ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Որոշ մթերքներ կարող են փչացնել ձեր գիշերային քունը, զգուշացրել է դիետոլոգ Մելիսա Միտրին։ Eat This, Not That-ին տված հարցազրույցում նա նշել է այն մթերքները, որոնք ազդում են գիշերային հանգստի վրա:

Միրթին զգուշացրել է, որ ընթրիքին քաղցրավենիքները կարող են արթնացնել կեսգիշերին: Ըստ shantnews-ի՝ բացատրել է, որ այս էֆեկտը կապված է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների հետ։ Նրա խոսքով, գիշերը օգտագործվող կծու և յուղոտ սնունդը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա։

Դիետոլոգը պարզաբանել է, որ կծու մթերքները փչացնում են քունը, քանի որ առաջացնում են թթվային ռեֆլյուքս և ստամոքսում ծանրության և անհարմարության զգացում։ 

Բացի այդ, հավելյալ համեր, գույներ և այլ քիմիական հավելումներ ունեցող սնունդը կարող է առաջացնել անքնություն: Միրտին պարզաբանել է, որ այդ նյութերը, մասնավորապես, նպաստում են ցիրկադային ռիթմի խախտմանը։ 

Սննդաբանը հավելել է, որ ալկոհոլն ու կոֆեինն ավանդաբար վնասակար են համարվում քնի համար։ Նա պարզաբանել է, որ այս ըմպելիքներն անխուսափելիորեն վատացնում են քունը, սակայն որոշ մարդիկ դա զգում են անմիջապես, իսկ մյուսները՝ միայն ժամանակի ընթացքում։ Քնի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար Միտրին խորհուրդ է տվել դրանք չխմել երեկոյան։

 

ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ը, X-ում հաղորդել է Axious-ի թղթակիցը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։

«Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ-ն շաբաթա վերջին Իրանի հետ կանցկացնի միջուկային բանակցությունների չորրորդ փուլը»,- ասվում է գրառման մեջ։ Ուիթքոֆը հավելել է, որ «եթե բանակցությունները չկայանան, դա կլինի միայն ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելք կատարած այցի պատճառով»։

Ըստ աղբյուրի՝ Ուիթքոֆը դրական է տրամադրված միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ «հարցը լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով»։

ԱՄՆ-ն և Իրանն արդեն անուղղակի բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ Օմանի միջնորդությամբ։ Առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին՝ Մուսկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, իսկ երրորդը՝ ապրիլի 26-ին դարձյալ Մուսկատում։

Լրատվամիջոցները գրում են, որ կողմերն ապրիլի 26-ին քննարկել են որոշ հարցեր, սակայն որևէ համաձայնության չեն հասել։ Ըստ The Wall Street Journal-ի՝ խոչընդոտը Թեհրանի համար ուրանի հարստացումը շարունակելու հնարավորությունն էր։

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-10-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Մայիսի 6-ին, 8-10-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի մայիսի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2025
 

Երևան քաղաքում մայիսի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում մայիսի 6–ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժեմորին կգրանցվի +13...+15 աստիճան։

Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածի գործարկման համար կպահանջվի մոտ մեկ տարի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցման։

Գյումրի-Կարս երկաթուղին չի գործում 1993 թվականից, գործարկման հնարավորությունն առաջին անգամ դիտարկվել է 2008 թվականին ՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ժամանակ։ 2010 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությունը հայտարարեց, որ ընկերությունը սկսում է մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային նախագիծը։ Հարցը կրկին ասպարեզ եկավ արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ գլոբալ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ֆոնին։

Գերատեսչությունից հիշեցրել են, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի և Թուրքիայի մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել սահմանին։ Կողմերը քննարկել են Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային կետի գործարկմանն առնչվող տեխնիկական մանրամասներն ու նրբությունները և գնահատել Գյումրի-Կարս երկաթուղու տեխնիկական հնարավորությունները:

«Գյումրի - Թուրքիայի սահման հատվածում երկաթգիծը վերանորոգման կարիք ունի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ իրականացված նախնական գնահատականներով՝ երկաթուղու գործարկման ընդհանուր արժեքը կկազմի 32,4 մլն դոլար»,- նշել են գերատեսչությունում։

Ընդ որում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկություն չունի Թուրքիայի տարածքում ճանապարհի վիճակի մասին, ուստի հաշվարկները ներկայացված են միայն հայկական կողմի աշխատանքների արժեքի մասին:

Ընդհանուր առմամբ, հայկական երկաթուղային հատվածում գնացքների գործարկման համար կպահանջվի մոտ մեկ տարի։

Երևանում կարծում են, որ Գյումրի-Կարս ճյուղի գործարկումը թույլ կտա դիվերսիֆիկացնել միջազգային երկաթուղային ճանապարհները Հայաստանի և հարևան երկրների միջև: Սա նաև հնարավորություն կստեղծի տարածաշրջանի երկրների միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների կազմակերպման, ինչպես նաև Թուրքիայի միջոցով ԵՄ-ի հետ երկաթուղային կապ հաստատելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում առաջիկայում կմտնի ճառերի փուլ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ այս ընթացքում դռնփակ նիստում մեղադրյալների պաշտպանները պնդել են, որ փորձաքննության հանձնված հրթիռների եզրակացությունը խիստ կասկածելի է ու անարժանահավատ. ուստի միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել, սակայն դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է միջնորդությունը։ Ինչ տրամաբանությամբ՝ բարդ է ասել, չի բացառվում՝ քաղաքական որոշմամբ պայմանավորված: Արդյունքում, առաջիկայում գործը կմտնի ճառերի փուլ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ. 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Քրեական գործով մեղադրյալներն են ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։ Շուրջ 3 տարի է այս գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի սոցիալական ցանցի էջում Հռոմի Պապի կերպարով պատկերված իր նկարի հետ՝ նշելով, որ չգիտի, թե ով է այն ստեղծել և տեղադրել համացանցում։ Նրա խոսքերը փոխանցում է NBC News-ը։

«Ինչ-որ մեկը պատկերել է ինձ Հռոմի Պապի հագուստով, և տեղադրել այն համացանցում։ Սա ես չեմ արել։ Հնարավոր է՝ արհեստական ​​բանականությամբ է ստեղծվել, այդ մասին ոչինչ չգիտեմ։ Պատկերացում անգամ չունեմ, թե նկարը որտեղից է, ես այն տեսել եմ երեկ երեկոյան։ Կնոջս, սակայն, նկարը դուր է եկել»,- ասել է նա։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խորհրդական Ամին Տարաֆոն հայտարարել է, որ Իրանն առաջարկել է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակում ստեղծել Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք:

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ Իրանը ցանկանում է Հայաստանին զուգահեռ այլընտրանքային ելք ունենալ Վրաստան՝ սևծովյան նավահանգիստներ, իսկ Իրան-Ադրբեջան երկաթգիծն ապագայում կարող է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին և Բաքու-Բաթում, Բաքու-Փոթի առկա ավտոմայրուղիներին և լոգիստիկային. «Այս պահին Իրանն ու Ադրբեջանը կյանքի են կոչում Հյուսիս-Հարավ միջանցքը. երկաթգիծ է կառուցվում, որը ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով միացնելու է Իրանին և Պարսից ծոցի իրանական նավահանգիստներին։ Իր հերթին՝ Ադրբեջանը ցանկանում է Իրանի տարածքով ելք ունենալ դեպի Նախիջևան՝շրջանցելով Սյունիքն ու փակ պահելով սահմանն ու բլոկադայի ենթարկելով Հայաստանին։

Իրանը ցանկանում է օգտագործել Ադրբեջանի լոգիստիկ ցանցը դեպի Վրաստան դուրս գալու համար։ Վրաստանն էլ է հետաքրքրված Իրանի հետ կապերի խորացմամբ, իսկ Ադրբեջանն այս պարագայում կրկին դառնում է տարանցիկ միջանցք այս անգամ Իրանի ու Վրաստանի համար։ Բաքուն ցանկանում է Հայաստանին դուրս թողնել լոգիստիկ նախագծերից։ Եթե Հայաստանը Բաքվին չի տրամադրում Զանգեզուրի միջանցքը, ապա հայ-թուրքական և հայադրբեջանական սահմանները շարունակելու են մնալ փակ՝ Հայաստանի բլոկադան շարունակվելու է։

Բաքուն տասնամյակներ շարունակ փակ է պահում հայ-ադրբեջանական սահմանը, իսկ Թուրքիան՝ ի աջակցություն կրտսեր եղբայր Ադրբեջանի՝ փակ է պահում հայ-թուրքական սահմանը։ Տարիներ շարունակ Իլհամ Ալիևը ՀՀ-ն մեկուսացնելու համար ստեղծել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ-տրանսպորտային միջանցքը, որը շրջանցում էր թե ՀՀ-ին, թե ՌԴ-ին՝ Կենտրոնական Ասիայի երկրներին թույլ տալով Ադրբեջանի տարանցիկ հզորություններով ելք ունենալ դեպի սևծովյան նավահանգիստներ՝ Եվրոպա և Թուրքիա։

Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծն ու դառնա Իրանի կամուրջը դեպի Վրաստան ու ՌԴ, ինչպես նաև ռուսական ապրանքների համար տարանցիկ միջանցք դառնա դեպի Իրանի 80 միլիոնանոց շուկա։

Իրանը ցանկանում է ՀՀ-ի հետ կյանքի կոչել տրանսպորտային-էներգետիկ նախագծեր՝ դրանով նպաստելով հայկական տնտեսության աճին, ինչպես նաև զսպելով թուրքադրբեջանական նկրտումները ՀՀ-ի հանդեպ։ ՀՀ-ն պետք է վերածվի տարանցիկ միջանցքի՝ Հյուսիս-Հարավ ուղղության վրա՝ նոր որակ հաղորդի իր լոգիստիկային, համատեղ նախագծեր կյանքի կոչի հարևան ու բարեկամ Վրաստանի հետ, ինչպես նաև ներգրավի հնդկական, չինական, ռուսական ներդրումներ հայկական տնտեսության մեջ՝ հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում։

Այսպիսով, Հարավային Կովկասում սրվում է մրցակցությունը լոգիստիկ միջանցքների և տարանցման համար։ Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս շատ երկրների համար դառնալ տարանցիկ միջանցք՝ բարձրացնելով իր գեոպոլիտիկ և գեոտնտեսական նշանակությունը Արևմուտքի, Արևելքի, ՌԴ-ի ու Իրանի համար։

Ադրբեջանը ցանկանում է մեկուսացված պահել Հայաստանը՝ թույլ չտալով հայկական տնտեսությանն աճել՝ դրանով նպաստելով ՀՀ-ի հայաթափմանը։

Իրանն ու ՌԴ-ն ցանկանում են ՀՀ-ի հետ կյանքի կոչել Հյուսիս-Հարավ նախագիծը, սակայն դրա համար Երևանը պետք է ավելի օպերատիվ կերպով իրականացնի իր տարածքում լոգիստիկայի շինարարությունն ու ամրապնդի Սյունիքի անվտանգությունը»։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանը երեկ ճեպազրույցում հերթական հակառուսական հայտարարությունն է արել, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում` «դրսից մեծ փողեր են ծախսվում․․․ հյուսիսային հարեւանի կողմից», որը պարբերաբար ակտիվանում է։

Մասնակիցների մեջ ոմն ռուս փորձագետներ են` հայկական ազգանուններով, որոնք փորձում են «փոխել իշխանությունը», հանրահավաքներ անել եւ այլն, քանի որ նրանց դուր չի գալիս ՀՀ ինքնիշխանությունը։ ԱԺ խոսնակն այս հայտարարություններն արել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումից անմիջապես հետո։

Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Սիմոնյանին, որ նա վերջերս մեղմացրած հակառուսական հռետորաբանությունը նորից կոշտացրել է։ Հանդիպման մասին պաշտոնական աղքատիկ հաղորդագրություն է առկա․ «Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ՝ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաներ: Անդրադարձել են նաեւ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` ՀՀ կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին»:

Հիշեցնենք, որ Մատվիենկոյի այցը սպասվում էր դեռ անցած տարեվերջին, սակայն անհայտ պատճառներով ձգվեց։ Վերջին տվյալներով՝ նա Հայաստան կգա հունիսին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի տարբերություն մի շարք ոլորտների, Հայաստանում շարունակում է կայուն աճ արձանագրել շինարարության ծավալը: Ի մասնավորի, 2025 թ. տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 13,6 տոկոս: Եթե դիտարկենք ըստ ամիսների, ապա աճն ավելի ակնհայտ է եղել. մարտին՝ փետրվարի համեմատ, 31,9 տոկոս, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15,5 տոկոս, փետրվարին՝ հունվարի համեմատ, 36,8 տոկոս:

Բնականաբար, շինարարության հետ փոխկապակցված են նաև շինանյութերի ու վերանորոգման պարագաների վաճառքով զբաղվող ընկերությունների ցուցանիշները: 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ զուտ այս ոլորտի գծով առաջատարը «Դոմուսն» է:

Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ դաշտի խոշոր «խաղացողները» միայն շինանյութերի ու վերանորոգման պարագաների վաճառքով չեն զբաղվում, այլ նաև կահույքի, կենցաղային տեխնիկայի և այլնի: Ըստ այդմ, խոշոր հարկատուների ցանկում միանգամից հինգ ընկերություն լավագույն հարյուրյակում է: Խոսքը «Դոմուս», «Բարսիս», «Փրիթի ուեյ» («Վեստա»), «Վեգա», «ՎիԷլՎի սենթր» ընկերությունների մասին է: Ի դեպ, ևս մեկ հետաքրքիր փաստ. եթե փոխկապակցված ընկերությունների վճարած հանրագումարը նկատի ունենանք, ապա ոլորտի առաջատարն այս դեպքում ևս «Դոմուսն» է: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի։ Մեզ ասացին, որ հապաղումը պայմանավորված է ոչ այնքան ՔՊ-ում առկա տարակարծություններով, քանի որ սորոսականները դեմ են Մոսկվա գնալուն, որքան արտաքին գործընկերների սպառնալիքներով, որոնք հայտարարել են, որ շքերթին որեւէ ղեկավարի մասնակցությունն անհետեւանք չի մնա։

Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ իրենց մասնակցությունը չեղարկեցին Հնդկաստանի, Հունգարիայի, Սլովակիայի վարչապետերը: Կայա Կալլասի եւ Զելենսկու սպառնալիքները, ըստ էության, արդյունք են տվել։ Սակայն Փաշինյանը հակված է մեկնել, եթե ֆորս-մաժոր չլինի:

ԱԺ ՔՊ-ից միայն ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը կմեկնի նրա հետ, քանի որ ՌԴ-ն մերժում է շատ ՔՊ-ականների, որոշ սորոսականներ անգամ պերսոնա նոն գրատա են հռչակված՝ նրանց մուտքը Մոսկվա արգելված է։

Ինչ վերաբերում է շքերթին հայկական զորամիավորում ուղարկելու ՌԴ առաջարկին, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, զորամիավորում չի մեկնի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Ֆոտո

«Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց»․ Մեդվեդև

Հարձակումից առաջ ԱՄՆ-ն կապ է հաստատել Իրանի հետ

Սաուդյան Արաբիան դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Իրանին

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը». Եմեն

Երկրաշարժ՝ Իրանում

Զվարթնոց տաճարից Էջմիածին գնացող ուխտավորների երթը՝ ուղիղ միացմամբ

Հնարավոր է մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք իմփիչմենթի, մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ. Դավիթ Համբարձումյան

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ

Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. Փաշինյան

«Որևէ ռեպրեսիայով չեն կարող ճնշել․ գործընթացները սարերի հետևում չեն»․ Դավիթ Համբարձումյան

Հաջորդ 48 ժամերը մտահոգիչ են․ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին

ԻՀՊԿ-ն ասել է, թե ինչ օբյեկտների են հարվածել Իսրայելում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

#ՀԻՄԱ. ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է. #ՈՒՂՒՂ