ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց` իմպիչմենտ սկսել, նոր միայն մտածել փողոցային պայքարի մասին, իրեն չի արդարացնում։ Այս մասին ԱԺ–ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արթուն ենք» շարժման անդամները Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին հանձնելն են 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակներ։ Ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակները հատ առ հատ ուղարկել են նամակ–դիմումների համար նախատեսված համապատասխան արկղ։

Ռուստամյանի խոսքով` իմպիչմենտի համար փողոցային պայքար է պետք` համապատասխան ճնշմամբ, հակառակ դեպքում գործընթացը կմտնի փակուղի։

«Այս գաղափարը մենք վաղուց ենք արծարծել, բայց դրա ուղղությամբ նախապատրաստական լուրջ գործընթաց է պետք իրականացնել։ Ում համար պարզ չէ, որ եթե չլինի փողոցի համապատասխան ճնշում, գործընթացը մտնելու է փակուղի, եթե անգամ սկսվի։ Փողոց դուրս գալ` առանց կազմակերպվելու, չի կարելի, այդ ձևերը փորձված են։ Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ։ Փորձը ցույց է տալիս, որ մի բան լինում է, երբ դու դրան նախապատրաստված ես»,–ասաց նա։

Ռուստամյանն ընդգծեց, որ նրանք ովքեր չեն մտածում կամ չունեն այդ ռեսուրսը իշխանափոխություն կատարելու, զբաղված են ընդդիմափոխությամբ։

«Ժողովուրդը տեսնում է, գնահատում է, թե ով ինչի է ընդունակ։ Այսպիսի էժան միջոցներով փորձել մեզ շանտաժի ենթարկել, փաստի առաջ կանգնեցնել, շեղել մեզ մեր ծրագրերից, չի հաջողվելու։ Մեր տառապանքն էլ փորձ ունի, անցած ճանապարհն էլ վերլուծելու փորձ ունի»,–ասաց նա։

Հիշեցնենք` «Արթուն ենք» շարժման անդամները հայտարարել էին, որ վարչապետի թեկնածուի հարցում ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ ազատ է, և իրենք անվերապահ կաջակցեն նրանց կողմից առաջադրված ցանկացած թեկնածուի։ Բայց եթե ընդդիմությունը թեկնածու չառաջադրի, իրենք կգեներացնեն իրենց տարբերակը, և ընդդիմությունից միայն կուզեն նրանց ստորագրությունը։

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է.

«Հունվարին իմ վրա հարձակվող Սելջուկ Թենգիօղլուն եկավ Ստամբուլի քաղաքապետարան և ասաց. «Իմ խցակիցներին հրահանգներ են տրվել՝ Էքրեմ Իմամօղլուն կսպանվի»։

Իսրայելի պաշտպանության ուժերը հաստատել են, որ հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաքի օդանավակայանին և երկրի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը հարձակումները որակել է` որպես Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում հրթիռի ընկնելու միջադեպի պատասխան։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Սանայի գլխավոր օդանավակայանում հութիների ահաբեկչական ենթակառուցվածքներին և ոչնչացրել այն՝ ամբողջությամբ շարքից հանելով օդանավակայանը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Իսրայելական կողմի պնդմամբ՝ հուսթիների ռեժիմը պարբերաբար օգտագործել է օդանավակայանը զենք և զինյալներ տեղափոխելու համար։

Իսրայելի բանակի հայտարարության մեջ նաև ասվում է, որ նրանք հարձակվել են Եմենում գտնվող մի քանի էլեկտրակայանների վրա։ Մասնավորապես, հաղորդագրություններ են ստացվել Դահբանի կենտրոնական էլեկտրակայանի և Ամրան նահանգում գտնվող ցեմենտի գործարանի վրա հարվածների մասին։ Իսրայելական կողմը պնդում է, որ գործարանն օգտագործվում է հուսթիների կողմից ստորգետնյա թունելներ և այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար։

«Հայտնի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ այլ առաջնորդների հետ միասին հրավիրված է մայիսի 9-ի տոնական շքերթին: Նա ծրագրում էր, որ գալու է, բայց այս լուրը հաստատել իրավասու է նրա գրասենյակը:
Ինչ վերաբերում է հայկական զորախմբի ներկայությանը, ապա ավելի ստույգ պատասխանի համար հարցրեք ՊՆ մամուլի ծառայությանը»,- պատասխանելով համապատասխան հարցին` ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցնում Եմենի մայրաքաղաք Սանային, որը գտնվում է Անսար Ալլահ ապստամբ շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։

Դրա փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել Սանայի օդանավակայանը։ Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են։

Ժամեր առաջ Իսրայելի բանակը կոչ էր արել բոլորին անհապաղ լքել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը և հարակից տարածքները

Անցած գիշեր Իսրայելն ու ԱՄՆ-ն հզոր հարվածներ են հասցրել Սանային՝ թիրախավորելով հութիների օբյեկտները:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է 389.46  դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.99 դրամ (նվազել  է 0.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  519.97 դրամ (աճել է 1.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.81 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385.5-388 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 430-436 դրամով, վաճառվում է 443-448 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.73 դրամով, վաճառվում է 4.86-5.05 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 391 դրամով:

Եվրոն գնվում է 439 դրամով, վաճառվում է 443 դրամով:

Ռուբլին գնվում է 4.68 դրամով, վաճառվում է 4.77 դրամով:

Մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Երևանյան լճում ջրասուզակն ու փրկարարները հայտնաբերել են ջրահեղձ եղած ուկրաինացի անչափահաս աղջկա դին։ Դին հայտնաբերվել է ճահճուտների մեջ, հայտնում է Գագիկ Շամշյանը։

Աղջիկը Մանկական երկաթուղու տարածքում Հրազդան գետն էր ընկել ապրիլի 27-ին։

 
Աղբյուրը` Գագիկ Շամշյան

Այսօր այս ամբիոնից Սարգիս Խանդանյանը մի շարք հայտարարություններ արեց, որոնց պիտի անդրադառնամ. պարոն Խանդանյանը խոսում էր իսպանական ամոթից, դե դուք շատ պիտի որ դա զգացած լինեք, հույս ունեմ զգացել եք, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը Ադրբեջանի կազմում էր ճանաչում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ունեցած ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա շարունակեց. «Կամ, երբ որ ՄԱԿ-ում Հայաստանին անդրադարձնում էին Փաշինյանի ասածները, կամ եթե վերջերս Ջերմուկ, Սյունիք կամ Գեղարքունիք եք գնացել ու տեսել եք այն տարածքները, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են,  կամ եթե, ինչպես տրամաբանական պիտի որ լիներ, ցանկություն առաջանար Արցախ գնալու, այդ ժամանակ պիտի որ իսպանական ամոթ զգայիք։

Բացի դրանից, պարոն Խանդանյանը ասում է, որ ես դիմել եմ եվրոպացիներին, խնդրել եմ քվեարկել այդ օրինագծի դեմ: (խոսքը ԵԺԿ-ի ընդունած բանաձեւի մասին է, որը ՀՀԿ-ն քննադատել էր-խմբ), Ես որևէ մեկին չեմ դիմել, բայց ես և իմ գործընկերները շատ անգամ ենք խնդրել, համոզել, բացատրել մեր եվրոպացի գործընկերներին հայանպաստ բանաձևերի համար քվեարկելու համար, նույն ԵԺԿ-ում ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, նույն ԵԺԿ-ում Արցախի ու Հայաստանի շահերը սպասարկող, ու շատ ուրիշ կառույցներում: Դա ինձ համար պատվաբեր փաստ է:

Ավելին, դուք էլի նենգափոխեցիք, ստեցիք, որ այդտեղից մենք հանել ենք տվել բացառապես Փաշինյանի անվան հիշատակումը: Ոչ, մի քանի տեղից ենք հանել տվել, բայց դա չի այդքան կարևոր, ամենակարևորը, որ մենք ավելացրել ենք արցախցիների վերադարձի իրավունքի հիշատակումը, Հանրապետականը և Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղ ջանքերով, և դա հաղպարտության առիթը։

Չասեցիք ամբողջությամբ, որ այդ հայտարարության մեջ Արմեն Աշոտյանը վերահաստատվում էր որպես քաղբանտարկյալ, այդ հատվածը ոնց որ մոռացաք։

Այո, իմ գործընկերները այդ ժամանակ «Եդինա Ռոսիայի» կազմակերպած ֆաշիզմի դեմ պայքարի միջոցառման նեյին Մոսկվայում, և կարծում եմ, որ Հայաստանի երևի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը լսել է այնտեղ Շարմազանովի ելույթը ու տեսել է, թե մենք ինչպես ենք ադրբեջանցիներին պատասխանում, իսկ դուք նույնիսկ երբ որ անձնապես ձեզ է վիրավորում ձեր ադրբեջանցի գործընկերը, չեք անդրադարձնում, էլ ուր մնաց Հայաստանի մասին արտահայտություններին պատասխանեք:

Այնպես որ ձեր ելույթների արդյունքում միայն ամոթ է լինում մեր քաղաքացիների մոտ, իսպանական, ադրբեջանական, թուրքական, չգիտեմ, բայց բացառապես ամոթ: Իսկ Շարմազանովի ելույթը հույս և արժանապատվության զգացում կարժանացնի յուրաքանչյուր հայի մոտ:

Այդ ամբողջի մասին խոսելուց էդ ո՞նց է, որ չասեցիք, որ այդպես խաբեությամբ էիք հայտնվել, խաբել էիք մեր գործընկերներին, որ ձեզ դահլիճից հեռացրել են: Բա այդ ամեն ինչի մասին էլ խոսեիք, խոսքը գնում է բանաձևի նիստի դահլիճից»,-ասաց նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 3-ին հանդիպել է Բաքու ժամանած՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին և Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան։ Հանդիպումից հետո պատրիարքը Ադրբեջանի նախագահի կնոջը պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի»՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով։ Այդ մասին ասված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության Ֆեյսբուքի էջում:
 
«Ադրբեջանի առաջին տիկնոջը այս շքանշանը շնորհվել է Պատրիարք Կիրիլի հատուկ հրամանագրով՝ հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, ինչպես նաև մշակութային և կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու համար։
 
Մեհրիբան Ալիևան կրոնական հանդուրժողականության համար բարձր պարգև է ստանում այն պայմաններում, երբ հենց կրոնական, ռասայական անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի պայմաններում Արցախի պատմական հայկական տարածքներում 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից բացահայտ կերպով և հիմնահատակ ոչնչացվել է հայ ժողովրդի հոգևոր ժառանգությունը․ քրիստոնեական մի շարք եկեղեցիներ, այդ թվում Շուշիի Կանաչ Ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ Ի դեպ, հարկ է ընդգծել, որ Կանաչ Ժամը մինչ ոչնչացումը հայ ժողովրդից օտարելու համար հենց ուղղափառ էր հռչակվել, իսկ այնուհետև հիմնահատակ ավերվել։
 
Բացի դրանից՝ հարկ է շեշտել, որ «ուղղափառության համար բարենպաստ երկիր» համարվող Ադրբեջանը «կեղծ ուղղափառություն» է շնորհել նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն՝ խեղաթյուրելով եկեղեցու պատմությունը, կեղծ վերականգնումներով այլափոխել և պղծել է հայ ժողովրդի քրիստոնեական հավատքի ամենակարևոր կենտրոնը։
 
Փորձագետները բազմիցս ընդգծել են, որ հոգևոր ժառանգության ոչնչացումը խաթարում է կրոնական ազատության իրավունքը, քանզի նյութական հուշարձանները սերտորեն կապված են այդ վայրերում տեղի ունեցող կրոնական ծեսերի և հետևաբար՝ մարդկանց իրավուքնների հետ։
 
Լրատվամիջոցները փաստում են, որ Բաքվում տեղի ունեցած մայիսի 3-ի հանդիպման ընթացքում պատրիարք Կիրիլը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանում «բազմամշակութայնության հանդեպ հարգանքի» մասին դրույթներ, ինչպես նաև խոսել են այն «բարենպաստ» միջավայրի մասին, որտեղ, իբրև թե, «խաղաղորեն» գոյակցում են տարբեր կրոնական համայնքներ։ Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել է նաև Ադրբեջանում ուղղափառ համայնքի դերը և «կրոնական հանդուրժողականությունը», որը ներկայացվել է որպես Ադրբեջանի մշակութային քաղաքականության կարևոր ուղղություն, ավանդույթ և կյանքի ձև պետական մակարդակում։
 
Կարևոր է ընդգծել, որ Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան «հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու» համար պարգև է ստանում այն դեպքում, երբ հենց այդ նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ապրիլին կազմակերպվել էր «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ Արցախի քրիստոնեական ժառանգության բռնի յուրացման, քրիստոնեական Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ծիծեռնավանքի պղծման, աղվանացման և հայկականության հետ կապի ժխտման նպատակով։
 
Մեհրիբան Ալիևան պարգևատրվում է հոգևոր բարձր պարգևով այն դեպքում, երբ տակավին վերջերս Լեհաստանում (2024 թ․) նրա ղեկավարած հիմնադրամի ջանքերով կազմակերպվել էր միջազգային ցուցահանդես, որտեղ քրիստոնեության ակունք համարվող Ամարասը, հարյուրավոր հայկական արձանագրություններով Դադիվանքն ու Գանձասարը ներկայացվում էին որպես ադրբեջանական ժառանգություն, Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի «կրոնական իրավունքների» երաշխավորման գործիք։
 
Ադրբեջանը «կրոնական հանդուրժողականության երկիր» է հռչակվում այն պայմաններում, երբ ոչնչացրել է քրիստոնեական հավատքի խտացումը համարվող, խաչի փրկագործական խորհուրդն իրենց մեջ կրող, Արցախի անկախության շրջանում տեղադրված բազմաթիվ խաչքարեր, պղծել գերեզմաններ և շիրմաքարեր, ոչնչացրել հայկական գյուղեր ու քաղաքներ։
 
Ադրբեջանը հռչակվել է «կրոնական տարբեր հանրույթների խաղաղ գոյակցման միջավայր ստեղծող երկիր» այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կողմից մշակույթի իրավունքի հատուկ հանձակատարները (Ֆարիդա Շահիդ, Կարիմա Բենուն, Ալեքսանդրա Շիմանսկա) իրենց բազմաթիվ զեկույցներում բազմիցս նշել են, որ մշակութային ժառանգության ոչնչացումը, հոգևոր արժեքների հանդեպ ցանկացած բռնություն շարունակվող պատերազմի ձև է, հենց խաղաղ բնակչության իրավունքների դեմ պատերազմ և այլատյացության ամենաբարձր քարոզ։
 
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը շարունակում է խախտել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ կրոնական ազատության իրավունքը, իսկ միջազգային տարբեր դերակատարներ դատապարտման փոխարեն միջազգային նմանատիպ պարգևատրումներով անթաքույց խրախուսում են այդ քաղաքականությունը։
 
Մենք դատապարտում ենք նման քաղաքականությունն ու դրա միջազգային լեգիտիմացումը՝ որպես վտանգավոր նախադեպ և բացահայտ անհարգալից վերաբերմունք բռնի տեղահանված և իրենց կրոնական, մշակութային ինքնությունից զրկված հայ ժողովրդի հանդեպ։ Մենք պնդում ենք, որ բռնի կերպով իրենց հայրենիքը լքած ժողովուրդն ունի անքակտելի իրավունք՝ դավանելու իր հավատը, պաշտպանելու իր սրբավայրերն ու վերակառուցելու իր հոգևոր կյանքը իրենց սրբավայրերում։
 
Մենք հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 2015 թվականի A/RES/69/312 բանաձևով, հստակ դատապարտում է կրոնական վայրերի, սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ գործադրվող բռնությունները՝ կոչ անելով անդամ պետություններին՝ երաշխավորել դրանց պաշտպանությունը։ Այս բանաձևը շեշտում է, որ նման արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը հարված է ողջ մարդկության ժառանգությանը։
 
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը հիշեցնում է ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը, որտեղ Ադրբեջանի վարած քաղաքականությունը հայկական եկեղեցիների և ժառանգության հանդեպ համարվեց ռասայական խտրականության ցուցիչ։
 
Մենք կոչ ենք անում հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) դրույթները, մասնավորապես՝ դրա 18-րդ հոդվածը, որում հստակ նշվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, ինչպես նաև իր կրոնական համոզմունքները դավանելու և գործադրելու իրավունք։ Նույն սկզբունքը իրավական պարտադիր ուժով ամրագրված է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (ICCPR, 1966 թ.), որի 18-րդ հոդվածը վերահաստատում է այդ ազատությունները»,- նշված է գրառման մեջ:

Ռուսաստանի Դաշնությունը ուկրաինական գերությունից վերադարձրել է 205 զինծառայողի, իսկ դրա դիմաց փոխանցվել է 205 ուկրաինացի ռազմագերի, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

«Սարմատ» որոնողական-փրկարարական խումբը հայտնել է, որ ներկայումս ընթանում է ռազմագերիների փոխանակում։

Ֆոտո

Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան

«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին

Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետ

Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

Ռուսները մեզ են ուղարկում իրենց զինվորականների դիակները փոխանակման ժամանակ. Զելենսկի

Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան