ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է մայիսի 9-ի տարադրամի փոխարժեքները:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386.05 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391.38 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 432.17 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 445.73 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.60 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.94 դրամը:

Շնորհակալություն այցի համար, կապի մեջ կլինենք. Պուտինը՝ Փաշինյանին. Տեսանյութ

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ 

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։

Թոմ Քրուզի կրոնական համոզմունքները կարող են խնդիրներ առաջացնել նրա և դերասանուհի Անա դե Արմասի, ով իրենից 25 տարով փոքր է, սիրավեպի համար։

Ինչպես հայտնի է, Քրուզը բարձրացել է Սայենթոլոգիայի եկեղեցու ամենաբարձր մակարդակներ և շարունակում է մնալ վիճահարույց կազմակերպության ակտիվ անդամ։

Մյուս կողմից, Դե Արմասը մեծացել է Կուբայում բարեպաշտ կաթոլիկ ընտանիքում՝ յուրացնելով քրիստոնեական արժեքներ, որոնք նա պահպանում է մինչ օրս։ Այնուամենայնիվ, զույգը ակնհայտորեն պատրաստ է հնարավորություն տալ իրենց սկսվող սիրավեպին։

«Աննան սիրահարված է Թոմին, բայց նրա ընկերները շփոթված են, նրա ընտանիքը նույնպես մտահոգություններ ունի», - «Դեյլի Մեյլ»-ին ասել է ներքին աղբյուրը։ «Նրա սայենտոլոգիական համոզմունքները խոչընդոտ չեն Անայի համար։ Նա գիտի, որ իր ընտանիքը չի հավանի դրանք, և ինքը մենակ է»։

«Անան մեծացել է որպես բարեպաշտ կաթոլիկ Կուբայում, և նրա ընտանիքը կրոնասեր է», - շարունակել է աղբյուրը։ «Նա գիտի, որ իր ընտանիքը չի ընդունի Թոմին նրա համոզմունքների պատճառով։ Անան ու Թոմը քննարկել են դա։ Նրանք այնքան շատ ժամանակ են անցկացնում միասին, և Թոմը զգացմունքներ ունի նրա հանդեպ։ Նա Թոմի ճաշակով է», - հավելել է աղբյուրը։

Աղբյուրի խոսքով, Անյայի ամենամտերիմները «չեն զարմանա, եթե նա սկսի զբաղվել սայենթոլոգիայով», եթե դա նշանակի հարաբերությունների շարունակություն:

Լիազորված եմ հայտարարել, որ նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԱՍԿ նախագահ Հովիկ Աղազարյանը։

«Վարչապետի մեր թեկնածուի անունը կհայտարարենք սույն թվականի մայիսի 20-ին»,- գրել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Իրենց օգնականների միջոցով Ռուսաստանի նախագահը և նախագահ Թրամփը շնորհավորանքներ են փոխանակել մեր ընդհանուր տոնի կապակցությամբ», - ասել է նա «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։

«Դրանք ջերմ խոսքեր էին, փոխադարձ շնորհավորանքներ ընդհանուր մեծ տոնի կապակցությամբ», - նշել է Ուշակովը։

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին։

Դիվանագետը համապատասխան գրառում է արել սոցիալական ցանցերում՝ գնահատելով Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելոց հրաժարվելու՝ Ալիևի քայլը:

Մոսկվայում Հաաղթանի 80-ամյակի շքերթին ներկա են 4 հայ վետերաններ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում ողջունեց հայ վետերաններին։

Նշենք, որ Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի շքերթին ներկա են 102-ամյա Ռոզալյա Աբգարյանը, 100-ամյա Վոլոդյա Գսպոյանը, 102-ամյա Խաչիկ Հովակիմյանը և 100-ամյա Ներսես Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված շքերթին մասնակցել է ավելի քան 11,5 հազար զինծառայող, նրանցից ավելի քան 1,5 հազարը հատուկ ռազմական գործողության մասնակիցներ են: Հատուկ գործողության մասնակիցների շքերթային հաշվարկներում Ռուսաստանի 20 հերոս կա, Գեորգիևյան շքանշանի 44 և Արիության շքանշանի 54 ասպետ։

Հիշեցնենք` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ`բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։

Հայրենական մեծ պատերազմի վետերաններից այսօր ողջ են 31–ը։

Հռոմի Պապ Լեո XIV-ը պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին պատարագն է մատուցում Սիքստինյան կապելլայում:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել նոր Հռոմի Պապի անունը: Պոնտիֆիկոս է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։

