ArmNews
Հուլիսի 04, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երկրի արտաքին և ներքին խորացող ճգնաժամերի ֆոնին քաղաքական դաշտում գնալով դոմինանտ են դառնում խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ պայմանավորված գործողությունները, ուղերձներն ու իրադարձությունները, որոնց հիմնական, չգրված կանոնն ամբողջությամբ հակասում է Ստանիսլավսկու «Любите искусство в себе, а не себя – в искусстве» խորհրդին։

Հանրապետականն այս ընթացքում, երբեք չբացառելով իր հնարավոր մասնակցությունն ընտրություններին, դեռևս ապարդյուն փորձում է համոզել ընդդիմադիր դաշտի գործընկերներին՝ չհամակերպվել գարշելի ստատուս-քվոյի հետ և չհասցնել իշխանափոխության հարցը 2026-ին։ Առկա պայմաններում քաղաքական կշիռ և հեղինակություն ունեցողի, առավել ևս՝ երկրի ցանկացած նախկին ղեկավարի հանրային խոսքն ինքնին կարևոր է որպես օրակարգանպաստ իրադարձություն, և երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը դիտարկում եմ հենց այս, այլ ոչ թե փետրվարից առ այսօր ներքաղաքական դիսկուրսում ծավալվող ցարգացումներից և քննարկումներից դժգոհություն արտահայտելու, սեփական կշռով թիմակիցների թերություններն ու սխալները շտկելու փորձ։

Համամիտ լինելով գլոբալ և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող երկրորդ նախագահի մի շարք գնահատականների հետ՝ այնուհանդերձ ներքաղաքական և հատկապես՝ ներընդդիմադիր կյանքին վերաբերող գնահատականներում ես ոչ միայն չստացա համոզիչ պատասխաններ, այլև արձանագրեցի բազում հակասություններ, վիճարկելի պնդումներ և միակողմանի ընկալումներ։

Որո՞նք են այդ որոգայթները։

1․ Նիկոլին Արևմուտքի սատարման նվազում և գեոպոլիտիկ տեղաշարժեր։ Որքան էլ մեծ է գայթակղությունը Դոնալդ Թրամպի ընտրությամբ և դրան հաջորդող զարգացումներով հիմնավորել նիկոլական ռեժիմի ճակատագրական թուլացումը, չմոռանանք, որ. 

․ ԱՄՆ նոր վարչակազմի գործունեությունը դեռևս չունի լոկալ դրսևորումներ, իսկ վարչական իներցիան շատ մեծ է, նաև՝ ի դեմս իր պաշտոնավարումը շարունակող ԱՄՆ «բայդենական» դեսպանի: 

․ Դոնալդ Թրամպի հաղթական էներգիան ներամերիկյան տիրույթում անվերջանալի չէ, և շուտով նա անխուսափելիորեն կառերեսվի ներքին դիմադրության աճին՝ արտաքին քաղական հետևանքներով։

․ Պարզ չէ, թե Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան շփումները ինչո՞վ կավարտվեն, ինչպիսի՞ն կլինի դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։

Նիկոլին ցուցաբերվող եվրոպական աջակցությունն ինքնին շոշափելի է մեզ նման երկրում դա կապիտալիզացնելու և ընդդիմախոսների դեմ օգտագործելու համար։

2․ Գործող ռեժիմն ունի շատ ցածր վարկանիշ։ Այս իրողության բացարձակայնացումը և միակողմանի մեկնաբանումը նույնպես հղի է ստրատեգիական просчёт-ներով։

Նախ, այնպես չէ, որ ընդդիմադիր հիմնական ուժերի վարկանիշները զգալիորեն բարձրացել են:

Նիկոլից հիասթափված, բայց ընդդիմության ճամբարներ չտեղափոխված ընտրազանգվածը պարարտ հող է անսպասելի քաղաքական պրոյեկտների և տեխնոլոգիաների կիրառման համար։

Իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ ոչ միայն կոռուպցիայի, այլև վարչական ռեսուրսի օգտագործան Էյնշտեյններ են, ինչը կարող է շոշափելիորեն ազդել նրանց էլեկտորալ արդյունքների վրա։ 

Գործող ռեժիմը, ցավոք սրտի, մինչ այս պահը հաղթում է ընդդիմությանը նաև տարաբնույթ քարոզչական, լրատվական, քաղաքական ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու և կիրառելու առումով, և ընդդիմության անելիքներն այս դաշտում կենսական են։

3․ Գյումրին կարող է նախատիպ լինել համապետական մակարդակում. այս թեզը նույնպես խաբուսիկ է և շատ խոցելի։

․ Տեղական ընտրությունների, այն էլ՝ Գյումրիի նման շատ սպեցիֆիկ քաղաքի, օրինակի պրոյեկցումը հանրապետության մակարդակում՝ մեթոդական սխալ է։

 Գյումրու ընտրարշավին երկրորդ նախագահի շրջապատին հարող թիմերի պահվածքը մյուս ընդդիմադիրների հանդեպ (ռուսերեն ասած՝ за гранью фола) չի կարող հանդուրժելի լինել համապետական ընտրություններին։

 Ընդդիմադիր դաշտի ներկայումս խորացող պառակտվածությունը և տրոհումը անխուսափելիորեն հանգեցնելու են ընդդիմադիր ձայների փոշիացմանը, ինչից օգտվելու է գործող ռեժիմը՝ ակնհայտորեն առավել մեծ բոնուսներ ստանալով։

․ Փետրվարյան իր ասուլիսին երկրորդ նախագահը, խոսելով ընտրություններին գնալու և հաղթելու հավանականության մասին, չէր արձանագրել, որ մենակով Նիկոլին հաղթել հնարավոր չէ։ Այդ միտքն իր շուրթերից նորություն է, ուստի, մեղմ ասած, Գյումրին չի ապացուցում երկրորդ նախագահի մինչ այդ արտահայտված տեսակետի ճշմարտացիությունը, այլ կոնցեպտուալ տարբերվում է իր նախորդ կարծիքից։

Սարգսյան ± Քոչարյան = ?

Առաջին հայացքից կարող է տարակուսելի թվալ, որ երկրորդ նախագահն իր ասուլիսի զգալի մասը նվիրել է ոչ թե Փաշինյանի ռեժիմին, այլ ՀՀ երրորդ նախագահին և Հանրապետականին։ Ավաղ, հնչեցրած գնահատականները ոչ միայն գոնե չեն սառեցնում այլևս քրոնիկ դարձող լարվածությունը, այլև նոր դիսկուրսային բախման կետեր են ստեղծում։ Վստահ եմ, որ սա ծրագրային, ոչ թե պատահական դիրքավորում է, և այն նույնպես պայմանավորված է գալիք ընտրություններով։

«Տարանջատում հանուն ընտրության» օպերացիան չէր կարող սահմանափակվել միայն իրենց բարձրաձայնած և մեր կողմից անմիջապես ընդունված «տարանջատումով», իսկ երկրորդ նախագահի մոտեցումները հաստատեցին այս վարկածը։ Հակառակ պարագայում ի՞նչն էր խանգարում նախագահ Քոչարյանին ընդունել և համաձայնել նախագահ Սարգսյանի «Հանգիստ թողեք» մոտեցմանը։ Երկրորդ նախագահը, փաստացի, մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը՝ նոր զարկ հաղորդելով այս տհաճ քննարկումներին։ Ուստի, անդրադառնամ մի շարք թեզերին։

Պատմության վերանայում։ Հատկանշական է, որ նման գործիքակազմի դիմում է ոչ միայն փաշինյանական ռեժիմը, այլև մեր գործընկերները։ Երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականները այս մասով վերաբերում էին գրեթե բոլոր էտապներին։ Այսպես.

․1998-2008թթ.՝ ով ում էր սատարում։ Անկեղծ ասեմ, որ զարմացած եմ հնչեցրած ձևակերպումներից, որոնք ոչ միայն վիճելի էին, այլև բացասական էներգետիկա էին պարունակում։

․Այո, ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, այդ տարիներին շարունակում էր զարգանալ և կայանալ, բայց Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի լրջագույն դերակատարման մասին սկզբից՝ 1998-ի, հետո՝ 2003-ի նախագահական ընտրությունները ես չէ, որ պետք է հիշեցնեմ։ Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն, իր հերթին, ոչ միայն «խաղերի մեջ» չէր մտնում ընդդիմադիր դաշտի հետ, այլև, որպես հաշտեցնող և մեղմող կերպար, հաճախ իր վրա էր վերցնում գործող նախագահի դեմ ուղղված բազմաթիվ հարվածներ։

․2006-2008թթ.՝ արձանագրելով երկրորդ նախագահի խոսքը Վարդան Օսկանյանի հնարավոր առաջադրման հետ կապված, որպես գործող և ակտիվ պատգամավոր, այնուհանդերձ ինքս եմ ականատեսը և մասնակիցը եղել այլ բանի մասին վկայող իրադարձությունների, ինչի շուրջ հիմա չեմ մանրամասնի՝ հույս ունենալով՝ մի օր անմիջապես երկրորդ նախագահի հետ խոսել այդ մասին։

․2008-2018թթ.՝ թեպետ երկրորդ նախագահը պնդեց, որ այդ տարիներին չի մտածել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, սակայն առկա են այլ ծրագրերի մասին վկայող հայտարարություններ, մասնավորապես, այդ տարիներին նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կողմից։ Հետաքրքիր կլինի լսել նախագահի կարծիքն այս հակասության մասին։

․2018 թ.՝ առանց այդ էլ երկար տեքստս կրկնություններով չծանրաբեռնելու համար միանում եմ երկրորդ նախագահի հորդորին վերընթերցել իր գիրքը, մասնավորապես՝ PS և PPS գլուխները։ Վստահ եմ, յուրաքանչյուր բանիմաց և անաչառ ընթերցող ունակ է անել իր հետևությունները։ Հավելեմ միայն, որ հակասություններ առկա են նաև այս խնդրի շուրջ հարցազրույցում տրված գնահատականների հետ։

․Երկրորդ նախագահը, քննադատելով երրորդ նախագահի իշխանության տարիները, հարցազրույցում օգտագործեց նաև «քաղաքական մենաշնորհ» արտահայտությունը, այնինչ դրանից առաջ, խոսելով իր ղեկավարման օրոք մեր մասին, նախ համաձայնեց լրագրողի պնդմանը, որ ինքը մենակով կարող էր Սարգսյանի փոխարեն այլ թեկնածու առաջ մղել, իսկ հետո ասաց, որ եթե ՀՀԿ-ն իրեն չսատարեր, այլ կուսակցություն կհայտնվեր այդ դերում։ Այսինքն՝ մեզ «քաղաքական մոնոպոլիայի» մեջ մեղադրանքները ուղեկցվել են սեփական քաղաքական մոնոպոլիայի մասին պնդումներով՝ միայնակ հաջորդ նախագահ և իշխող կուսակցություն որոշելու դրվագներով…

․2018-ի մասին խոսելիս նախագահ Քոչարյանը շատ նրբանկատորեն և խնամքով վերաբերվեց վարչապետ Կարեն Կարապետյանի դերակատարությանը, ում ինքս շատ հարգում և ընդունում եմ։ Միաժամանակ կարծում եմ, որ ոչ իր, ոչ էլ պատմության համար չարժե «սանրել» և կլորացնել կամ սղոցել իրականության սուր անկյունները։

․ 2021-ի ընտրությունների համատեքստում երկրորդ նախագահը, նախ, շրջանցեց այն փաստը, որ իր ղեկավարած ուժը հավակնում էր միայնակ հաղթանակ տանել, իսկ մեր շանսերը համարում էր վիճակագրական սխալի տ իրույթում։ Հետո արտահերթ ընտրությունները գնահատեց անխուսափելի, թեպետ դրանք բուռն փողոցային պայքարի գոլորշին թողնելու համար էին, և առանց այդ պայքարի ակտիվ քաղաքական դերակատարների պարզապես անիմատ էին դառնալու։ Իսկ արանքում միայն մեզ դիտարկեց «նախկինների» արատավոր թեզի թիրախ։ Ավաղ, այդպես չէ, մեծարգո նախագահ։ Նիկոլական ագիտպրոպով մեր երկու թիմերն էլ «նախկիններ» են, թեպետ իրականության մեջ ժամանակագրորեն մեր թիմը նախկին չէ, մենք նախորդ ենք։

Հատկանշական է, որ իմպիչմենտի մասին խոսելիս երկրորդ նախագահը շեշտադրեց «եթե տապալվեց, 6 ամիս էլ չենք կարող դա անել» թեզը, ինչը շատ խոցելի արգումենտ է։ Նախ, այն պատճառով, որ խոսելով իր հետագա պլանների մասին, նա ոչ մի կերպ չհիշատակեց իրենց նախաձեռնությամբ այդ գործիքի հնարավոր կիրառման հեռանկարը։ Եվ, հետո, ընթացիկ նախաձեռնության վիժեցման դեպքում վեց ամիս հետո ինչպե՞ս եք հիմնավորելու սեփական նախաձեռնությամբ անվստահության գործընթաց չսկսելու փաստը։

Անշուշտ, դժվար է 2 ժամից ավել տևած, խիտ և հագեցած հարցազրույցին սպառիչ անդրադառնալ գրավոր ֆորմատով։ Ուստի մի շարք այլ գնահատականներին գուցե անդրադառնամ այլ հրապարակումներում։ Այժմ կավարտեմ հետևյալ առաջարկությամբ։

Հարցազրույցում երկրորդ նախագահը Փաշինյանին բնութագրեց որպես պարտության սիմվոլ և տգիտության խորհրդանիշ՝ առաջարկելով համապատասխան էմոջի ստեղծել, բայց այդպես էլ ոչինչ չասաց Նիկոլի՝ դավաճան լինելու մասին։ Ընդունելով և զարգացնելով Փաշինյանով էմոջի ստեղծելու մասին նախագահ Քոչարյանի առաջարկը, առաջարկում եմ այն դիտարկել որպես դավաճանության, այլ ոչ թե տգիտության խորհրդանիշ։ Համաձա՞յն եք, պարոն Նախագահ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

 

19.05.2025

ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներս, վերահաստատելով ս.թ. մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների ՔՆՆԱՐԿԵԼ վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: 

«Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։

Այնուամենայնիվ, թեկնածու առաջադրած պատգամավորները մեր որոշման հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող են դիմել «Պատիվ ունեմ» խմբակցությանը»,-գրել է նա։

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա, որը կարող է ներառել հրադադարի և հակամարտության կարգավորման սկզբունքների հարցեր։ Այս մասին Тасс-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։

«Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ՝ մի շարք դիրքորոշումների սահմանմամբ։ Օրինակ՝ կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության համաձայնագրի ժամկետները և այլն, այդ թվում՝ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադար, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն», – ասել է Պուտինը։

Այսօր` մայիսի 19-ին, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների և Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակել են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել են նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կմ-անոց անտառում:

Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մետ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել: Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները:

Արհեստական ​​բանականության (AI) ալգորիթմներն օգնել են բացահայտել աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ լրագրող Դարիա Դուգինայի և ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու սպանությունները: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

Նրա խոսքով, արհեստական բանականության ալգորիթմները օգնել են նաև բացահայտել գրող Զախար Պրիլեպինի դեմ մահափորձ կատարած անձանց և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ նմանատիպ հանցագործության պատրաստումը։

29-ամյա Դուգինան մահացել է 2022 թվականի օգոստոսի 20-ի երեկոյան, երբ նրա մեքենան պայթեցվել է Մոժայսկի մայրուղու վրա՝ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ։ Նա վերադառնում էր Մոսկվա «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնից հետո։

40-ամյա Թաթարսկին մահացել է 2023 թվականի ապրիլի 2-ին։ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում ստեղծագործական հանդիպման ժամանակ ահաբեկիչ Դարիա Տրեպովան Թաթարսկուն հանձնել է արձանիկի տեսքով քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքը (IED), որը գործի է դրվել մի փոքր ուշ։ Միջոցառման 52 մասնակից վիրավորվել է։

Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական արդյունաբերությունը ներկայացնող գերագույն մարմինը՝ ՀամաՀնդկաստանի թանկարժեք քարերի և զարդերի ներքին խորհուրդը (GJC), ոլորտի անդամներին կոչ է արել դադարեցնել գործարքները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Դրա մասին հայտնել է հնդկական The Hindu պարբերականը։

«Այս վճռական գործողությունները ՝ 26 հնդիկ քաղաքացիական անձանց կյանք խլած Փահալգամի ահաբեկչական հարձակումից հետո Պակիստանին Թուրքիայի կողմից ցուցաբերված հանրային աջակցության  հետևանք են։ Այդ դիրքորոշումը լուրջ մտահոգություններ է առաջացրել ազգային անվտանգության և առևտրային հարաբերությունների էթիկական ուղղության վերաբերյալ», -ասված է հայտարարության մեջ։

Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական իրերի միության նախագահ Ռաջեշ Ռոկդեն ընդգծել է. «Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական իրերի ոլորտը միասնական է ազգի աջակցության համար: Բոլոր ոսկերիչներին կոչ ենք անում դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բոլոր գործարքները: Առևտուրը դադարեցնելով՝ մենք միասնության և վճռականության հստակ ուղերձ ենք հղում՝ ամրապնդելով մեր արդյունաբերության դերը որպես ազգային հպարտության հենասյուն»:

«Մնալով հաստատակամ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործունեությունը դադարեցնելու մեր վճռականության մեջ՝ մենք ցույց ենք տալիս, որ երկրի նկատմամբ մեր նվիրվածությունը գերակշռում է առևտրային շահերին»,- հայտարարել է. GJC-ի փոխնախագահ Ավինաշ Գուպտան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Սիրիուս» կրթական կենտրոնի երաժշտական ​​դպրոցի նոր շենքից, հայտնել է լրագրող Պավել Զարուբինը։

Նա նշել է, որ նախագահը Սոչիում լայնածավալ աշխատանքային ծրագիր է նախատեսել։

«Եվ հիմա նա «Սիրիուս» կրթական կենտրոնում է»։ <…> Այսպիսով, սա երաժշտական ​​դպրոցի նոր շենքն է, և հենց այնտեղից է Վլադիմիր Պուտինը խոսում Դոնալդ Թրամփի հետ։ Նախագահական կապը միշտ նախագահի հետ է», -ասել է Զարուբինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդը կարող է խոսել անվտանգ կապի ուղիներով գրեթե ցանկացած վայրից։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 20-ից 21-ն աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: 

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չեղարկել է այցելությունն Իսրայել Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնման պատճառով։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։

Պաշտոնյան, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Վենսը նման որոշում է կայացրել, որպեսզի խուսափի այնպիսի տպավորություն թողնելուց, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աջակցում է ընդլայնված գործողություն սկսելու որոշմանը. ԱՄՆ-ն պնդում է հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնության անհրաժեշտությունը։

France Football ամսագրի համաձայն՝ «Ոսկե գնդակի» կազմակերպիչները որոշել են 2025 թվականին կայանալիք մրցանակաբաշխության օրը և վայրը։ Այս մասին հայտնում է Ballon d’Or-ի մամուլի ծառայությունը։

Արարողությունը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։ Սա ավելի քան մեկ ամիս ավելի վաղ է, քան 2024-ինը, երբ մրցանակը հանձնվեց հոկտեմբերի 28-ին։

«Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին է։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչ հանդիպումներից հետո Goal.com-ը թարմացրել է 2025 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտների իր վարկանիշային աղյուսակը։ Մրցանակի գլխավոր հավակնորդը համարվում է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Հիշեցնենք, որ 2025 թվականի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում փարիզցիները մայիսի 31-ին Մյունխենում կմրցեն Միլանի «Ինտերի» հետ։

Աղբյուրը՝ Armsport.am:

Ֆոտո

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը