Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն առաջին անգամ բացահայտել է, որ իր դեմ մահափորձ է իրականացվել։
«Իմ դեմ 4-5 տարի առաջ մահափորձ է եղել, «Ինձ մեծ չափաբաժիններով մկնդեղ և սնդիկ են տվել, և դա հետո բացահայտվել է անալիզների ժամանակ»,- «24»-ի ուղիղ եթերում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
Հարցին, թե ո՞վ է դա արել, Ֆիդանը պատասխանել է. «Եկեք մանրամասների մեջ չմտնենք, թշնամիներ կան ոչ միայն երկրի ներսում, «Թշնամիներ կան ամեն տեղ»:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ Հաքան Ֆիդանը զբաղեցնում էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնը։
ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ուկրաինայում, զգուշացվում է բարձր սպառնալիքի մասին։ Ամերիկացիներին կոչ է արվում պատրաստ լինել ապաստան փնտրելու օդային հարձակման ահազանգի դեպքում:
Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
«Կիևում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել պոտենցիալ լուրջ օդային հարձակման մասին, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Դեսպանությունը, ինչպես միշտ, խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստան գտնել օդային հարձակման ահազանգի դեպքում», – ասվում է հայտարարության մեջ:
Նպատակահարմար չի համարվել. Tert.am-ի հարցին, թե ինչու այսօր ՀՀ-ից զորախումբ չի մասնակցել Մոսկվայի շքերթին պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին է մասնակցել Մոսկվայում։
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մայիսի 9-ին իրենց հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի և խմբի ղեկավարների եզրափակիչ գագաթնաժողովի հետ կապված հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրան։
« Վստահ եմ, որ երկու նախագահներն էլ շահագրգռված կլինեն կարծիքներ և տեսակետներ փոխանակել գալիք գագաթնաժողովի վերաբերյալ»,- ասել է Վիեյրան։
Նախարարը հիշեցրել է, որ Բրազիլիայի համար BRICS-ը կառույց է, որը թույլ է տալիս համակարգել զարգացող երկրների և գլոբալ հարավի երկրների նախաձեռնությունները։ Բրազիլիան, որն այս տարի նախագահում է BRICS-ը, մի շարք նախաձեռնություններ և առաջարկներ ունի բազմաթիվ ոլորտներում՝ առողջապահությունից մինչև միջազգային առևտուր, գիտություն և տեխնոլոգիաներ:
BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում։
KSA Expats 2025 թվականի ապրիլյան տվյալների համաձայն՝ Հայաստանում բենզինը տարածաշրջանում ամենաթանկն է։
Հայաստանը համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 94-րդ տեղը։ Այստեղ բենզինի մեկ լիտրն արժե 1,343 դոլար։
Վրաստանում այս վառելիքն արժե մեկ լիտրի համար 1.117 դոլար (57-րդ տեղ), Ադրբեջանում՝ 0.647 դոլար (17-րդ տեղ), Թուրքիայում՝ 1.173 դոլար (67-րդ տեղ), Իրանում՝ 0.029 դոլար (աշխարհում 2-րդ տեղը):
Ներկայացված տվյալների համաձայն՝ աշխարհում ամենաէժան բենզինը կարելի է գնել Լիբիայում՝ 0.027 դոլար/լիտրով։
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քննադատությամբ է հանդես եկել ՔՊ ներկայացուցիչների հասցեին՝ զարմանք հայտնելով, որ նրանք մասնակցում են «Հաղթանակ» զբոսայգու միջոցառումներին։ Նրա խոսքով, իշխանությունների վարքագիծը հակասում է եռատոնի արժեքներին, հատկապես երբ հաշվի առնենք Շուշիի կորստի և Արցախի բանակի լուծարման փաստերը։
Շարմազանովը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում փաստացի ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, ինչը, ըստ նրա, լիովին հակասում է մայիսի 9-ի խորհուրդին։ Նա Փաշինյանին բնութագրել է որպես «պատմության մեջ կապիտուլյանտ» և ընդգծել՝ այսօր տոնին զուգահեռ ազգը կրում է խոր ցավ։
ԱԺ նախկին խոսնակը նաև կոչ է արել բոլոր ազգային ուժերին միավորվել և ստեղծել հստակ ծրագիր՝ ելնելով հայրենիքի շահերից։ Անդրադառնալով վարչապետի մոսկովյան այցին՝ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը փորձում է հավասարակշռություն պահել միջազգային զարգացումների ֆոնին՝ սպասելով Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծմանը։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը հաղթի, Փաշինյանը կրկին կփորձի ջերմացնել հարաբերությունները Կրեմլի հետ, իսկ եթե ոչ՝ կշարունակի հակառուսական հռետորաբանությունը։
Շարմազանովն ընդգծել է, որ վարչապետը, ըստ իրեն, գործում է Թուրքիայի շահերին համահունչ և Հայաստանը վերածել է թուրքական շահերի սպասարկման հարթակի։
ԵՄ-ն կրկին զիջել է իր սեփական արժեքները՝ իջնելով այն բարոյական բարձունքից, որը հաճախ պնդում է, որ զբաղեցնում է, գրում է OC Media-ն։
2003 թվականից ի վեր Իլհամ Ալիևի դինաստիական կառավարման ներքո գտնվող Ադրբեջանը մայրցամաքում մարդու իրավունքների և մամուլի ազատության ամենավատ խախտողներից մեկն է։
Կալլասի այցից հետո ԵՄ պաշտոնական հաղորդագրություններում ընդգծվում էր, որ «ԵՄ-ն Ադրբեջանի ամենամեծ առևտրային գործընկերն ու ամենամեծ ներդրողն է», ինչը ենթադրում է, որ հենց Ադրբեջանը պետք է հետևի ԵՄ արժեքներին՝ իրական քաղաքականության համար։
Սակայն, ամեն ինչ հակառակն է։ Տնտեսական տեսանկյունից այս գործընկերությունը փոխշահավետ է, բայց նաև ասիմետրիկ։
Մինչդեռ Եվրոպայում այս հարաբերությունների կողմնակիցները մատնանշում են Ադրբեջանի դերը որպես Կենտրոնական Ասիայի նավթի և գազի տարանցիկ ուղի, իսկ Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան, ինչպես խոստովանում են, կախված են ադրբեջանական գազից, Ադրբեջանն ինքնին կազմում է ԵՄ գազի ընդհանուր ներմուծման ընդամենը մոտ 3%-ը։ Ադրբեջանի համար ածխաջրածինները կազմում են արտահանման եկամուտների մոտ 90%-ը և ռեժիմի կայունության կենսական նշանակություն ունեն։ Քննադատները նշում են, որ Եվրոպան փաստացի մեկ ավտոկրատ մատակարարին փոխարինում է մեկ այլով։
ԵՄ-ն ասում է, որ դրանք «հարաբերություններ են, որոնք կզարգանան փոխադարձ հարգանքի հիման վրա», ինչը վկայում է Ադրբեջանի կարմիր գծերի, մասնավորապես՝ իր կողմից կարևորվող արժեքները անողոք կերպով ճնշելու ազատության մասին։
Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Հոկտեմբերյանի Նովոյի» գազալցակայանի դիմաց, բախվել են «Infinity» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Infinity-ն գլխիվայր շրջվել է, իսկ Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատից կոտրել ծառն ու բախվել քարե պարսպին։
Աղբյուրի տեղեկություններով, Infinity-ն եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, իսկ վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Գոռ Սարգսյանը, ով, ինչպես նաև Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Մելքումյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ն. Մելքումյանը հայտնել է, որ ինքը ուղևորն է, ու հիվանդանոց է ժամանել Արցախի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Արտյոմ Հայրիյանը և հայտնել է, որ Toyota-ն ինքն է վարել։ Սակայն պարեկների մոտ կան կասկածներ, որ նրա հայտնածը իրականության հետ կապ չունի։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Օրերս «London Times» անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․
«Ակնհայտ ստահոդ այդ հոդվածի կապակցությամբ ուզում եմ պարզաբանում նեկայացնել`ավելորդ շահարկումներից խուսափելու համար և հանրությանը պատշաճ տեղեկատվություն տալ:
Այսպես`դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումները ՀՀ-ում կարգավորվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով և օրենքից բխող այլ իրավական ակտերով:
Մասնավորապես, Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 168-Ն որոշման համաձայն կլինիկական փորձարկումների իրականացման թույլտվությունը տալիս է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հաստատելով փորձարկման ծրագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փորձագիտական կազմակերպության փորձագիտական դրական եզրակացության և կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով) կողմից տրված դրական եզրակացության հիման վրա:
Հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, SERVIER, SANOFI, BAYER) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի «ստերոիդների և հոգեմետ նյութերի», ինչպես նաև հոդվածում նշված «խոցելի խմբերի» հետ:
Ինչ վերաբերում է նույն հոդվածում ներկայացված Pervitin դեղին, այն գրանցված չէ և չի եղել ՀՀ-ում և կլինիկան հետազոտության հայտ երբևէ չի ներկայացվել:
Ընդհանուր առմամբ, հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են եւ չեն համապատասխանում իրականությանը»։
Ավելի վաղ հրապարակմանն անդրադարձել էր վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ասելով, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։
«Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակի օրվա մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք», - հայտնել է նա Telegram ալիքով։ Արաղչին ընդգծել է նաև, որ բանակցությունների ճշգրիտ ժամանակն ու վայրը կորոշի ընդունող կողմը։
Ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Թեհրանը համաձայնել է մայիսի 11-ին Օմանում անցկացնել միջուկային բանակցությունների ևս մեկ փուլ ԱՄՆ-ի հետ։