ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:

Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում  հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը և դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք:

Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ ալ Շարաան առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի: Նա կմեկնի Ֆրանսիա:

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, այս մասին հայտնել է Սիրիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Սիրիայի նոր ղեկավարն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա:

Գյումրիում տեղի է ունեցել ընտրություններ, ձևավորվել է ավագանին, ընտրել են քաղաքապետ ու կարծես թե սկսել էր աշխատել, բայց ամենավատ կանխատեսումները հաստատվում են, որ իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ, և կամաց-կամաց սկսելէ խարխլել այն իրավիճակը, որ ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սոս Հակոբյան:

«Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականը դիմում էր ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը հենց մյուս օրը՝ ապրիլի 22-ին արձանագրություն է կազմել լիազորությունների դադարման վերաբերյալ։

Հաջորդ քայլն այն է, որ համայնքի ղեկավարը ուղարկում է արձանագրությունը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ իր հերթին այդ մասին արձանագրություն է կազմում: Դրանից հետո ցուցակի մյուս համարը պետք է դառնա ավագանու անդամ:

Կա յոթօրյա ժամկետ, որ համայնքի ղեկավարից հենց ստացավ գրությունը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը, պետք է իր արձանագրությունը կազմի ու տրամադրի, որ լիազորությունը դադարել է: Հիմա այդ ֆունկցիան նա մինչև այսօր գոնե չի արել, իսկ այդ յոթօրյա ժամկետը, մեր հաշվարկով անցել է:

Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյան բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ խնդրում ՝ անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: Այսինքն այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,-ասաց նա:

Հարցին՝ այսինքն ճնշել են ՔՊ-ից, իշխանությունները փորձում են մեկ մանդատ գողանալով իրենց դիրքերը ուժեղացնե՞լ Գյումրիի ավագանիում, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել և այս առումով նաև կարելի է բռնություն սա համարել: Որովհետև այդպես չի լինում, անձը ապրիլի 21-ին հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ և ընդամենը երկու օր հետո ասում է՝ չէ փոշմանեցի: բացի այդ, հայտարարում է, որ ավագանու անկախ անդամ է ուզում լինել:

Ընդդիմադիրներից պոկված ավագանու անկախ անդամը կարող է ընդամենը մեկ շահի ծառայի, դա իշխանության շահն է: Այս միջամտությունը ըստ էության փորձ է խեղելու, փոխելու Գյումրիում ձևավորված քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը»,- ընդգծեց փաստաբանը:

Նա հայտարարեց, որ նման ձեռագիրը կանխատեսելի էր. «Ես չեմ բացառում, որ վաղը մյուս օրը ինչ-որ այլ ավագանիներ ձերբակալեն, կալանքի տանեն, քրեական գործերով վախեցնեն, փորձեն այդ հինգ-վեց կամ ավել մանդատների տարբերության հարցը լուծել և այստեղ էլ գողանան իշխանությունը»:

Նա հավելեց, որ 31-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կշարունակեն իրենց բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու 33 մանդատից 14-ը ՔՊ-ինն է, ավագանիում մեծամասնություն ունենալու եւ սեփական քաղաքապետին ընտրելու համար ՔՊ-ին չի բավականացնում 3 մանդատ:

Լույս մայիսի 6-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են ուկրաինական ավիացիոն տիպի 105 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ 32 անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի, 22-ը՝ Վորոնեժի և 19-ը՝ Մոսկվայի, 10-ը՝ Պենզայի, 9-ը՝ Կալուգայի, 6-ը՝ Բելգորոդի, 2-ական՝ Լիպեցկի և Սամարայի, 1-ական՝ Վլադիմիրի, Կուրսկի և Ռոստովի մարզերի օդային տարածքներում։ 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայում ավերածություններ կամ տուժածներ չկան։ Մոսկվայի չորս հիմնական օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, սակայն որոշ ժամանակ անց վերսկսել են թռիչքների ընդունումն ու ճանապարհումը։

Ազգային ժողովում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է  Արմենուհի Հարությունյանի  թեկնածությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կառավարության թեթև ձեռքով ֆուտբոլային կարիերա զարգացնելու համար շատերն են ազատվում ժամկետային զինծառայությունից։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բանակից ազատվելու «հրաշալի միջոց» է դարձել 2019 թ․-ից ստեղծված ու մինչ օրս գործող ՀՖՖ ԲԿՄԱ–ում (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) գրանցվելը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՖՖ-ին, ՀՀ ՊՆ-ին, որտեղից պնդել էին, որ սպորտում մնալու համար բանակից ազատվելու մասին ինֆորմացիան ԿԳՄՍՆ դաշտում է։

Դիմեցինք ԿԳՄՍՆ՝ փորձելով հասկանալ՝ 2019-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը պարտադիր զինվորական ծառայությունից, սահմանված կարգով, քանի անձ է ազատվել սպորտով զբաղվելու պատճառաբանությամբ, և ստացել ենք հետևյալ պատասխանը․ 

«2019-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայությունից սահմանված կարգով ազատվել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականների (երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող 68 ֆուտբոլիստ, այդ թվում՝ ըստ նշված տարիների զորակոչերի.

2019 թվական՝ 6 ֆուտբոլիստ,

2020 թվական՝ 6 ֆուտբոլիստ,

2021 թվական՝ 18 ֆուտբոլիստ,

2022 թվական՝ 15 ֆուտբոլիստ,

2023 թվական՝ 14 ֆուտբոլիստ,

2024 թվական՝ 9 ֆուտբոլիստ,

2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝ փաստաթղթերի ներկայացման ժամկետը չի ավարտվել: Սահմանված կարգի համաձայն՝ այն ավարտվելու է զորակոչի վերջին օրվան նախորդող 30-րդ օրը (գործընթացը շարունակվում է)»:

Ստացվում է, որ ամեն տարի միջինում բանակից ազատվել է ֆուտբոլի մեկնարկային կազմի քանակով (11 անձ) երիտասարդ»։

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։

Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։

«Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», – նշել է Հոմանը։ 

Փետրվարին Սան Սալվադորն առաջարկել է վճարել Վաշինգտոնին տարբեր հանցագործությունների համար Միացյալ Նահանգներում դատապարտված անձանց պահելու համար։ Մարտի 16-ին Միացյալ Նահանգները Սալվադորին փոխանցել է վենեսուելական Tren de Aragua և Mara Salvatrucha հանցավոր խմբավորումների 261 անդամի։

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱՄՆ-ն խոշոր թուրքական հոլդինգներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ 

Նշվում է, որ թուրքական մի քանի ընկերություն ներառող «Kimpaş Holding»-ը պատժամիջոցների տակ է հայտնվել Իրանից 15 մլն դոլարի նավթամթերքի առևտրի պատճառով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ էր հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր իրանական նավթ կգնեն, կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների տակ:

Մայիսի  6-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-10-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Մայիսի  6-ին, 8-10-ը առանձին վայրերում սպասվում է կարկուտ։

Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի մայիսի 7-10-ը աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

Երևանում մայիսի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 6-ին՝ հորդառատ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:

Ֆոտո

«Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց»․ Մեդվեդև

Հարձակումից առաջ ԱՄՆ-ն կապ է հաստատել Իրանի հետ

Սաուդյան Արաբիան դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Իրանին

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը». Եմեն

Երկրաշարժ՝ Իրանում

Զվարթնոց տաճարից Էջմիածին գնացող ուխտավորների երթը՝ ուղիղ միացմամբ

Հնարավոր է մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք իմփիչմենթի, մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ. Դավիթ Համբարձումյան

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ

Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. Փաշինյան

«Որևէ ռեպրեսիայով չեն կարող ճնշել․ գործընթացները սարերի հետևում չեն»․ Դավիթ Համբարձումյան

Հաջորդ 48 ժամերը մտահոգիչ են․ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին

ԻՀՊԿ-ն ասել է, թե ինչ օբյեկտների են հարվածել Իսրայելում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

#ՀԻՄԱ. ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է. #ՈՒՂՒՂ