Նա վերցրել է Լեո XIV անունը:  Հռոմի Նոր Պապի իսկական անունը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ է, նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում։ Ունի մաթեմատիկական կրթություն և ավարտել է Սուրբ Օգոստինոս օրդենի սեմինարիան։

Ձեռնադրվել է քահանա 1982 թվականին՝ Պերուում Օգոստինյան առաքելությանը միանալուց անմիջապես հետո։

Նա վերադարձել է Նահանգներ 90-ականների վերջերին և շուտով դարձել Ավգուստինյան օրդենի գլխավոր պրիորը:

Եպիսկոպոս է ձեռնադրվել 2014 թվականին Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ 2020 թվականին նշանակվել առաքելական կառավարիչ Պերուում։

2025 թվականի փետրվարին Ֆրանցիսկոսը նրան բարձրացրել է կարդինալ եպիսկոպոսի (այսինքն՝ ավագ կարդինալի) աստիճանի։

Պատմության մեջ առաջին Պապն է ԱՄՆ-ից:

Չնայած մենք ունենք քաղաքական հակասություններ այն մարդկանց հետ, ովքեր իմպիչմենտը նախատեսում են, բայց մենք իրանց հետ հանդիպեցինք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում 168.am–ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ես չեմ ցանկանում որևէ կերպ խանգարել, այստեղ հեչ կարևոր չէ՝ Հայ ազգային կոնգրեսը հավատում է այդ գործընթացի իրատեսությանը, թե՞ ոչ։ Հռչակված նպատակը վատ նպատակ չէ, այսինքն հիմա ամենակարևոր նպատակն է։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող կառավարել երկիրը։ Մենք տեսանք վերջին տեսարանները պառլամենտում, երբ ղժղժացող առնետի նման, «բազառնի բաբայի» նման է ինքն իրեն պահում պառլամենտում՝ հարձակվելով պատգամավորների վրա, որոնց հետ մենք էլ կարող է ունենանք քաղաքական տարբերություններ։ Կոնկրետ էդ պատգամավորը՝ Աննա Գրիգորյանը, շատ պարզ հարց էր տվել, ասել էր՝ ի՞նչ եք անում, կոռուպցիայի մասին խոսակցությունների վերաբերյալ, որոնք հնչել են մամուլում։ Եվ Փաշինյանը ընկավ ուղղակի ինչ-որ մի հատ կատակլիզմի մեջ, ինչ-որ մի փսիխոպատիկ նոպայի մեջ։

Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը կամ կորցնում է իր առանց այդ էլ չեղած հավասարակշռության վերջին կարողությունները, նշանակում է վիճակը շատ վատ է, որ ինքը արդեն տիրապետումը կորցնում է, կամ էլ մենք գործ ունենք ինչ-որ մի հիվանդության հետ, ինչ-որ մի հոգեկան խանգարման հետ, ու տեսնում ենք, թե այդ հիվանդությունը ոնց է առաջադիմում։ Մեր աչքի առաջ երևում է, որ նա իր շրջապատի կամ բժիշկների վերահսկողությունից արդեն դուրս է գալիս։ Հետևաբար սա նաև ազգային անվտանգության հարց է, որովհետև մենք չենք կարող հանգիստ զգալ, երբ Հայաստանը կառավարում է հոգեկան խանգարմունքի մեջ գտնվող, անհավասարակշռված մի անձ»,– հայտարարեց Լևոն Զուրաբյանը։

Նա նկատեց, որ սա անվտանգության հարց է. «Այդ մարդուն պետք է հեռացնել, իր շրջապատը դա պիտի նախաձեռներ։ Կան սահմանադրական մեխանիզմներ, երբ պետության ղեկավարը իր առողջական պատճառներով չի կարողանում ղեկավարել երկիրը, կամ նրա ղեկավարումը արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում, այդ մարդուն պետք է հեռացնի ոչ թե ընդդիմությունը, այլ պետական ինստիտուտների, իր շրջապատի, իր քաղաքական թիմի պարտականություն է։ Շատ ծանր վիճակ է, ցավոք սրտի այսօր գժությունը հաղթանակում է Հայաստանում, բայց դրա վերջը պետք է տալ»։

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը  կբարձրանա. եղանակը Հայաստանում

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին. Կաց

Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ Միրզոյան

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան

Բոլորիս գլխում մի բան է՝ նրանց նպատակը Թուրանն է. իրենք ուզում են գնան-գան հարավ, հյուսիս, արևելք արևմո՞ւտք, է թո՛ղ գնան, մենք էլ ենք ուզում. Փաշինյան. Տեսանյութ

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին