ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ռուսաստանում խոսել են Կիևին «Օրեշնիկ» հրթիռային համալիրի հնարավոր պատասխան հարվածի մասին, սակայն Ուկրաինայի հետ պետք է ավելի կոշտ վարվել։ Նման քայլեր է թույլ տվել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը Telegram-ում։

Փորձագետի խոսքով՝ Կիևի վրա ճնշմանը պետք է ներգրավել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ Վոլոդիմիր Զելենսկու ագրեսիվ մտադրությունները խաթարում են ամերիկյան առաջնորդի խաղաղ ջանքերը։

«Եթե Զելենսկին իսկապես ինչ-որ բան անի Հաղթանակի շքերթի դեմ, իրական պատասխանը կլինի ավելի կոշտ»,- գրել է Մարկովը:

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել և այն մակագրել․ «Այս կտավը կոչվում է «Տարանջատում»»։

Լուսանկարում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև 2017 թվականին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրի ստորագրման պահն է։

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր  հայտարարել էր, որ եթե ընդդիմադիր դաշտում համախմբվելու, միասին առաջ գնալու քայլերը մինչ օրս արդյունք չեն տվել, մնում է միակ ճիշտ ճանապարհը՝ տարանջատվել եւ յուրաքանչյուրն իր վարկանիշը բարձրացնելու վրա աշխատի։ Իսկ ՀՀԿ-ական իշխանության տարանջատումը Ռոբերտ Քոչարյանից, ըստ նրա, սկսվել է 2008 թվականից հետո։

Այսօր՝ մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում  տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 135 հասցեում ավտոկռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է, ինչի հետևանքով գույք է վնասել: 

Պարզվել է, որ նշված հատվածում ավտոտնակը հեռացնելիս ավտոկռունկը շրջվել է, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տներին մատակարարվող գազախողովակներն ու գազասյուները, կոտրվել են ծառեր: 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ստորագրել է համաներման մասին օրենքը, որը կանդրադառնա գրեթե 8,000 դատապարտյալի վրա, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Շուրջ 8,000 մարդ կենթարկվի համաներման, բայց ոչ բոլորն են ազատ արձակվելու։ Որոշ դեպքերում խոսք ժամկետի կրճատման կամ պատիժը մեղմելու մասին է։ Համաներումը կտարածվի, օրինակ, 70 տարեկանից բարձր կամ առաջին անգամ և ոչ ավելի, քան վեց տարով դատապարտվածների, ինչպես նաև երեխաներ ունեցողների վրա։

Համաներումը չի տարածվի ահաբեկչական և ծայրահեղական գործունեությանը ներգրավված անձանց վրա։

Փահալգամում ահաբեկչական հարձակումից հետո, ինչի հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ Նեպալի քաղաքացի, Հնդկաստանի իշխանությունը սկսել է «Սինդուր» գործողությունը: Թիրախում Պակիստանում և Պակիստանի գրաված Քաշմիրի շրջանում տեղակայված ահաբեկչական 9 ճամբարն է: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար Վիկրամ Միսրին՝ նշելով, որ ահաբեկիչները կապ ունեն Պակիստանի հետ:

«Պակիստանը շարունակում է ապաստան տալ ահաբեկիչներին՝ չնայած ամբողջ աշխարհում նրանց դեմ ուղղված կոչերին»,- ասել է պաշտոնյան:

«Սինդուր» գործողությունը սկսվել է փահալգամյան ահաբեկչության զոհերի նկատմամբ արդարությունը վերականգնելու համար: Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել և ոչնչացրել ահաբեկիչների 9 ճամբար, Քաշմիրի հինգ բնակավայրի չորս օբյեկտ»,- նշել է Միսրին:

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ գործողությունը «եղել է նպատակային, հավասարակշռված և առանց իրավիճակի էսկալացիայի»:

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Fox News-ի եթերում ներկայացրել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ժամանակավոր ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը, որը կվերահսկվի երկու կողմերի կողմից: Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է նման գոտու ստեղծմանը:

«Նրանք պատրաստ են որոշակի ժամանակով ստեղծել ապառազմականացված գոտի: Նրանք ասել են՝ մենք ետ ենք քաշվում 15 կմ, ռուսները՝ ևս 15 կմ: Ստեղծվում է 30 կմ չեզոք գոտի, որը խստորեն վերահսկվում է: Կարելի է հետևել խախտումներին: Եթե 30 օրով հաջողվի պահպանել հաշտությունը, ես հավատում եմ, որ այն կարող է երկարաձգվել: Որպես զինվորական կասեմ՝ դժվար է վերսկսել պատերազմը հաշտությունից հետո: Չեմ կարծում, որ նրանք կրկին կսկսեն կռվել», – ասել է Քելլոգը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցն Արաբական վերանվանելու ծրագրերը քաղաքականապես մոտիվացված և թշնամական քայլ են Թեհրանի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հայտարարել, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցն Արաբական կկոչի:

«Այս կապակցությամբ ցանկացած անհեռատես քայլ չի լինի իրավաչափ, լեգիտիմ և չի ազդի աշխարհագրության վրա, այլ միայն բոլոր իրանցիների զայրույթը կառաջացնի», – գրել է Իրանի արտգործնախարարը X սոցցանցում:

Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Պարսից ծոցի մասին անհեթեթ լուրերը ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատվական արշավ, որն իրականացվում է «հավերժական մարտիկների» կողմից՝ ամբողջ աշխարհի իրանցիներին զայրացնելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թրամփը Մեքսիկական ծոցը վերանվանեց Ամերիկյան, իսկ Ալյասկայի Դենալի գագաթը՝ Մակ Քինլի:

Ռուսաստանը և Ուկրաինան վերջին օրվա ընթացքում շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ ՌԴ Բրյանսկի մարզում մայիսի 6-ի երեկոյից սկսած և մայիսի լույս 7֊ի գիշերվա ընթացքում խոցվել  է ավելի քան 140 օդային թիրախ, այդ թվում՝ մեկ թևավոր հրթիռ։

Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտնել է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 6֊ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:40-ից հետո Բրյանսկի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը «ոչնչացրել և որսացել» են 31 անօդաչու թռչող սարք, իսկ նախորդ 24 ժամվա ընթացքում՝ ևս 35-ը։ 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարության համաձայն՝ մայիսի 6-ի երեկոյան և մայիսի 7-ի գիշերը խոցվել է Ռուսաստանի մայրաքաղաք թռչող 19 ուկրաինական ԱԹՍ։

Անօդաչուները թռչում են Մոսկվայի վրայով արդեն երրորդ օրն անընդմեջ։ Մայիսի 6-ին ևս Սոբյանինը հայտնել էր, որ խոցվել է Մոսկվա թռչող 19 ԱԹՍ։

Մայիսի 7-ի առավոտյան Կազանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել չվերթերի ժամանման և մեկնման վրա։ Բացի այդ, գիշերվա ընթացքում երկու անգամ սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում և մեկ անգամ՝ «Վնուկովո» օդանավակայանում։

Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային դատախազության տեղեկացմամբ՝ մայիսի 6-ին և 7-ին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը որպես պահեստային օդանավակայան ընդունել է 74 չվերթ։ Օդանավերը չեն կարողացել վայրէջք կատարել համապատասխան օդանավակայաններում՝ թռիչքների անվտանգության հետ կապված սահմանափակումների պատճառով։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ռուսական զորքերը մայիսի 7-ի գիշերը չորս բալիստիկ հրթիռներով և 142 անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի ուղղությամբ։ Կիևում ԱԹՍ֊ների հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին և նրա որդին։ Ըստ Կիևի քաղաքապետի` ևս 8 մարդ վիրավորվել է։ Նրանց թվում կա չորս երեխա։ Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պատերազմելու ռեսուրսներից նրան զրկելու նպատակով։ 

Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն դարձել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախագահը։ Նա նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Իրակլի Ղարիբաշվիլին լքել է կուսակցության նախագահի պաշտոնը՝ հայտարարելով քաղաքականությունից հեռանալու մասին։

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստումը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նոր տեքստից դուրս մնա, Գալյանը պատասխանեց.

«Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց տեքստը դեռևս մշակման փուլում է։ Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Երբ տեքստը որոշակի լինի՝ կկիսվենք ձեզ հետ»։

Ֆոտո

Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան

«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին

Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետ

Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

Ռուսները մեզ են ուղարկում իրենց զինվորականների դիակները փոխանակման ժամանակ. Զելենսկի

Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան