Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ռուսաստանը կողջունի իր տարածքում չինական արտադրությունների հիմնումը․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը:
«Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների գլխավոր ներկրողն աշխարհում։ Մոսկվան պատրաստ է Ռուսաստանում հարմարավետ պայմաններ ապահովել Չինաստանի ընկերությունների գործունեության համար»,- ասել է նա։
Պատերազմից հետո Կրեմլի խոշորագույն առևտրային գործընկերը դարձած Չինաստանը դեռևս ձեռնպահ է մնում ռուսական տնտեսության իրական հատվածում նշանակալի ներդրումներից:
Հռոմի նորընտիր պապ Լեո XIV-ը ուղերձով դիմել է հավատացյալներին։ Նա, մասնավորապես, նշել է․
«Պապը միշտ օրհնում է ամբողջ աշխարհը։ Հիմա ես ուզում եմ հնարավորություն ունենալ նույն օրհնությունը տալ ձեզ, որովհետև Աստված սիրում է ձեզ, Աստված սիրում է ձեզ բոլորիդ։
Մենք բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք։ Ուրեմն եկեք միասնական լինենք և միասին քայլենք։ Մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք։ Հիսուս Քրիստոսը մեր առջևով է քայլում, մենք հետևում ենք նրան։
Ես Սուրբ Օգոստինոսի որդին եմ, ավգուստինցի, բայց ձեզ հետ միասին ես քրիստոնյա եմ։ Եվ այս իմաստով մենք բոլորս պետք է միասին գնանք դեպի այն ճշմարիտ հավատքը, որի համար Աստված մեզ պատրաստել է։ Թող Ամենակարող Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու օրհնությունները լինեն ձեզ վրա և միշտ ձեզ հետ լինեն»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ին։
«Ձերդ Սրբություն, խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ռուսաստանի և Վատիկանի միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ մեզ միավորող քրիստոնեական արժեքների հիման վրա», - ասվում է Կրեմլի կայքում հինգշաբթի երեկոյան տեղադրված փաստաթղթում։
Պուտինը Լևոն XIV-ին մաղթել է հաջողություններ իր բարձր առաքելության կատարման գործում, ինչպես նաև քաջ առողջություն և բարգավաճում։
Մայիսի 9-ը սուրբ օր է, Նացիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների համատեղ ջանքերով, հայտարարել է Պուտինը Հաղթանակի 80-ամյակը նշելու ժամանած հյուրերի առջև իր ելույթում:
«ՄԱԿ-ի նշանակությունն այժմ կրկին մեծանում է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը, Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում»,-հավելել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է դիմավորում Կրեմլ ժամանող օտարերկրյա պետությունների ղեկավարներին՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված պաշտոնական ընթրիքի և համերգի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Պուտինը ջերմորեն ողջունում է իր գործընկերներին, սեղմում է նրանցից յուրաքանչյուրի ձեռքը, փոխանակվում ողջույններով և համատեղ լուսանկարվում։ Ռուսաստանի նախագահը նրանցից ոմանց հետ հանդիպման ժամանակ բարեկամական գրկախառնություն արեց, օրինակ՝ Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին և ԱՊՀ երկրների որոշ առաջնորդներ։
Պուտինը հատկապես երկար ձեռքսեղմում փոխանակեց Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։
Պուտինը ծաղկեփնջեր է նվիրում պատվիրակությունների կազմում ժամանող կանանց։ Օրինակ՝ ծացկեփունջ է նվիրել Վենեսուելայի նախագահի կինը։
2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում 10%-ով աճել է գյուղմթերքի արտադրությունը, ինչը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարժվում են դեպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացի այդ, ռուս և ամերիկացի պաշտոնյաները հանդիպել են Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում: Կողմերն ակտիվորեն աշխատում են իրենց դեսպանատների բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսելու հարցը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նոր Պապին ընտրվելու կապակցությամբ: Նա համապատասխան գրառում է հրապարակել Truth Social-ի իր էջում:
«Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Ինչպիսի հուզմունք և ինչպիսի մեծ պատիվ մեր երկրի համար: «Անհամբերությամբ սպասում եմ Հռոմի Լեո XIV-ի հետ հանդիպմանը»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։
Նա վերցրել է Լեո XIV անունը:
Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը: Հռոմի նոր պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։
Նա վերցրել է Լեո XIV անունը
Նոր պապի անունը հայտնի է` ԱՄՆ-ից կարդինալ Ռոբերտ Պրևոստը։
Նա պատմության մեջ առաջին ամերիկացի պոնտիֆիկոսն է, որը այսուհետ կկոչվի Լեո XIV անունով։