ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի  որոնողական աշխատանքները շարունակվում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝  5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։

«Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Որոնողական աշխատանքներն այս պահին  շարունակվում են»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Նա նշեց՝ երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին, ժամը 11:52-ին, նույն պահից էլ  մեկնարկել են որոնողական աշխատանքները:

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տպավորություն ունեմ, որ իմպիչմենտի դեմ հանդես եկող գործիչները անհանգիստ են ոչ թե դրա տապալումից, այլ` հաջողությունից։

Այն հաջողելու է` տապալելով բոլոր ընդդիմացողներին։ Ժողովրդի կամքի ու ցանկության դեմ ոչ ոք չի կարող կանգնել իր փոքրիկ ամբիցիաներով ու շահերով։ Իսկ ժողովուրդը ուզում է Նիկոլ Փաշինյանի հեռացումը»: 

Աղբյուրը` Էդգար Ղազարյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Սերժ Սարգսյանի հնչեցրած թեզերի առանցքային շեշտադրումմերի հիմնական նպատակը բնավ իշխանության վերականգնման թեման չէր։ Ընդհակառակը, նա իր խոսքում հստակ ընդգծեց. «Խնդիրը ոչ թե իշխանության գալն է, այլ այն, որ Հայաստանը պետք է ազատվի այս հակապետական վարչախմբից»։

Ըստ էության՝ խոսքը երկու առանցքային թեզի մասին է: Առաջին, այն արդարացնում է քաղաքական վերադարձը, քանզի այն ներկայացվում է որպես պետական անխուսափելիություն, ոչ թե անձնական ձգտում և երկրորդ վերահաստավում է արդեն իսկ գոյություն ունեցող պնդումը, որ Սարգսյանին խոսում է որպես պետական մտածողությամբ առաջնորդ, ով շարունակում է մնալ քաղաքականության մեջ բացառապես պետականության փրկության, այլ ոչ թե անձնական ամբիցիաները վերականգնելու համար։

Ակնհայտ է, որ նման համատեքստում պետականությունն օգտագործվում է որպես բարձրագույն արժեք, որի շուրջ հնարավոր է ազգաբնակչության համախմբում՝ նույնիսկ հակասությունների պայմաններում։ Դա զգալիորեն տարբերվում է ներկա ընդդիմադիր դաշտում որոշ ուժերի՝ սուր անձնավորված պայքարի մոտեցումից։

Կարևոր է փաստել, որ Ս. Սարգսյանի խոսքը ոչ թե պարզապես ընդդիմադիր հռետորաբանության դրսևորում էր, այլ ռազմավարական դիրքավորում ընդդիմադիր դաշտում։ Նման կերպ նա վերաիմաստավորում է իր դերը՝ որպես պետականության ճակատագրով շարժվող գործիչ։

Այս ելույթը հստակ փորձ է վերադասավորել ընդդիմադիր առաջնորդության դաշտը՝ պետականություն-անձնականություն առանցքում։

Արդյունքում, Սարգսյանը ձգտում է ձևավորել նոր օրակարգ՝ պետականության փրկության ներքո համախմբման կոչով՝ ընդդեմ թե՛ իշխանական քայքայման, թե՛ ընդդիմադիր եսակենտրոնության։

Իսկ նախագահի խոսքից հետո տարբեր կողմերից հնչող անհանգիստ «շարժումների» հետ կապված, կարելի է ուղղակի մեծահոգաբար ժպտալ»:

ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմպիչմենտը որպես իշխանազրկման քաղաքական գործիք թերևս ամենածանր, աշխատատար և բազմաթիվ ակտորներ ենթադրող գործընթացն է, որը ուղիղ կերպով դուրս է դնում իմպիչմենտի ենթարկվողին անմիջական ֆունկցիոնալության գործընթացից, բայց պարտադիր ենթադրում է հավակնորդի աներկբա առկայություն:

Այս թեմայով մեր հանրային դիսկուրսում կա ամեն ինչ, ամեն ատրիբուտ, ամեն ենթադրություն, ամեն կոմպոնենտ, բացի երկու ամենաէական կոմպոնենտներից՝

 
1. Իրական հավակնորդ

2. Իր ֆունկցիոնալը իմացող պրոտեստանտ հանրություն

Իմպիչմենտին «դեմ» և «կողմ» կողմերի փոխադարձ հրաձգությունների քաղաքական փամփուշտներն առայժմ անցնում են Փաշինյանի կողքով և առայժմ խոցում պրոտեստանտ հանրության ձգտումները որքան էլ , որ լինեն հանուն և բխեն նույն պրոտեստանտ հանրության շահերից: Մինչդեռ բոլոր կողմերը պնդում են, որ այդ պրոցեսի անբաժանելի և պարտադիր մասը հենց պրոտեստանտ հանրության ակտիվ առկայությունն է:

Այսպես է առայժմ, հույս հայտնեմ, որ գործընթացը իր զարգացման և էվուլյուցիայի մեջ կհասնի պակասող կոմպոնենտների լրացմանը կամ գոնե, թե պակասող կոմպոնենտները վերջապես կդառնան առաջնային՝ լրացման տեսանկյունից:

Մինչ այդ, իմպիչմենտի «դեմ» և «կողմ» կողմերին թվում է, որ իրենց փոխադարձ արձակած «փամփուշտները» ոչ թե «մարտական» են, այլ «ուսումնական»: Մարտական են, ծուռ են կրակվում ու փուստ են գնում թիրախին, իսկ թիրախը կարծես իշխանությունը պետք է լիներ: Դա նախ տեսնում է պոտենցիալ պրոտեստանտ հանրությունը անկախ իր ընդդիմադիր քաղաքական նախասիրություններից:

Իմպիչմենտի թիրախը Փաշինյանն է, իսկ կրակողները առայժմ նշան են բռնում իրար, բայց «գնդակը կպնում» է ժողովրդին-ընդդիմադիր խմբերին, պրոտեստանտ հանրույթներին: Այս ողջ գործընթացի մեջ նրանց ֆունկցիոնալը որպես որոշիչ քաղաքական-հանրային գործոն՝ հասցված է մինիմումի: Բոլորը հաշվարկում են նրանց վրա որպես արդեն եղած, պատրաստ ու իրենց կողքին կանգնած հանգամանք ու սխալվում: Դա ահռելի աշխատանք է և ոչ երբեք, ինչ որ հանգամանքներով և ինքնաբերաբար ստացվող: Խորքում այդ պրոտեստանտ հանրույթները պրոցեսի կենտրոնական գործոնից վերածվել են դիտորդի, իսկ ֆունկցիոնալ առաջարկ չստանալու պարագայում լքելու են իմպիչմենտի և՛ կողմնակիցներին և՛ այն դիվանագիտորեն մերժողներին թողնելով նրանց իրենց ձգձգվող վեճի մեջ միայնակ:

Ողջ պրոցեսի կողմնակի վնասը կարող է լինել նրանում է, որ պրոտեստանտ հանրությունը այս ընթացքում ոչ թե կզտի և կբյուրեղացնի իր ընդդիմադիր քաղաքական նախընտրություններն ու դիրքավորումը, այլ կանցնի քաղաքական աբսենտիզմից (բացակայություն) քաղաքական ապատիայի, ինչի արդյունքը անհավատությունն է, անտարբերությունն է յուրաքանչյուր քաղաքական գործընթացի նկատմամբ (Փաշինյանի աչքը լույս):

Այս ամենին չհանգելու էական և կարևորագույն ճանապարհը վերը նշված երկու կոմպոնենտների ուժեղացումն է

1. Իրական հավակնորդ

2. Իր ֆունկցիոնալը իմացող պրոտեստանտ հանրություն: Այս պարագայում ողջ գործընթացը կարող է ստանալ միանգամայն այլ մակարդակ և ներառականություն:

P.S. Բաժանիր, որ տիրեսը իշխանություն ունեցողի համար է լավ գործիք: Իշխանություն չունեցող դեռ ոչ ոք բաժանելով տիրելու չի հասել, ոչ էլ հասցրել է»:

Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ազեր Բադամովին Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մերժման պատճառը նրա բազմիցս արված հակառուսական և ռուսատյաց հայտարարություններն էին։ Դրա մասին ТАСС-ին հայտնել է աղբյուրը։

Նշվում է, որ 2025 թվականի մայիսի 4-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի տարածք։ «Ազեր Բադամովային արգելվում է մուտք գործել Ռուսաստան՝ ըստ «ՌԴ-ից դուրս գալու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին» Ռուսաստանի Դաշնության դաշնային օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների։ Դրա համար հիմք է ծառայել այն փաստը, որ Միլլի Մեջլիսի պատգամավորը բազմիցս հակառուսական և ռուսատյաց հայտարարություններ է արել», - նշել է գործակալության աղբյուրը։

Աղբյուրն ընդգծել է, որ Բադամովի դեմ ձեռնարկված միջոցներն «անհատական բնույթ» ունեն և չեն ազդում «ռուսական կողմի անփոփոխ հանձնառության վրա՝ զարգացնելու ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով»։

«Ռուսաստանը բարեկամ երկրների հետ հարաբերություններում stop list-երի պրակտիկայի կողմնակից չէ։ Ինչպես հայտնի է, նախկինում Ադրբեջան մուտք գործելու արգելք էր դրվել մի շարք ռուսաստանցի օրենսդիրների նկատմամբ։ Վերջին նման դեպքը վերաբերում է Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին։ Մոսկվայում կարծում են, որ նման հարցերը ճիշտ կլինի լուծել դիվանագիտական ​​​​ուղիներով, այլ ոչ թե լրատվամիջոցներով բողոքի հայտարարություններ անելով»,-հավելել է աղբյուրը։

51-ամյա Սոֆիա Վերգարան պատրաստ է լողափի սեզոնին։ Դերասանուհին լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում Sofia Vergara Swim-ի եւ Walmart-ի համակցված լողազգեստով է։

 

IMG_5966.jpeg (190 KB) 

 

Շապիկի լուսանկարում կոլումբիացի դերասանուհին պառկած է բազմոցին, հագին՝ մուգ դարչնագույն ամբողջական լողագեստ։ 

IMG_5967.jpeg (195 KB)

Աքսեսուարները համալրելով մատանիներով եւ ապարանջաններով՝ Վերգարան կերպարն ամբողջացրել է՝ երկար, ուղիղ մազերով, որոնք թափվում են ուսերին։

Ես նշել եմ, որ այն նախաձեռնությունները, որի հիմքում կանգնած է Էդգար Ղազարյանը, ես ոչ միայն չեմ միանում, այլ ընդհանրապես չեմ էլ քննարկում անլուրջ մարդկանց անլուրջ առաջարկները, ինչի մասին էլ որ այն լինի: Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պատասխանելով այն հարցին , թե ինչու չի ուզում միանալ նախաձեռնությանը: 

«Ես չեմ մասնակցում, ես նաև ասել էի, եթե նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից ՔՊ-ից 20 հոգի միանա Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը, ես չեմ միանա, միայն նրա պատճառով, որ Էդգար Ղազարյանն է հիմքում, որ այս մեր քաղաքական դաշտում նպաստեմ լրջության հաստատմանը, որովհետև հերիք է , քանի որ ինքնին անլուրջ և անպատասխանատու մարդ է, որը  վկայում է, որ Հայաստանում անլուրջ քաղաքական մթնոլորտ է»,-ասաց Նազարյանը:  

Լրագրողի հարցին, թե միգուցե սրանք  պատճառաբանություններ են, որպեսզի չմիանա գործընթացին՝ Նազարյանը պատասխանեց. «Ինչքան հիշում եմ, Էդգար Ղազարյանն ուզում էր մարդու իրավունքների պաշտպան դառնար, դրա համար անհարմար վիճակի մեջ գցեց Հայաստան խմբակցությանը»:  

Լրագրողի հարցին, որ եթե իմպիչմենթի գործընթացն այլ մարդիկ նախաձեռնեն, հնարավո՞ր է, որ ինքը միանա՝ պատասխանեց.

«Կենկրետ  իմ կողմից շատ հարգված ու լուրջ  մարդիկ լինեն, ես առաջին շարքերում կլինեմ, ես բոլորի ասածներն ու հայտարարությունները շատ ուշադիր կարդացել եմ, ու շատ տխրել եմ, որ ինչ են ասում իրենք: ՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու»,-ասաց Նազարյանը:

Նազարյանի խոսքով՝ միասնական թեկնածու երբեք չի լինելու: Դաշտը միասնական չէ՝ բոլոր օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ պատճառներով:

«Ես հիմա ազատ եմ,  կարող է ինչ-որ մեկի հետ կապված կարծիքը չկիսեմ, ես ազատ խոսում եմ ճշմարտության մասին, որի իրավունքը չունեմ չասելու: Մարդկանց հերիք է խաբեն ու միմոսությամբ զբաղվեն»:

Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ի՞նչ ճանապարհով պետք է Փաշինյանին հեռացվի՝ Նազարյանը պատասախանեց. «Փաշինյանին հեռացնելու երկու ճանապարհ կա, մեկը համաժողովրդական համախմբումն է, մյուսը՝ հերթական ընտրություններն են»:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մոտ ապագայում կայցելի Հայաստան։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Ամսաթվի վերաբերյալ ԱԳՆ-ն կծանուցի այցին ավելի մոտ ժամկետում։

Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պահանջված է։ Բայց դա պետք է լավ պատրաստվի, լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման հանդիպումն ակնհայտորեն բոլորի շուրթերին է: Շատ առումներով, մենք կարծում ենք, որ դա, իհարկե, անհրաժեշտ է: Այն պետք է համապատասխան կերպով պատրաստվի, և դա պահանջում է փորձագիտական ​​տարբեր մակարդակներում ջանքեր: Դա պահանջում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շարունակվող շփումները, որոնք սկսվել են և ներկայումս շարունակվում են:

ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ ասել էր, որ մայիսի կեսերին թագավորություն կատարած այցի ժամանակ կքննարկի Սաուդյան Արաբիայում Պուտինի հետ հնարավոր հանդիպման հնարավորությունը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 5-ին, կազմել է 389.46  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.84 դրամ (աճել  է 0.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  518.41 դրամ (աճել է 0.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.80 դրամ (աճել է 0.09 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-387.5 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 430-436 դրամով, վաճառվում է 443-449 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.72 դրամով, վաճառվում է 4.85-5.02 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 391 դրամով:

Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 444 դրամով:

Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.72-4.75 դրամով:

Ֆոտո

Սաուդյան Արաբիան դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Իրանին

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը». Եմեն

Երկրաշարժ՝ Իրանում

Զվարթնոց տաճարից Էջմիածին գնացող ուխտավորների երթը՝ ուղիղ միացմամբ

Հնարավոր է մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք իմփիչմենթի, մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ. Դավիթ Համբարձումյան

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ

Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. Փաշինյան

«Որևէ ռեպրեսիայով չեն կարող ճնշել․ գործընթացները սարերի հետևում չեն»․ Դավիթ Համբարձումյան

Հաջորդ 48 ժամերը մտահոգիչ են․ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին

ԻՀՊԿ-ն ասել է, թե ինչ օբյեկտների են հարվածել Իսրայելում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

#ՀԻՄԱ. ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է. #ՈՒՂՒՂ

#ՀԻՄԱ. ՈՏՔԻ՛, ԲԱԶՄԱՄԱՐԴ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ԷՋՄԻԱԾԻՆ, ԴԵՊԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ. #ՈՒՂԻՂ

Ֆորդոյի միջուկային համալիրը չի վնասվել ԱՄՆ հարվածից. Իրանցի պատգամավոր