ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Թուրքիան պատրաստ է հետևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝  առցանց մասնակցելով Ուկրաինայի հարցով «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։

Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ նա շեշտել է  Թուրքիայի հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և հայտարարել, որ Թուրքիան աջակցում է անվերապահ հրադադարի հաստատմանը և այդ ուղղությամբ ջանքերին։

Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել հրադադարի պահպանման մոնիթորինգի առաքելությունը, եթե այն հաստատվի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կիևի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկը։

«Սա կարող է հիանալի օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար: Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջանալի «սպանդը» ավարտվի», - գրել է նա Truth Social-ում:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել հակամարտության] երկու կողմերի հետ՝ ապահովելու համար, որ դա (բանակցային գործընթացը-Խմբ.) տեղի կունենա»։

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի առաջարկը որակել է «առաջին, բայց անբավարար քայլ», հայտնում է AFP-ն։

Մակրոնը նաև ասել է, որ Պուտինը «ելք է փնտրում և ցանկանում է ժամանակ շահել» և ընդգծել, որ «անվերապահ զինադադարին չպետք է նախորդեն բանակցությունները»։

Ավելի վաղ Պուտինը Կիևի իշխանություններին առաջարկել էր առանց որևէ նախապայմանի վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի վերջին։ Համապատասխան նախաձեռնության մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Կրեմլում լրագրողների առջև հայտարարություն անելով։ Առաջարկվում է բանակցությունները վերսկսել մայիսի 15-ին Ստամբուլում։

Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է մայիսի 15-ին, Ստամբուլում առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հաղթանակի 80-ամյակի հյուրերի հետ միջազգային հանդիպումներից հետո հանդես գալով հայտարարությամբ:

«Մենք առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլից, որտեղ դրանք (բանակցությունները) անցկացվել են ավելի վաղ և որտեղ ընդհատվել են», - ասել է Պուտինը։

Նրա խոսքով, վաղը ծրագրված է զրույց  իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նա կհարցնի բանակցություններ վարելու հնարավորության մասին։ Պուտինը չի բացառել նոր, «իրական զինադադարի» շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։ 

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։ «Մենք պատրաստ ենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների», - վստահեցրել է Պուտինը։ Երկրի ղեկավարը դրանց իմաստը որակել է որպես «հակամարտության արմատական ​​պատճառների վերացում» և «պատմական հեռանկարում երկարաժամկետ, տևական խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր»։

«Մենք չենք բացառում, որ այս բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվել ինչ-որ նոր  և իրական զինադադարի շուրջ»,- ասել է Պուտինը։

«Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք...». այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 

Նշենք, որ հանրապետության տարածքում մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում մայիսի 11-12-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ երկխոսության համար, սակայն Մոսկվայի վրա ճնշում գործադրելն անօգուտ է։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պակիստանը շարունակում է հրետակոծել հնդկական դիրքերը՝ չնայած հրադադարին: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

«Հնդկաստանի ՀՕՊ ուժերը հետ են մղում Սրինագար քաղաքի մոտակայքում օդային հարձակումները»,-հայտարարել է Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի գլխավոր նախարար Օմար Աբդուլլահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է ԱՄՆ պատմության մեջ առաջին գործադիր հրամանագիրը՝ անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու մասին։

«Այսօր ես ստորագրեցի գործադիր հրամանագիր՝ առաջին ինքնաարտաքսման ծրագիրը մեկնարկելու համար։

Ամերիկայում մնացած անօրինական ներգաղթյալները ենթարկվում են պատիժների, այդ թվում՝ հանկարծակի արտաքսման այն վայրեր և եղանակներով, որոնք որոշվում են բացառապես մեր հայեցողությամբ։ ԲՈԼՈՐ ԱՆՕՐԵՆ ԱՆՁԱՆՑ՝ ԱՄՐԱԳՐԵՔ ՁԵՐ ԱՆՎՃԱՐ ՉՎԵՐԹԸ ՀԻՄԱ», – գրել է նա Truth Social-ում։ 

Հիշեցնենք, որ անօրինական ներգաղթի դեմ պայքարն ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։

 
 

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ «կարևոր հեռախոսազրույցի» մասին: Բանակցություններին մասնակցել են նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը, Քիթ Քելլոգը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Երմակի խոսքով՝ օրակարգում են եղել հրադադարի հարցը և խաղաղ կարգավորման հեռանկարը։ Պաշտոնյաներն անդրադարձել են հազվագյուտ հանքանյութերի մասին Կիևի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրին:

«Սա պատմական փաստաթուղթ է, որը նոր փուլ է բացում մեր հարաբերություններում և լրացուցիչ հնարավորություններ ստեղծում տնտեսական գործակցության ամրապնդման համար»,- ընդգծել է Երմակը։ 

Կողմերը պայմանավորվել են շարունակել Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի ձեռք բերած պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Երմակը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին ամենադժվարին ժամանակներում Կիևին աջակցելու համար։

Ժնևում սկսվել են Չինաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ՝ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը: 

Չինական կողմը ներկայացնում է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, իսկ ամերիկյան կողմը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում գրավված դիրքերում:

Միևնույն ժամանակ, գերատեսչությունը մեղադրել է Ուկրաինային՝ կրակի դադարեցման ռեժիմը խախտելու և Կուրսկի ու Բելգորոդի ուղղությամբ Ռուսաստանի պետական սահմանը հատելու փորձերի համար:

«Այս պայմաններում Ռուսաստանի զինված ուժերը համարժեք արձագանք են տալիս»,- հավելել է գերատեսչությունը:

Կիևն էլ Ռուսաստանին է մեղադրել հրադադրը խախտելու համար: Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական ուժերը առաջնագծում շարունակում են ռազմական գործողությունները:

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևի բանակցությունները դադարեցվել են․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո