Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում Երևանի բնակիչ 65-ամյա Արթուր Ն․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 58-ամյա Էլեոնորա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Հնդկաստանի կառավարությունը երկրի բանակի հրամանատարին լիազորել է կամավոր պահեստազորային կազմավորումներին տարածքային բանակ զորակոչել՝ օգնելու Հնդկաստանի զինված ուժերին, հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը:
Տարածքային բանակը զորակոչվում է «կանոնավոր բանակին անհրաժեշտ անվտանգություն և աջակցություն ցուցաբերելու համար», ասվում է հաղորդագրությունում։ Այս քայլը տեղի է ունենում Հնդկաստանի և Պակիստանի միջև շարունակվող ռազմական էսկալացիայից հետո:
Հնդկաստանի կառավարությունը բանակի շտաբի պետին լիազորել է «յուրաքանչյուր սպայի և յուրաքանչյուր զինվորագրված անձի զորակոչել», գրում է գործակալությունը:
Եվրոպական երկրներին գազի մատակարարման հարցը բարձրացվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքում։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բարձրացնում ենք այս հարցը [Եվրոպա գազի մատակարարման]», - պատասխանել է Ուշակովը համապատասխան հարցին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել առաջիկա երկու օրվա ընթացքում։
«Ես մեծ հույս ունեմ, որ այս շաբաթավերջին հանդիպում կլինի Ուկրաինայում հրադադարի հասնելու համար»,- ասել է նա։
Մերցը նշել է եռօրյա զինադադարը, որը հայտարարվել է Մոսկվայի կողմից՝ կապված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության հետ։ Նրա կարծիքով, «մեծ հավանականություն» կա, որ հրադադարը կերկարացվի մինչև 30 օր։
«Այնուհետև կարող են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել»,- նշել է Գերմանիայի կանցլերը։
Մերցի խոսքով՝ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը կպաշտպանեն Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Կանցլերը նշել է, որ պատրաստվել է համատեղ հայտարարություն, որը շատ առումներով նույնական է ԱՄՆ առաջարկին։ Նա ընդգծել է, որ «գնդակն ամբողջությամբ Մոսկվայի դաշտում է»։
Իրանը համաձայնել է Օմանում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը անցկացնելուն։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցը նշում է, որ այս տեղեկությունը հաստատել է իրանական բանակցային թիմի անդամը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների չորրորդ փուլը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների լուծմանը, տեղի կունենա մայիսի 11-ին Օմանի Մասկատ քաղաքում։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ավարտվեց ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների երրորդ փուլը։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ Օմանի ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են համաձայնագիր, որը կենթադրի Իրանի ամբողջական հրաժարում միջուկային զենքի արտադրությունից՝ պատժամիջոցների վերացման դիմաց՝ պահպանելով խաղաղ միջուկային էներգիան զարգացնելու Թեհրանի իրավունքը։
Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են վաղ առավոտից կիրառվում են անօդաչու թռչող սարքեր։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քանի 263 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 210 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։
Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են…
Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն հռչակվել է Հռոմի նոր՝ 267-րդ պապ։ Նա ընդունել է Լեւոն XIV անունը։
Ապագա Հռոմի պապը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն 2023 թվականին տեղափոխվել է Վատիկան ծառայության, որտեղ նա զբաղեցրել է Սուրբ Աթոռի ամենաբարձր պաշտոններից մեկը՝ եպիսկոպոսների դիկաստերիայի պրեֆեկտը (բաժին, որը պատասխանատու է աշխարհի տարբեր երկրներից եպիսկոպոսների թեկնածուներ ընտրելու համար), հաղորդում է Euronews-ը։
Ուստի 69-ամյա Պրևոն ուներ և՛ պաշտոն, և՛ հեղինակություն, որոնք կարող էին նրան որոշակի առավելություն տալ մյուս թեկնածուների նկատմամբ, որոնցից կոնկլավը ընտրել է երկու օրվա ընթացքում։
Եվ հակառակը, նրա օգտին չէր ամերիկացի պապ ընտրելու դեմ երկարատև տաբուի գոյությունը՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական ուժը, որը Միացյալ Նահանգներն ունեցել է և ունի։
Սակայն բնիկ չիկագոցի Պրևոն նաև Պերուի քաղաքացիություն ունի: Նա երկար տարիներ ապրել է այնտեղ՝ ծառայելով սկզբում որպես միսիոներ, ապա՝ որպես արքեպիսկոպոս։
Պրևոն նաև երկու անգամ ընտրվել է 13-րդ դարում հիմնադրված և Սուրբ Ավգուստինոսի գրվածքները որդեգրած Ավգուստինյան միաբանության գեներալ-պրիոր։
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ակնհայտորեն տարիներ շարունակ աչքը Ռոբերտ Պրևոյի վրա է պահել։ 2014 թվականին կաթոլիկ եկեղեցու այն ժամանակվա ղեկավարն իր ապագա իրավահաջորդին նշանակեց Պերուի Չիկլայո քաղաքի թեմի առաքելական կառավարիչ։ Մեկ տարի անց Պրևոն դարձավ Չիկլայոյի արքեպիսկոպոս։ Շուտով նա ստացավ այս հարավամերիկյան երկրի քաղաքացիություն,և Պերուն լքեց միայն 2023 թվականին՝ տեղափոխվելով Հռոմ։
Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ այնտեղ նա ղեկավարեց Լատինական Ամերիկայի Պապական հանձնաժողովը։ Այս պաշտոնում նա կանոնավոր կապ էր պահպանում կաթոլիկ հիերարխիայի հետ աշխարհի այն մասում, որտեղ դեռևս ապրում է կաթոլիկների մեծ մասը։
Հռոմ ժամանելուց ի վեր Պրևոն ձգտել է չգրավել հանրության ուշադրությունը, սակայն Հռոմեական կուրիայի ազդեցիկ մարդիկ նրան լավ են ճանաչում։
Հատկանշական է, որ նա է ղեկավարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ամենահեղափոխական բարեփոխումներից մեկը, երբ վերջինս առաջին անգամ երեք կնոջ նշանակեց Վատիկանի կոմիտեում, որը պապին օգնում է եպիսկոպոսներ ընտրել։
2025 թվականի սկզբին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին ցույց տվեց իր բարեհաճությունը Ռոբերտ Պրևոյի նկատմամբ՝ նրան բարձրացնելով կարդինալ եպիսկոպոսի աստիճանի, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան կարդինալն է։
Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ Պակիստանը օգտագործել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր՝ Հնդկաստանի տարածքում հետախուզական գործողություններ իրականացնելու համար։ Հայտնում է The Economic Times-ը։
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Պակիստանի բանակը մի քանի անգամ խախտել է Հնդկաստանի օդային տարածքը իր արևմտյան սահմանի երկայնքով՝ ռազմական ենթակառուցվածքները թիրախավորելու մտադրությամբ։ Մոտ 300-400 անօդաչու թռչող սարք է օգտագործվել՝ 36 ուղղությամբ ներթափանցման փորձ կատարելու համար։ Հնդկաստանի զինվորականները խոցել են անօդաչու թռչող սարքերի մեծ մասը։
Նման լայնածավալ օդային ներխուժումների հնարավոր նպատակներից մեկը հակաօդային պաշտպանության համակարգերի փորձարկումն ու հետախուզական տվյալների հավաքագրումն էր։
Ըստ նախնական հաղորդագրությունների՝ դրանք թուրքական Songar անօդաչու թռչող սարքեր են եղել։
Ալիևը և Մեհրիբան Ալիևան մեկնել են օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանք մասնակցել են մզկիթի և առողջարանի բացմանը, Շուշիում կառուցվելիք բազմաբնակարանային համալիրի հիմնարկեքի արարողություններին:
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Զորավարժությունները տեղի կունենան մայիսի 12-ից 23-ը Թուրքիայի Քոնյա քաղաքում։
Ադրբեջանը զորավարժություններում կներկայացվի ՌՕՈՒ օդաչուներով, պարաշյուտային և որոնողական-փրկարարական ծառայությունների մասնագետներով, տեխնիկական անձնակազմով և ավիացիոն տեխնիկայով։