տեսանյութում
Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Շարժայից եկող ինքնաթիռը տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Թավրիզում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24–ից։
Օդանավը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր այսօր ժամը 16.40–ին։
Նշենք, որ եղանակային պայմաններից ելնելով՝ Հայաստան եկող օդանավերը դժվարությամբ են վայրէջք կատարում։
Այս պահին չեղարկվել է Հալեպից եւ Կապանից եկող չվերթները, ուշանում են Թեհրանի եւ Եկատերինբուրգի չվերթները։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ։
Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմաքաղաքական հաջողությունը, խաղաղության գործընթացի նախաձեռնող է դառնում՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վերսկսելով։
Թուրքիան հետևողականորեն իրականացնում է իր պանթյուրքիստական ռազմավարությունը՝ խորացնելով դիրքերը տարածաշրջանում և ամրապնդելով համագործակցությունը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և այլ գերտերությունների հետ՝ բարձրացնելով երկկողմ վստահության մակարդակը։
Իրանը և ԱՄՆ-ն վերսկսել են բանակցությունները՝ փորձելով նվազեցնել փոխադարձ ճնշումների ինտենսիվությունը։ Չինաստանը, իր հերթին, ընդլայնում է գլոբալ ներկայությունը՝ տնտեսական և դիվանագիտական նոր հնարավորություններ ստեղծելով Աֆրիկայում և այլ աշխարհագրական ուղղություններում։ Եվրոպական պետությունների ղեկավարները վերաիմաստավորում են հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ առաջնորդվելով ազգային և տարածաշրջանային հաշվարկներով։
Ադրբեջանը ակտիվացնում է իր գործակցությունը Թուրքիայի և Իսրայելի հետ՝ վերջիններիս համար իր տարածքը դարձնելով ռազմաքաղաքական հարթակ, Հայաստանի ՌԴ-ի և Իրանի դեմ ։
Հնդկաստան–Պակիստան հակասությունները սրվում են՝ ռազմական բախման հեռանկարով, վերոնշյալ և առհասարակ բոլոր ուժային կենտրոնները սևեռված են սեփական ազգային շահերի պաշտպանման և առաջմղման վրա՝ գիտակցելով, որ ներկայում որոշվում է նոր բազմաբեւեռ աշխարհակարգի ճակատագիրը։
Այդ ֆոնին Հայաստանի ներկայիս կառավարիչները շարունակում են գործել ազգային շահերին հակառակ տրամաբանությամբ՝ օր օրի խորացնելով ՀՀ-ի անվտանգային, քաղաքական և սոցիալական ճգնաժամերը։ Միջազգային հարթակում՝ փոխանակ ամրապնդելու Հայաստանի դիրքերը, նրանք վերածում են երկիրը արտաքին ուժերի փորձադաշտի։
Կառավարման այս մոդելը հակասում է ոչ միայն պետական շահին, այլև ազգային անվտանգությանը՝ Հայաստանը դուրս թողնելով միջազգային նոր ճարտարապետության ձևավորման գործընթացներից»։
Թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում:
Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում։
Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի բանակի 9-րդ Կոմանդո բրիգադի հրամանատարությունը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առանձին համակցված բանակի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացրել։
Եղանակային պայմաններից ելնելով՝ Շարժայից եկող ինքնաթիռը դեռեւս վայրէջք չի կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հայտնում են օդանավակայանիից։
Ինքնաթիը գտնվում է Հայաստանի օդային տարածքում։ Ինքնաթիռը ըստ ժամանակացույցի պետք է վայրէջք կատարեր ժամը 16.40–ին։
Նշենք, որ Հայաստանում ուժեղ քամիներ են եւ տեղումներ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հրետանին կպատասխանի», – կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերել աղբյուրը։
Գործակալության տվյալներով՝ «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։ «Եթե նրանք կրակեն, մենք էլ կկրակենք, եթե հարձակվեն, մենք էլ կհարձակվենք», – PTI-ին ասել է աղբյուրը։ «Մենք գտնվում ենք նոր իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի դա։ Պակիստանը պետք է ընդունի դա»։
Հնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին չորս օրերի ընթացքում Պակիստանը պարտվել է Հնդկաստանին հակամարտության բոլոր փուլերում։ «Պակիստանի ավիաբազաներին մեր հարվածներից հետո Պակիստանը հասկացավ, որ ինքը այս լիգայում չէ։ Հնդկաստանը հստակ ազդանշան է տվել, ոչ ոք անվտանգ չէ», – ասել է գործակալության աղբյուրը։
Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը սկսվել է Մուսկատում։ Այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
«Մի քանի րոպե առաջ Օմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բանակցությունների նպատակն է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելը:
Բանակցությունները վերսկսվում են երկշաբաթյա ընդմիջումից հետո։ Թեհրանի 7 Վաշինգտոնի միջեւ անուղղակի բանակցությունների առաջին 7 երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում, համապատասխանաբար, ապրիլի 12-ին 7 26-ին, իսկ երկրորդը՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ ապրիլի 19-ին: