Բնական աճի շնորհիվ 2025 թվականի սկզբին Մոսկվայի բնակչությունը հասել է 13,3 միլիոն մարդու: Այս մասին, ըստ RBK-ի, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2024 թվականին մայրաքաղաքի զարգացման արդյունքների վերաբերյալ զեկույցի ժամանակ։
«Մոսկվան մնում է երկրի այն սակավաթիվ շրջաններից մեկը, որտեղ, չնայած ժողովրդագրական անբարենպաստ միտումներին, բնակչության բնական աճը պահպանվում է: Քաղաքի բնակչությունը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 13,3 միլիոն մարդ», - ասել է նա:
Նրա տվյալներով՝ այս ցուցանիշը 2024 թվականին աճել է 4,8 հազար մարդով։
Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության՝ Ռոսստատի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Մոսկվայի բնակչությունը կազմում էր 13, 274, 285 մարդ։ Սա 0,47%-ով ավելի է, քան 2024 թվականին մայրաքաղաքի միջին տարեկան բնակչության թիվը՝ 13, 212,044 մարդ։
Իսկ ահա ամբողջ Ռուսաստանի կտրվածքով, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակչության նախնական հաշվարկը կազմել է 146 028 325 մարդ։ 2024 թվականին այս ցուցանիշը նվազել է 0,08%-ով (մեկ տարի առաջ՝ 146,150,789 մարդ)։