Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Colendi» ընկերությունը ֆինանսատեխնիկական ոլորտում կատարած նորամուծության շնորհիվ մայիսի 5-ին Թուրքիայում բացել է արհեստական բանակությամբ աշխատող առաջին բանկը: Այն կգործի առցնանց տիրույթում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արհեստական բանականությամբ աշխատող ColendiBank-ը 2024-ի հոկտեմբերին է գործարկման թույլտվություն ստացել Թուրքիայի «Բանկային գործի կարգավորման և վերահսկողության տեսչության» կողմից:
Նշվում է, որ բանկն այժմ լիովին ինտեգրված է Թուրքիայի բանկային համակարգին:
Սիքստինյան կապելլայից սպիտակ ծուխ է բարձրացել. սա նշանակում է, որ կոնկլավի համար հավաքված կարդինալները նոր քահանայապետ են ընտրել: Կոնկլավին մասնակցում է 133 կարդինալ:
Հռոմի նոր Պապի անունը շուտով կհայտարարվի Սուրբ Պետրոսի տաճարից :
Հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը. այս մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Հասիմ Մոհիուդինը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա, սա շատ սխալ որոշում է: Նման որոշում կայացնելու փոխարեն հնդկական կողմը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում ստեղծված լարվածությունը կարգավորելու համար», - ասել է Մոհիուդինը։
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:
Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2025-2026 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել 220 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 221 տեղ՝ ընդհանուր տեղերի 20.9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 94 տեղ՝ ընդհանուր տեղերի 8.9 %-ը (ընդամենը՝ 50,6%):
2025-2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ։ Պահուստային տեղերի քանակը 7-ն է, որոնք, ըստ անհրաժեշտության, կբաշխվեն ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին:
Որոշմամբ մագիստրատուրայի 2025-2026 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով՝ ըստ ներքոնշյալ մասանագիտությունների.
«Ֆիզիկա» մասնագիտության համար՝ «Տեսական ֆիզիկա», «Օպտիկա» և «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա».
«Աշխարհագրություն» մասնագիտության համար՝ «Ջրաօդերևութաբանություն».
«Միջազգային հարաբերություններ» մասնագիտության համար՝ «Ցեղասպանագիտություն».
«Զբոսաշրջություն» մասնագիտության համար՝ «Կրոնական զբոսաշրջություն».
«Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտության համար՝ «Միջազգային իրավունք».
«Մետալուրգիա» մասնագիտության համար նույնանուն կրթական ծրագիրը.
«Գեոմատիկա» մասնագիտության համար՝ «Գեոդեզիա և կադաստր».
«Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության համար՝ «Ջերմագազամատակարարում և օդափոխություն», «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ».
«Հոգեբանություն» մասնագիտության համար՝ «Գործնական հոգեբանություն».
«Իրավագիտություն» մասնագիտության համար՝ «Քրեական իրավունք և դատավարություն», «Գործարարական իրավունք».
«Քաղաքագիտություն» մասնագիտության համար՝ «Ազգային անվտանգություն», «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն».
«Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության համար՝ նույնանուն կրթական ծրագիրը.
«Կենսաբանություն» մասնագիտության համար՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի պաշտոնական բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են 3,5 ժամ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տեղի են ունեցել ինչպես դեմ առ դեմ բանակցություններ , այնպես էլ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ պետությունների ղեկավարները կքննարկեն «ամենակարևոր հարցերը», ներառյալ ուկրաինական հակամարտությունը և ռուս-ամերիկյան հարաբերությունները։
Սի Ծինփինի այցը համընկնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ։ Վաղը Չինաստանի առաջնորդը Հաղթանակի շքերթի գլխավոր հյուրն է լինելու։
Ուկրաինայում Ռուսաստանի հետագա քայլերը, ի թիվս այլ բաների, կախված կլինեն նրանից, թե ինչպես կընթանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած եռօրյա հրադադարը. այս մասին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված զինադադարը` Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ, ուժի մեջ է մտել։ Հրադադարը սկսվել է Մոսկվայի ժամանակով 00:00-ին և կտևի մինչը մայիսի 11-ը ժամը 00:00-ն:
Սրան ի պատասխան՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմ է երկարաժամկետ հրադադարին՝ առնվազն 30 օրով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։
Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին։ Այս մասին դեսպանն առանց մանրամասնությունների գրառում է արել «X»-ի իր էջում՝ հրապարակելով Ալիևի նկարը։
Գրառումն, ամենայն հավանականությամբ, ուղղված է Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին ադրբեջանական կողմի չմասնակցելուն։