ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկա հանգամանքներում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կողմից մայիսի 7-ին ընդունված զեկույցում։

Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել 367 եվրապատգամավոր, դեմ՝ 74, ձեռնպահ է մնացել 188-ը:

«Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ​​ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջերս տեղի ունեցած խաղաղ զանգվածային ցույցերի կոշտ ճնշումը և հարյուրավոր ցուցարարների հետապնդումը հապճեպ զանգվածային դատական գործընթացների միջոցով՝ առանց քրեական իրավախախտումների որևէ ապացույցի», – նշվում է Եվրախորհրդարանի կոմյունիկեում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, «թուրքական կառավարությունը չի կարողացել վերացնել ժողովրդավարության հիմնարար թերությունները», ինչն անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։

Փաստաթղթի համաձայն՝ թուրքական իշխանություններն իրենց գործողություններով «երկիրն էլ ավելի են հրում դեպի լիովին ավտորիտար մոդել»։

Զեկույցում ասված է, որ ԵՄ-ին անդամակցությունը կախված է անդամակցության որոշակի չափանիշների կատարումից, ինչպիսիք են «կայուն ինստիտուտները, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնություններին հարգելն ու նրանց պաշտպանությունը, բարիդրացիական հարաբերությունները, միջազգային իրավունքի պահպանումը և համապատասխանությունը ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությանն ու անվտանգության քաղաքականությանը»։

«Սրանք բացարձակ չափանիշներ են, այլ ոչ գործարքային ռազմավարական նկատառումների կամ բանակցությունների ենթակա հարցեր», – հիշեցնում են ԵՄ-ի խորհրդարանականները՝ շեշտելով, որ ԵՄ-ին անդամակցության չափանիշները ենթակա չեն քննարկման։

Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, ԵՄ-ի ինստիտուտներին և միության անդամ պետություններին շարունակել աշխատել «ավելի սերտ, ավելի դինամիկ ու ռազմավարական գործընկերության ուղղությամբ՝ շեշտը դնելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության և տարածաշրջանային կայունության վրա»։

1999 թ. դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Թուրքիային ճանաչեց որպես ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկիր։ 2005 թ. հոկտեմբերին սկսվեցին բանակցությունները Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ։ 2018 թվականին ԵՄ խորհուրդը հայտարարեց, որ այդ բանակցությունները կասեցված են։

Քրեական վարույթներ կլինեն. Վարդապետյանը՝ ԱՆԻՖ-ում միլիարդավոր դրամների կոռուպցիայի մասին

 

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Սեդրակյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին տեղեկանում է «ՌԲԿ Ուկրաինա» պարբերականից։

338 պատգամավոր կողմ է քվեարկել համաձայնագրին։ Դեմ ոչ ոք չի արտահայտվել։Այսպիսով՝ մայիսի 8-ին խորհրդարանը վավերացրել է միջկառավարական համաձայնագիրը, որը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։

Մինչ այդ համաձայնագիրը հաստատվել էր Գերագույն Ռադայի հանձնաժողովների կողմից, իսկ նախարարների կաբինետը ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպիսիք են բացատրական գրությունը, համաձայնագրի տեքստը և գրանցումը։

Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկան ավելի վաղ պարզաբանել էր, որ կան երկու լրացուցիչ տեխնիկական համաձայնագրեր, որոնք կողմերը կստորագրեն ավելի ուշ։ Սակայն դրանք Գերագույն ռադայում վավերացման կարիք չունեն։

2025  թ. ապրիլի 30-ին Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է ներդրումներ Ուկրաինայի վերականգնման համար հիմնադրամում, ինչպես նաև օգտակար հանածոների ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցություն։

Ըստ համաձայնագրի՝ Ուկրաինան պահպանում է լիարժեք սեփականության իրավունքը և վերահսկողությունն իր օգտակար հանածոների, տարածքային ջրերի և բնական պաշարների նկատմամբ։ Սակայն միևնույն ժամանկ Միացյալ Նահանգները հասանելիություն է ստանում դեպի  Ուկրաինայի հանքային ռեսուրսներ: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

Եկեք հասակի սահմանափակումն էլ հանենք: Այս մասին կառավարության նիստում «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Չաղը ո՞նց է վնասազերծելու, ո՞նց է վազելու հանցագործի հետևից, թող մեկը բացատրի: Հիմա բոլոր փաստաթղթերով կա, որ իրենք ֆիզիկական պատրաստության ատեստավորումն  անցե՞լ են: Եկեք գնանք ոստիկանություն, զինված ուժեր, քրեակատարողական ծառայություն, տեսնենք՝ քանի՞ տոկոսի մասին է թղթի գրածն համապատասխանում իրականությանը:

Բոյով լինել՝ դեռ չի նշանակում այդքան ճարպկություն ունենալ, այդ ամեն ինչն իրականացնել, էլ չեմ ասում, որ դա մարդու բոյն է, հիմա այդ է: Նկատի ունեմ, ասում ենք՝  հասակը չի համապատասխանում այդտեղ բոդի շեյմինգի էլեմենտ կա, բայց երբ որ ասում ենք՝ գիտեք ինչ, զինվորական ծառայության մեջ եք, պետք է քաշի ստանդարտի մեջ լինեք և ֆիզիկական պատրաստության ստանդարտի մեջ լինեք, այդտեղ բոդի շեյմինգի ոչ մի բան չկա, ոչ մի էլեմենտ չկա»,- ասաց նա:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ եթե խոսվում է հասակի, քաշի մասով որպես առերևույթ խտրական դրսևորում, իրավապահ համակարգի և հատուկ ծառայությունների դեպքում թույլատրելիության սահման կա որպես այդպիսին՝ հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները հասակին, քաշին կամ ծառայության ընդունելության կարգին որոշակի առանձնահատկություններ որպես այդպիսին վերապահել:

«Բայց լրիվ համաձայն եմ, որ մենք մուտքի պահանջը պահպանում ենք, բայց հետագայում, երբ որ ծառայության մասին ենք խոսում ընթացքի, այդ պահանջները, այսպես թե այնպես, սկսում ենք փոփոխել կամ հարմարեցնել նրան, ինչին որ ուզում ենք։  Ասեմ, որ այս պահի դրությամբ մեր կրթական խողովակում դիտարկում ենք ֆիզիկական պատրաստականությունը, որպես կրթության պարտադիր բաղադրիչ»,- ասաց նա:

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11- ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում՝ սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին կբարձրանա 3-4 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2025
 
Երևան քաղաքում մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում մայիսի 8–ի ցերեկը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։

Փարիզում Ելիսեյան դաշտերի մերձակայքում մեքենան մխրճվել է Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հաղթանակը տոնող մարդկանց բազմության մեջ։ «Le Parisien» թերթը հայտնում է, որ առնվազն երեք մարդ է տուժել, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ վիճակում։

Միջադեպը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո, որում ՊՍԺ-ն 2-1 հաշվով հաղթել է «Արսենալին» և դուրս եկել եզրափակիչ։ Երկրպագուները «Պարկ դե Պրենս» մարզադաշտի մոտ տոնում էին հաղթանակը, երբ սև սեդանն անհայտ պատճառներով մխրճվել է ամբոխի մեջ։

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալներով՝ երեք տուժածներ գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Վրաերթից հետո տասնյակ երկրպագուներ ընկել են մեքենայի հետևից։ Շուտով այն հայտնաբերվել է հրկիզված՝ դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա։

Վարորդի կամ մեքենայում գտնվող այլ անձանց ձերբակալման մասին տեղեկություններ դեռ չկան։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքների մասին: Խոսքը, մասնավորապես, East Point Shopping Mall, Galleria Tbilisi Shopping Mall, Tbilisi Shopping Area առևտրի կենտրոններ այցելելու մասին է:

«Թբիլիսիում դեսպանատան տարածաշրջանային անվտանգության վարչությունը խորհուրդ է տվել դեսպանատան բոլոր աշխատակիցներին խուսափել այդ տարածքներից մինչև հետագա ծանուցում»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) հայտարարել է, որ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են «հերթական կեղծ հաղորդման վրա», գրում է Ambebi.ge-ն։

Իրանում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել հայտնում է Tasnim գործակալությունը:

Առկա տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Սեմնան նահանգի Զամանաբադ քաղաքում։

Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:

Ֆոտո

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան

Էրդողանը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ

Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ դիվանագիտության ղեկավարը քննարկել են իրադրությունը տարածաշրջանում

Իրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքը

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան և ԵՄ-ն կարագացնեն Իրանի հետ բանակցությունները

Հայտնի է, թե ինչու է Թրամփն Իրանին երկու շաբաթ տվել մտածելու համար

Լուկաշենկոն ազատ է արձակել Տիխանովսկայայի ամուսնուն՝ Թրամփի հատուկ դեսպանորդի այցի ֆոնին

Իրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York Times

Թրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը փոխել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը