ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված զինադադարը` Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ, ուժի մեջ է մտել։ Հրադադարը սկսվել է Մոսկվայի ժամանակով 00:00-ին և կտևի  մինչը մայիսի 11-ը ժամը 00:00-ն:

Ինչպես նշում է kommersant.ru-ն, սրան ի պատասխան՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմ է երկարաժամկետ հրադադարին՝ առնվազն 30 օրով։

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների հարձակումներն Իսրայելի տարածքի վրա ծանր հետևանքներ կունենան նրանց և Իրանի համար: Այս նախազգուշացումն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե հութիները շարունակեն հարվածել մեզ, ապա Իսրայելը նրանց լուրջ հարվածներ կհասցնի։ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած առաքելության: Ես նաև զգուշացնում եմ Իրանի ղեկավարությանը, որ ֆինանսավորում, զինում և վերահսկում է հութիների ահաբեկչական կազմակերպությունը. պրոքսի առավարման համակարգն ավարտված է, և «չարիքի առանցքը» փլուզվել է, դուք (Իրանի ղեկավարությունը-Խմբ.) անմիջական պատասխանատվություն եք կրում (հութիների հարձակումների համար-Խմբ.)։ Այն, ինչ մենք Բեյրութում արեցինք «Հեզբոլլահ»-ի, Գազայում՝ ՀԱՄԱՍ-ի, Դամասկոսում՝ (Սիրիայի նախկին նախագահ Բաշար) Ասադի և Եմենում հութիների հետ, նույնը կանենք ձեզ հետ  Թեհրանում»,- գրել է Կացը X-ում:

«Մենք ոչ մեկին թույլ չենք տա վնասել Իսրայելին, իսկ ով մեզ վնասի, մեծ կորուստներ կունենա»,- շարունակել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը։

Նա հավելել է, որ հրեական պետությունը «կարող է ինքնուրույն պաշտպանվել ցանկացած սպառնալիքից և ցանկացած թշնամուց»։

«Դա ճիշտ է եղել անցյալում բազմաթիվ մարտահրավերների ֆոնին և այդպես էլ կմնա ապագայում», - եզրափակել է Կացը:

Ադրբեջանի Գուսարի շրջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը:

Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 00:07-ին, օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։

Վատիկանի Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս, ինչը նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ 

Կոնկլավի ժամանակ ծխի գույնն ազդարարում է կարդինալների քվեարկության արդյունքները։ Սպիտակ ծուխը նշանակում է, որ նոր Հռոմի պապը հաջողությամբ ընտրվել է։

Կոնկլավը շարունակվում է։

Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում։

Դեպքը տեղի է ունեցել Uralairlines-ի չվերթի ժամանակ, ինքնաթիռը Մոսկվայից օդ է բարձրացել երեկ՝ մայիսի 7-ի երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում և Երեւանում վայրէջք է կատարել այսօր առավոտյան 07։00-ին միայն։

Նշենք, որ այս չվերթը նախատեսված էր մայիսի 6-ին երեկոյան, սակայն ավելի քան 24 ժամ հետաձգվել էր, ուղեւորները մնացել էին օդանավակայանում:

Reuters-ը գրում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են երկկողմ մաքսատուրքերի սահմանումից հետո առևտրային առաջին բանակցություններն անցկացնել։

Գործակալությունը գրում է, որ դրանք տեղի կունենան այս շաբաթ՝ Ժնևում։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորեն ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենը և գլխավոր առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:

Ապրիլի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բելլա Բ․-ն իրենց հայտնել է առ այն, որ իր 57-ամյա դուստրը, ունենալով օնկոլոգիական հիվանդություն, բուժում է ստացել Տիգրան Մեծ 12 հասցեում գործող «Հու Ֆու» գրասենյակում։ 

Կինը քննիչներին հայտնել է, որ բուժման ընթացքում սխալ դեղորյաքով և բուժման արդյունքում դստեր՝ Լիդիա Խ․-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է և 2024թ.-ին հունիսի 30-ին դուստրը մահացել է:

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ԱԺ նիստը ոչ միայն ևս մեկ անհաջող օրինակ էր գործադիր և օրենսդիր մարմինների հարաբերության, այլև քաղաքական դեգրադացման կենդանի ցուցադրություն։ Կառավարության հարցուպատասխանը, որը նախատեսված է քաղաքացիներին հուզող խնդիրներին պատասխան տալու, հաշվետվության և հանրային բանավեճի հարթակ լինելու համար, կրկին վերածվեց անհավասար մենամարտի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։

Փաշինյանը, ում ձայնի տեմբրը սրացավ հենց ընդդիմադիրներից հարց ստանալու պահից, կրկին չհրաժարվեց իր վերջին տարիների ֆավորիտ մեթոդից՝ սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ փակել բանավեճը։ Նա, ըստ էության, վերստին գործեց «քաղաքական մեղադրողի» կարգավիճակում՝ անդրադառնալով ընդդիմադիրներին ոչ թե փաստարկներով, այլ «ԱԱԾ պադվալներով» սպառնալու հռետորաբանությամբ։

Բայց եթե սա մնար միայն Փաշինյանի ելույթի տիրույթում, գուցե կարելի լիներ մեկնաբանել որպես հերթական նյարդայնացած պահ։ Զավեշտալին այն է, որ ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ սկսեցին դերաբաշխված շարժվել դահլիճում՝ մեկը Փաշինյանին հանգստացնելով, մյուսը ընդդիմության վրա հարձակվելով, որոշներն էլ` «հանդարտեցնելով»։

ԱԺ-ում գոյություն ունի Կարեն Համբարձումյան անուն-ազգանունով մի պատգամավոր, որին գրեթե երբեք չենք տեսնում որպես օրենսդիրի ներկայացուցչի:

Համբարձումյանը հայտնվում է կադրերում՝ «դուխով» դեմքով ու մարտական կեցվածքով՝ պատրաստ «ջարդելու» ընդդիմադիրին։

Հավասարազոր դերակատարությամբ ներկայացան նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Այս երկու պաշտոնյաները, որոնք ըստ իրենց կարգավիճակի՝ պարտավոր են պահել խորհրդարանական նորմերն ու արժանապատվությունը, հակառակը՝ մասնակցեցին ԱԺ դահլիճում սկսված աղմուկին ռեպլիկներով, բարձրացրած ձայներով ու «քաղաքական հարձակման» ոգով։

Հիշեցնենք, որ խորհրդարանը բեմ չէ, որտեղ պետք է ցույց տալ, թե ով ում «կոչնչացնի» հանուն առաջնորդի։ Այն տեղ է, որտեղ պետք է քննարկվեն քաղաքացիների կենսական խնդիրները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստն անցել է բավականին բուռն, «գորգի վրա են հրավիրվել» ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն աջուձախ քննադատում է գործընկերներին, մեղադրում այս կամ այն օլիգարխի հետ կապերի, կոռուպցիոն գործարքների համար, եւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որի ընտանիքին պատկանող գազալցակայանում վերջերս սպանություն տեղի ունեցավ։ 

Պատմում են, որ վարչության անդամներն ուղղակի «հերձել» են Սարգսյանին, ասել, որ ով մի կարեւոր նախագիծ է ներկայացնում, հատուկ սեւեռվում ես այդ անձի վրա, հաստափոր պապկաներ կազմում նրա դեմ, երբեմն՝ չհիմնավորված տեղեկատվության հիման վրա, ու փորձում բոլորին հրապարակային մեղադրել տվյալ գործընթացից շահ հետապնդելու, կոռուպցիոն գործարքներում թաթախված լինելու մեջ՝ մրոտելով գործընկերներիդ։

Օրինակ, Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին անտառահատումների հարցով իր զեկույցում կապել է փայտի բիզնեսի, Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին՝ խաղային բիզնես ունեցող Վիգեն Բադալյանի շահերը պաշտպանելու հետ եւ այլն։

Հայկ Սարգսյանը որքան էլ փորձել է արդարանալ, թե այդ ամենն անում է թիմի համար, բացահայտում է կոռուպցիոն ու դատապարտելի կապերը, որ իրենք էլ չարժանանան նախկինների ճակատագրին, սակայն Նիկոլ Փաշինյանի եւ վարչության անդամների մեծամասնութան համար այդ հիմնավորումները համոզիչ չեն եղել, եւ հակընդդեմ մեղադրանքներ են հնչել, որ նա բոլորից շատ կասկածելի կապեր ունի քրեական հեղինակությունների եւ օլիգարխների հետ, եւ գիտեն, թե ինչ գումարներ է աշխատում` իր դիրքն օգտագործելով։

Փաշինյանը կոշտ ելույթ է ունեցել եւ ակնարկներ արել, որ իրավական գործընթացներ կհաջորդեն՝ պարզելու պատգամավորի եւ նրա ընտանիքի հետ կապված որոշ պատմությունների իսկությունը։

Ֆոտո

Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան

«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին

Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետ

Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

Ռուսները մեզ են ուղարկում իրենց զինվորականների դիակները փոխանակման ժամանակ. Զելենսկի

Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան