Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Իրավունք» թերթը գրում է. «Ավինյան-Փաշինյան հարաբերությունները Նորքի թաղապետարանում տեղի ունեցածից հետո` լարվել է։ Բանն այն է, որ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Փաշինյանը դեպքից հետո զանգել է Ավինյանին ու հրահանգել ոչ մի դեպքում թաղապետի հետ կապված ինքնագլուխ որոշում չկայացնել. Թաղապետին դեռ պետք չէ կպնել։
Ավինյանն էլ, ով տրամադրված էր ազատվելու թաղապետից, նեղսրտել է ու մտերիմ շրջապատում դժգոհել, թե, փաստորեն, իր ենթակայության տակ աշխատողներին էլ է Նիկոլը որոշում, թե երբ է պետք «ժերտվա» տալ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ, իշխանությունն «աշխատանքներ» է տանում նաեւ Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ: Երեկ իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվելու:
Իսկ եթե հոժարակամ ՔՊ-ի կողմը չանցնեն, ապա հնարավոր է ձերբակալությունների միջոցով իշխանության զավթում իրականացվի: Թե ովքեր են թիրախները, անուններ չտվեցին։
Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում իշխանազավթման մեկնարկը ՔՊ-ի կողմից տրված է` Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանն ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն է կազմել եւ ուղարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Սակայն երկու օր անց Բադալյանը նոր դիմում է ներկայացրել, որով խնդրել է անտեսել իր դիմումը, նշել է, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ եւ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։
Մարտուն Գրիգորյանը կասկածներ ունի, որ իշխանությունն ազդել է իր թիմակցի վրա եւ փորձում է զավթել Գյումրին։ Իշխանությանը 3 ձայն է պակասում, որ փոխի ձայների հարաբերակցությունը հօգուտ իրեն․ այժմ 14 մանդատ ունեն՝ ավագանու 33 մանդատից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ծնունդ էին տոնում, ՔՊ վերնախավը մեծ ընդմիջման ժամին` տորթով, սալյուտներով, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, շտապեց ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի աշխատասենյակ:
Վերջինս ԱԺ առանցքային պաշտոնյաներից է, 2022 թվականից զբաղեցնում է այդ պաշտոնը, իսկ դրանից առաջ մի շարք երկրներում ՀՀ դեսպան է եղել, այդ թվում՝ Ուկրաինայում, Չեխիայում, Սլովակիայում, հիմա գրեթե բոլոր ուղեւորությունների ժամանակ ուղեկցում է ԱԺ նախագահին:
Իսկ ընդդիմությունը նշում էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ծննդյան տարեդարձը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին ներքին կարգով ասել են, որ ԲԴԽ գիտնական անդամներից Աշոտ Հայրապետյանին կողմ քվեարկեն, իսկ ահա մյուս գիտնական անդամների մասով դեռեւս որոշում չկա:
Նշենք, որ ԲԴԽ-ում 3 գիտնական անդամի թափուր տեղ կա ու այս պահին 3 գիտնական թեկնածու Ազգային ժողովում են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցող մարտական գործողությունները, հաղորդում է The Guardian-ը։
Սպիտակ տան ղեկավարին հարցրել են Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքին Հնդկաստանի հասցրած հրթիռային հարվածների մասին։
«Դա ամոթ է։ Մենք հենց նոր իմացանք դրա մասին», - ասել է նա լրագրողներին։
Թրամփը նշել է, որ «մարդիկ գիտեին, որ ինչ-որ բան է պատահելու՝ հիմնվելով անցյալի վրա», քանի որ երկու կողմերն էլ կռվել են «շատ, շատ տասնամյակներ և դարեր շարունակ»։
«Ես պարզապես հույս ունեմ, որ սա շատ արագ կավարտվի», - հավելել է Թրամփը։
Մայիսի 6-ի՝ երեքշաբթի երեկոյան և Նյու Դելիի ժամանակով մայիսի 7-ի առավոտյան ժամը 02:00-ի սահմաններում Հնդկաստանի բանակը հրթիռային հարձակում է սկսել Պակիստանի Քաշմիրի մայրաքաղաք Մուզաֆարաբադի վրա։
Երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել է «Սինդուր» գործողության մասին, որը ներառում է Պակիստանի և Պակիստանի Քաշմիրի ենթակառուցվածքների վրա հարձակումներ:
Մայիսի 6-ի երեկոյան ռուսական բանակը բալիստիկ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքի արվարձաններում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 7-ը վիրավորվել են։
Սումիի քաղաքապետ Արտյոմ Կոբզարը հայտնել է, որ հարվածի հետևանքով մեկ աղջիկ տեղում մահացել է, իսկ մեկ տղամարդն ու տղա երեխա մահացել են հիվանդանոցում։ Եվս յոթ մարդ վիրավորվել է, որոնցից վեցը երեխաներ են։ Մեկ երեխայի վիճակը ծանր է:
ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի, կառավարության փոխառությունների սահմանաչափը կավելացվի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«ԱՄՆ-ի կառավարությունը երբեք դեֆոլտ թույլ չի տա: Մենք կբարձրացնենք պարտքի առաստաղը: Գանձապետարանը ոչ մի խորամանկություն չի անի, մենք կապահովենք, որ պարտքի առաստաղը բարձրանա», – ասել է Բեսենթը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բյուջետային ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի միջազգային քաղաքականության կոմիտեն աջակցել է հանածոների մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացմանը, և փաստաթուղթն այժմ կքննարկվի խորհրդարանի կողմից։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
«Վերականգնման հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ցանկացած լրացուցիչ համաձայնագիր չի կարող հակասել այս գործարքին, այս համաձայնագիրը ուժի մեջ է Ուկրաինայի ողջ տարածքում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է Ժելեզնյակը։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ապրիլի 30-ին հայտարարեց, որ ամերիկյան և ուկրաինական իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ։
Աշխարհում երբեք այսքան շատ հարուստ մարդ չի եղել, եւ նրանց ներդրումները աճող ֆոնդային շուկաներում նրանց ավելի հարուստ են դարձրել, քան երբեւէ, տեղեկացնում է է AFP-ը։ Capgemini քոնսալթինգային ընկերության տվյալներով՝ «ունեւոր մասնավոր անձանց» (HNWI) կարողությունը, որոնք բնորոշվում են որպես 1 միլիոն դոլարից ոչ պակաս լիկվիդային ակտիվներ ունեցող մարդիկ, անցած տարի ավելացել է 5,1 տոկոսով՝ 22,8 մլն։ World Wealth Report-ի ամենամյա հաշվետվության համաձայն՝ նրանց ընդհանուր կարողությունը հասել է 86,8 տրլն դոլարի, ինչը 4,7 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ HNWI թիվը եւ նրանց հանրագումարային հարստությունը ամենաբարձրն է այն ժամանակներից, երբ Capgemini-ն սկսել է ամենամյա հետազոտությունը 1997թ.։
2022թ., մակրոտնտեսական անորոշության եւ աշխարհաքաղաքական լարվածության ժամանակ, հարուստ մարդկանց թիվը եւ նրանց կարողությունը կրճատվել է ավելի քան երեք տոկոսով, նշվել է զեկույցում։ Նրանց կարողության կրճատումն ամենակտրուկն էր տասնամյակի ընթացքում, քանի որ արժեթղթերի արժեքն ընկել էր։ «Սակայն 2023-ը տնտեսական աճ եւ հիմնական ներդրումային հատվածների բարելավում ապահովեց, ինչը թույլ տվեց կանգնեցնել անկումը»,- նշված է հաշվետվությունում։
«Չնայած տոկոսադրույքների շարունակվող անորոշությանը եւ պարտատոմսերի եկամտաբերության աճին՝ արժեթղթերի արժեքը բարձրացավ տեխնոլոգիաների շուկայի հետ միասին, ինչին նպաստեց խանդավառությունը գեներատիվ արհեստական բանականության եւ տնտեսության վրա՝ նրա պոտենցիալ ազդեցության առումով»։ Բարեկեցության եւ անհավասարության աճն աշխարհում բանավեճեր է առաջացնում այն մասին, որ ստիպի հարուստներին արդարացի հարկեր վճարել։ Բրազիլիան եւ Ֆրանսիան ճնշում են գործադրում «Մեծ քսանյակի» մյուս երկրների վրա, որպեսզի նրանք գլոբալ նվազագույն հարկ սահմանեն աշխարհի ամենահարուստ մարդկանց համար։
Խորհրդային Միության կողմից դեռևս 1972-ին տիեզերք արձակված տիեզերանավի վայրէջքի մոդուլն առաջիկա օրերին կընկնի երկիր մոլորակի վրա:
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
NASA-ն պնդում է, որ հրթիռային համակարգում լրացուցիչ շարժիչի փչանալուց հետո շարքից դուրս եկած տիեզերանավն ի սկզբանե բաժանվել է 4 մասի, որից 2-ը 48 ժամվա ընթացքում այրվել է ճնշումից, իսկ մյուս երկուսից մեկը կառավարելի է, սակայն արդեն վերջին կտորը՝ վայրէջքի մոդուլը, վտանգ է ներկայացնում:
Ընդգծվում է, որ 495կգ կշռող կտորը կարող է ընկնել Եգիպտոսի, Սիրիայի, Թուրքիայի և Ադրբեջանի բնակելի տարածքների վրա, իսկ դրա հետևանքով կարող է առաջանալ մի քանի 100 ՏՆՏ-ի (տրինիտրոտոլուոլ – պայթյունավտանգ նյութ) պայթյուն:
Նշենք, որ 500 գրամ ՏՆՏ-ի պայթյունը հավասարաչափ է ձեռքի 5 նռնակի պայթյունի, որի արդյունքում մինչև 2 մետր հեռավորության վրա գտնվող կենդանի օրգանիզմները կարող են ոչնչացվել, իսկ մինչև 10 մետրի վրա գտնվող գույք-տեխնիկան վնասվել: