Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Աստղաբանները վստահ են, որ այս տարվա մայիսի երկրորդ կեսը նշանակալից է լինելու։ Կենդանակերպի 3 համաստեղությունների ներկայացուցիչներ կկարողանան ֆինանսական հաջողությունների հասնել։ Նրանք կկարողանան լուծել նյութական խնդիրները։
Խեցգետին, ձեզ մի շարք դրական փոփոխություններ են սպասվում։ Փորձեք ավելի շատ ուշադրություն դարձնել ձեր կարիերային։ Եկամտի նոր աղբյուր ստանալու հնարավորություն կունենաք։ Ավելի հաճախ ապավինեք ինտուիցիային, վստահեք տիեզերքի հուշումներին: Լավ նորություններ կստանաք հին գործընկերներից ու ընկերներից։
Կույսեր, ուշադիր եղեք ձեր առողջության մասին։ Պետք է հետևել առօրյային և առողջ ապրելակերպ վարել։ Ձեր մասին հոգ տանելը կօգնի ձեզ ավելի արդյունավետ դառնալ ցանկացած գործունեության մեջ: Ձեր առջեւ դրեք հավակնոտ նպատակներ։ Որոշեք, թե ինչ եք ուզում անել ապագայում: Հարստանալու հնարավորություն կունենաք։
Կշեռքներ, դուք կկարողանաք ազատվել դժվարություններից ու խնդիրներից։ Այն, ինչ խանգարեց ձեզ խաղաղ ապրելու, կմնա անցյալում։ Միգուցե դուք կփոխեք աշխատանքը: Բարձրագույն ուժերը կաջակցեն ձեզ ամեն ինչում։ Ձեզ սպասվում են հաճելի գործուղումներ։
«Միշտ ցանկացած մերժում կարելի է ձևակերպել այնպես, որ քո զրուցակիցը և՛ հաճույք ստանա մերժումից, և՛ չվիրավորվի». Սերժ Սարգսյան
Հայկական համալսարանի ուսանողների` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ օրերս կայացած հանդիպմանը ուսանողներից մեկը հետաքրքրվեց նախագահից, թե ինչպես է ժամանակին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան առաջարկել Խաղաղության Նոբելյան մրցանակ և ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը մերժել` հասկանալով, որ առաջարկի էությունն Արցախի հանձնումն է. «Կան արդյո՞ք այլ մանրամասնություններ այդ ընթրիքից, որոնք գրքում զետեղված չեն, և մեզ հետ կկիսվեք դրանցով: Ինձ առանձնակի հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Ձեզ հաջողվել մերժել եվրոպական երկու գերտերություններից մեկի ղեկավարին, ով այն ժամանակ մեզ բարեկամ երկրի ղեկավարն էր` չփչացնելով հայ-ֆրանսիական և, մասնավորապես, Սարգսյան-Սարկոզի հարաբերությունները»,-հարցը եզրափակեց ուսանողը:
Այս հարցը հիշեցրեց շատ հետաքրքիր այդ հանդիպման մանրամասները, որոնք զետեղված են նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղարի «Ֆուտբոլային դիվանագիտություն» գրքի հուշագրության մեջ:
Հայաստանի և Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահներ Սարգսյանի և Սարկոզիի հանդիպումը երկու կողմի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ տեղի էր ունենում Ելիսեյան պալատի փակ դռների հետևում:
Սարգսյանին ամեն ինչ պարզ էր. Սարկոզիի միջոցով միջազգային հանրությունն առաջարկում էր համաձայնել Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու լուծմանը՝ փոխարենը երաշխավորելով հարաբերությունների հաջորդիվ կարգավորում Թուրքիայի հետ և Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհում՝ որպես ոչ միայն այդ քայլերի գնահատում, այլև իբրև անձնական անվտանգության ցմահ երաշխիք.
Սերժ Սարգսյան. — Ես արդեն քսան տարի խոսում եմ խաղաղության մասին, պարո՛ն նախագահ: Նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, որ ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները հայկական չեն, ու դրանք իմ հայրենիքը չեմ համարում։ Ու պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատմական այդ առաքելությունը՝ լուծելու իմ ժողովրդի համար կենսական այդ հարցերը։ Սակայն ես չեմ կարող դա անել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու գնով: Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, պարո՛ն նախագահ, և պատրաստ եմ ցանկացած գին վճարել։
Սարկոզին որոշեց շարունակել հրապուրելը. — Եթե Դուք հանդես եք գալիս նոր նախաձեռնությամբ ու առաջ եք գնում, ապա հաջողություն կունենաք: Իհարկե, կեսը կասի՝ Դուք ճիշտ եք, մյուս կեսը կասի, որ սխալ եք։ Բայց Դուք հաջողություն կունենաք: Անշուշտ, այդ ճանապարհը վտանգավոր է, սակայն նաև շատ խոստումնալից: Եթե Դուք ունենաք Խաղաղության Նոբելյան մրցանակ, ապա ցմահ անձեռնմխելի կլինեք։
Սերժ Սարգսյան. — Օգնե՛ք Ադրբեջանի հետ կնքել ուժի չկիրառման համաձայնագիր և ստիպե՛ք Ադրբեջանին ստորագրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, և ես պատրաստ կլինեմ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը տարածքների մինչև վերջին միլիմետրը, որոնք գտնվում են ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, կվերադարձնի Ադրբեջանին,– վերահաստատեց Սարգսյանը։
Նիկոլա Սարկոզին ու սեղանակիցները, բացի Սերժ Սարգսյանից, որ ցուցադրաբար ձեռք չտվեց կերակրատեսակներին, հասցրել էին վայելել մատուցված հիմնական ուտեստներն ու անցել նրբահամ ֆրանսիական մակարոնին»։
Բոլոր 133 կարդինալ ընտրողները ժամանեցին Հռոմ՝ նոր պապին ընտրելու համար, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Նոր պապի ընտրությունը՝ կոնկլավը, կսկսվի մայիսի 7-ին։
Կարդինալ Քևին Ֆարելը Սուրբ Պետրոսի տաճարում անցկացրեց կարդինալ ընտրողների համար սենյակներ հատկացնելու վիճակահանությունը։ Այնտեղ նրանք կմնան մեկուսացված կոնկլավի ողջ ընթացքում։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախորդ ընտրությունը 2013 թվականին տևեց երկու օր։
ԱՄՆ վարչակազմը 1,000-ական դոլար կվճարի այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր լքում են երկիրը սեփական նախաձեռնությամբ։
Այս մասին ըստ Politico պարբերականի՝ ասվում է երկրի ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ վճարումը ստանալու համար միգրանտները պետք է գրանցվեն CBP Home հատուկ հավելվածում, հեռանան ԱՄՆ-ից, ապա հաստատեն, որ գտնվում են արտերկրում։ Սրանից հետո նրանց կփոխանցվի 1,000 դոլար։ Բացի այդ, կամավոր արտաքսման դեպքում նրանք կարող են հույս դնել ամերիկյան իշխանությունների օգնության վրա՝ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և ավիատոմսերի ձեռքբերման համար ֆինանսական օգնություն ստանալու հարցում։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ակնկալում է, որ նոր մոտեցումը կկրճատի արտաքսման ծախսերը մոտ 70%-ով։
«Ներկայումս անօրինական ներգաղթյալին կալանավորելու, ձերբակալելու և հեռացնելու միջին արժեքը կազմում է 17121 դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռոբերտ Քոչարյանի պատգամավորների որոշ շրջանակ Նիկոլի դեմ պայքարելու փոխարեն մեր դեմ է պայքարում, մեզ մերժելու գործին են լծվել։ Նիկոլին «պարոն վարչապետով» դիմող Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները հաշտ են Նիկոլի կարգավիճակի հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Ռոբերտ Քոչարյանի ձայները և հեղինակությունը չեն բավարարի որևէ մեկին իշխանությունից հեռացնելու համար։ Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու մրցավազքում չենք եղել, «պարոն վարչապետով» նրան դիմելը Ռոբերտ Քոչարյանի պատգամավորների մենաշնորհն է։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլին անվստահություն է հայտնելու, մնացած հարցերը հետո կներկայացնենք, առաջիկայում պարզ կլինի։ Նրան հեռացնելը մեզ համար առաջնային է»,- ընդգծեց պատգամավորը։
Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով, որի համար եղել է նախնական պայմանավորվածություն քաղաքապետարանի աշխատակիցների հետ, հայտնում է Genetic Production-ը։
«Ցավում եմ, Սիրելի կապանցիներ, և մենք նույնպես սգում ենք մեր երկրի համար, որտեղ դեռևս կան նման արժեքները չհարգող մարդիկ…
Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրությունը չի կայանա»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական ռազմական թիրախ է համարելու ցանկացած երկիր, որի տարածքից կարող է հարձակում գործել Իրանի վրա։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Եթե որևէ երկրի տարածք օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, ապա այն կդառնա օրինական թիրախ՝ միջազգային իրավունքի համաձայն»,- ընդգծել է դիվանագետը։
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման դեպքում Իրանի զինված ուժերը հարվածներ կհասցնեն տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և այլ օբյեկտներին։
Բնական աճի շնորհիվ 2025 թվականի սկզբին Մոսկվայի բնակչությունը հասել է 13,3 միլիոն մարդու: Այս մասին, ըստ RBK-ի, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2024 թվականին մայրաքաղաքի զարգացման արդյունքների վերաբերյալ զեկույցի ժամանակ։
«Մոսկվան մնում է երկրի այն սակավաթիվ շրջաններից մեկը, որտեղ, չնայած ժողովրդագրական անբարենպաստ միտումներին, բնակչության բնական աճը պահպանվում է: Քաղաքի բնակչությունը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 13,3 միլիոն մարդ», - ասել է նա:
Նրա տվյալներով՝ այս ցուցանիշը 2024 թվականին աճել է 4,8 հազար մարդով։
Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության՝ Ռոսստատի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Մոսկվայի բնակչությունը կազմում էր 13, 274, 285 մարդ։ Սա 0,47%-ով ավելի է, քան 2024 թվականին մայրաքաղաքի միջին տարեկան բնակչության թիվը՝ 13, 212,044 մարդ։
Իսկ ահա ամբողջ Ռուսաստանի կտրվածքով, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակչության նախնական հաշվարկը կազմել է 146 028 325 մարդ։ 2024 թվականին այս ցուցանիշը նվազել է 0,08%-ով (մեկ տարի առաջ՝ 146,150,789 մարդ)։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հրավիրել է այցելել Թուրքիա։
Այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարության մեջ։
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային օրակարգի մի շարք ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը զարգացնելու համար շատ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության մեջ: Նա նաև աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ և գոհունակությամբ նշել է Սպիտակ տան ջանքերը՝ ավարտելու Իրանի հետ բանակցային գործընթացը և կարգավորելու ռուս-ուկրաինական խնդիրը»,- ասվում է հայտարարության մեջ: