ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ-ն կդադարեցնի Եմենում հութիների դեմ հարվածները, այն բանից հետո, երբ նրանք պատրաստակամություն հայտնեցին հրաժարվել ռազմական գործողություններից, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ։

 
«Երեկ երեկոյան շատ լավ լուրեր ստացանք։ Հութիները մեզ ասացին, որ այլևս չեն ուզում կռվել։ Մենք հարգում ենք դա և կդադարեցնենք ռմբակոծությունները», - ասել է Թրամփը։
 
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հութիները նաև հստակեցրել են, որ «այլևս չեն պայթեցնի նավեր»։ Թրամփը շեշտեց, որ սա հենց ԱՄՆ գործողության էությունն էր։

«Բարսելոնան» սոցցանցերում հրապարակել է Միլանի «Ինտերի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը նվիրված պաշտոնական խաղային պաստառ։

Պաստառում պատկերված է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան գրանդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

Armsport

Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի փողոցներից մեկում բռնել և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել 5 քաղաքացու։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, գլխավոր վարչություն տեղափոխվածներից մեկը քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովն է, որն ավելի շատ հայտնի է Արտյոմ Կանևսկոյ անունով։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հանձնարարել է երկրի զինված ուժերում գործող գեներալների և ծովակալների թիվը կրճատել առնվազն 20%-ով:

Բացի այդ, ինչպես հետևում է մայիսի 5 – ին հրապարակված հուշագրից, նախատեսվում է 10%-ով կրճատել բանակի և նավատորմի բարձրաստիճան սպաների թիվը, 20%-ով՝ ազգային գվարդիայի գեներալների թիվը:

«Կրճատումներն ուղղված են զորքերում ավելորդ կառույցների վերացմանը», ասվում է հուշագրում։ Ենթադրվում է, որ այդ միջոցառումները կամրապնդեն ԱՄՆ դիրքերը, կբարձրացնեն արդյունավետությունը և կնպաստեն նորարարություններին։ Թե կոնկրետ ինչպես է իրականացվելու կրճատումը, չի հստակեցվում։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խնդրել է իրեն ազատել պաշտոնից։ Այս մասին նա հայտարարել է «Чечня сегодня» գործակալությանը տված հարցազրույցում։ 

Այս կերպ Կադիրովը պատասխանել է իր հնարավոր հրաժարականի մասին տարածվող հայտարարություններին:

«Ես էլ եմ լսել այդ լուրերը։ Նրանք գրում են տարբեր բաներ: Ես, ընդհակառակն, ինքս եմ խնդրում, որ ինձ պաշտոնից ազատեն։ Հաջորդը կունենա իր նախաձեռնությունները, իր տեսլականը։ Հուսով եմ, որ իմ խնդրանքին կաջակցեն»,- ասել է նա։

Կապանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանումներ է տվել օրերս մամուլում մեծ աղմուկ բարձրացրած այն հարցի շուրջ, ըստ որի Կապանի համայնքապետարանը թույլ չի տվել «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրության համար տրամադրել Մշակույթի տունը: Հաղորդագրության մեջ նշվում է՝

«Սիրելի՛ կապանցիներ, համացանցում երեկվանից ակտիվ կերպով տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե իբր «Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը․․․» և այլն։

Հաշվի առնելով տարածված լուրերի հանդեպ հանրային հետաքրքրությունն ու արձագանքը՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կապանի համայնքապետարանի կողմից ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ ֆիլմի ցուցադրությունն իրականացնել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում, որը, տևական դադարից հետո, համայնքի ղեկավարի գործուն ջանքերի շնորհիվ կրկին վերաբացվել է՝ դառնալով համայնքապատկան կառույց, հագեցած ժամանակակից, նորագույն տեխնիկայով և նախատեսված բարձրորակ կինոցուցադրությունների համար։

Կապան համայնքը, ի տարբերություն Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքների, ունի մասնագիտացված կինոթատրոն, ինչը կապանցիներին ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, որն այսօր շատ համայնքներում պարզապես հասանելի չէ։

Հետևաբար, համայնքապետարանը առաջնորդվելով կապանցիների լավագույն շահերով, նպատակահարմար է համարում, որ ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվեն ոչ թե չհարմարեցված կամ այդ նպատակով չնախատեսված դահլիճներում, այլ բացառապես մասնագիտացված, ֆիլմերի բարձր որակով ցուցադրման համար տեխնիկապես կահավորված կինոթատրոնում»։

Հ․Գ․Իսկ ինչ վերաբերում է արժեքներին և բարոյականությանը, ապա եթե «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի արտադրողները կամ կազմակերպիչները չեն հետապնդում շահույթ ստանալու նպատակ, համայնքապետարանը պատրաստակամ է ֆիլմի անվճար ցուցադրման պարագայում, կինոթատրոնի դահլիճը տրամադրել անվճար՝ անհրաժեշտ ժամանակահատվածով»։

Այսօր, մայիսի 6-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում և օրերս դուրս կգրվի հիվանդանոցից:

Այս մասին հայտնում է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1 %–ով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրությունը նվազել է 18,5 %–ով, մինչդեռ գյուղատնտեսությունը ցույց է տվել 10,5 % , շինարարությունը՝ 13,6 % աճ: Մեծածախ և մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 6 %–ով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 11,5 %–ով:

Առևտուրը ցույց է տալիս աճի տեմպերի դանդաղում, քանի որ նախկինում այն խթանվել էր հիփոթեքային գործարքներով, երբ նոր բնակարանների գնորդները միջոցներ էին ծախսում դրանց կահավորման համար։

Ավելի վաղ ՀՀ կենտրոնական բանկը նշել էր, որ 2022–2023 թթ. աճից հետո, որը պայմանավորված է ռելոկանտների ներհոսքով, 2025 թ. ակնկալվում է վերադառնալ տնտեսական աճի նորմալ տեմպերին՝ տարեկան մոտ 5 % աճին։

Արտաքին առևտուրն առաջին եռամսյակում զգալիորեն կրճատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. արտահանումը՝ մոտ 2,5 անգամ կամ 61,8 %–ով, ներմուծումը՝ գրեթե կրկնակի` 47,9 %–ով:

Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔԴԿ/ՔՍՄ) դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում կայացած քվեարկության երկրորդ փուլից հետո ընտրվել է Գերմանիայի նոր կանցլեր։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 325 պատգամավոր։ 

Քվեարկության առաջին փուլից հետո, որը տեղի ունեցավ այսօր առավոտյան, Ֆրիդրիխ Մերցին չհաջողվեց հավաքել անհրաժեշտ թվով ձայներ։ Նրան ձայն էր տվել 310 պատգամավոր։ Առաջին փուլում հաղթելու համար նրան անհրաժեշտ էր ապահովել 630 պատգամավորներից առնվազն 316-ի աջակցությունը։ Արդյունքների հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց նշանակված էր քվեարկության երկրորդ փուլ։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթեց ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը։ Ավանդաբար հաղթանակած քաղաքական ուժի առաջնորդը դառնում է Գերմանիայի կանցլերը։ Մայիսի 5-ին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը համաձայնագիր ստորագրեց ՔԴԿ/ՔՍՄ դաշինքի հետ կառավարական կոալիցիա կազմելու մասին՝ ճանապարհ հարթելով Բունդեսթագի արտահերթ ընտրություններից հետո Ֆրիդրիխ Մերցի կանցլեր ընտրվելու համար։

Դավիթ և Նարե անունները 10–րդ տարին անընդմեջ գլխավորում են Հայաստանում ծնված երեխաներին տրվող ամենատարածված անունների ցանկը: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

2024 թ. հունվար–դեկտեմբերին ծնվել է 16 022 աղջիկ և 17 571 տղա: Այս ժամանակահատվածում ՀՀ–ում 620 նորածին ստացել է Նարե անունը, 563–ը` Լուսե, 539–ը` Արփի։ Ցուցակի վերջին` 50–րդ տեղում, Արև անունն է։ Այս անունը ստացել է 69 նորածին։

Դավիթ անունը ստացել է 1 157 նորածնին, 832–ը` Նարեկ անունը, 625–ը` Հայկ անունը։ Ցուցակը եզրափակում է Էդուարդ անունը։ Այս անունը 2024 թ. հունվար–դեկտեմբերին ստացել է 66 նորածին։

Վիճակագրական կոմիտեն հրապարակած տվյալների համաձայն` ՀՀ–ում նորածիններին տրվող ազգանունների մեջ ամենատարածվածը Սարգսյանն ու Գրիգորյանն են։

Ֆոտո

Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան

«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին

Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետ

Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

Ռուսները մեզ են ուղարկում իրենց զինվորականների դիակները փոխանակման ժամանակ. Զելենսկի

Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան