ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Mercedes-AMG-ն ներկայացրել է AMG GT 63 սպորտային մեքենայի հատուկ մոդիֆիկացիան, որը ստացել է APXGP Edition անվանումը: Այն նվիրված է Ֆորմուլա 1-ի թեմայով ֆիլմին, որտեղ գլխավոր դերակատարը Բրեդ Փիթն է: Նրա հերոսը հորինված APXGP մրցարշավային թիմի պիլոտ է, գրում է autopilot.ru-ն: 

Սպորտային մեքենան ունի անփայլ սև գույն՝ ոսկեգույն շեշտադրումներով: Մեքենան համալրված է չորս լիտրանոց V8 շարժիչով՝ 585 ձիաուժ հզորությամբ և լիաքարշակ համակարգով։ Այս մեքենաներից կարտադրվի միայն 52 օրինակ։

Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմը կոչվում է «Ֆորմուլա 1», այն նկարահանվել է իրական Գրան պրիին զուգահեռ և էկրան կբարձրանա 2025 թվականի հունիսի 25-ին։ Սպորտային դրամայի ռեժիսորն է Ջոզեֆ Կոսինսկին:

Машина Ф1 команды APXGP и Mercedes-AMG GT 63 APXGP Edition 

Mercedes-AMG GT 63 APXGP Edition

Mercedes-AMG GT 63 APXGP Edition

Машина Ф1 команды APXGP

Mercedes-AMG GT 63 APXGP Edition

Mercedes-AMG GT 63 APXGP Edition

Mercedes-AMG GT 63 APXGP Edition

Mercedes-AMG GT 63 APXGP Edition

Mercedes-AMG GT 63 APXGP Edition

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին:

Skype կապի ծառայությունը կդադարեցնի գործունեությունը մայիսի 5-ին, ասվում է օգտատերերին ուղղված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ այն «տեղափոխվում է» Teams, որը թույլ կտա մուտք գործել Skype-ի մուտքային տվյալներով։

Skype-ից Teams-ին անցումը անվճար է օգտատերերի համար և չի պահանջում հաշվի մուտքագրման տվյալների փոփոխություն։

Skype-ի տվյալները օգտատերերի համար հասանելի կլինեն մինչև 2026 թվականի հունվարը, «որպեսզի ժամանակ լինի որոշելու, թե ինչպես վարվել դրանց հետ», դրանք կարող են նաև ինքնուրույն ջնջվել: Տվյալները կջնջվեն ինքնուրույն, եթե որևէ գործողություն չձեռնարկվի մինչև 2026 թվականի հունվարը: Ծրագիրը գործում էր 2003 թվականից։

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել՝ «Ղասեմ Բասիր», որի հեռահարությունը 1,200 կիլոմետր է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ազիզ Նասիրզադեն։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարը սպառնացել է հարվածել ԱՄՆ ռազմակայաններին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը կամ Թել Ավիվը որոշեն հարձակվել Իրանի վրա։

«Վերջապես, օգտագործելով «Ճշմարիտ  խոստում 1» և «Ճշմարիտ խոստում 2» գործողությունների փորձը, մենք վերջերս հաջողությամբ փորձարկեցինք նոր բալիստիկ հրթիռ: Այս հրթիռը շատերի մեջ գտնում է հենց կոնկրետ թիրախը և խոցում այն ​​առանց նույնիսկ մեկ մետր շեղման և առանց GPS նավիգացիոն համակարգի օգտագործման», - Նասիրզադեի խոսքերն է մեջբերում IRIB լրատվական գործակալությունը:

«Ճշմարիտ  խոստում 1»-ը և «Ճշմարիտ խոստում 2»-ն Իսրայելի դեմ Թեհրանի իրականացրած գործողություններն են:

Իսրայելը կարծում է, որ Իրանն է կանգնած Եմենի հութի ապստամբների՝ «Անսար Ալլահ» շարժման գործողությունների հետևում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Մեկնաբանելով երեկ հութիների կողմից Թել Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի գնդակոծությունը՝ նա խոստացել է հզոր պատասխան տալ և վստահեցրել է, որ իր երկիրը «հստակ ազդանշան» կուղարկի Թեհրանին։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Նեթանյահուն հայտարարել է այցով Երուսաղեմ ժամանած Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը։ Իսրայելի կառավարության ղեկավարի հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը։

«Ինչ վերաբերում է առևտրային ուղիներին (նկատի ունի նավարկությունը Կարմիր ծովով-Խմբ.), ապա ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Իսրայելը, վտանգված է հութիների կողմից։ Այսօր նրանք ստոր հարձակում են իրականացրել «Բեն Գուրիոն» օդանավակայանի մոտ։ Մենք դա չենք հանդուրժի և շատ կոշտ հակաքայլեր կձեռնարկենք։ Մենք միշտ կհիշենք, որ նրանք գործում են իրենց հովանավորի՝ Իրանի հրահանգով և աջակցությամբ։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ ապահովելու մեր անվտանգությունը, արդյունավետ արձագանքելու և Իրանին հստակ ազդանշան ուղարկելու համար, որ մենք դա չենք հանդուրժի»,- ասել է Նեթանյահուն։

Մայիսի 4-ի առավոտյան Իսրայելի բանակը Եմենի տարածքից հրթիռակոծություն է արձանագրել, որի հետևանքով օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել կենտրոնական Իսրայելի բազմաթիվ շրջաններում, ներառյալ Թել Ավիվը: 

Դրանից հետո հրթիռի բեկորներն ընկել են «Բեն Գուրիոն»  միջազգային օդանավակայանի մոտ: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիության ղեկավարները խնդրել են իրեն զանգահարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ լուծելու Ուկրաինայում հակամարտությունը, քանի որ ՌԴ նախագահը, իբր, չի պատասխանել նրանց զանգերին։

«Գիտեք, Եվրամիության ղեկավարներն ինձ այնքան են խնդրել, որ զանգահարեմ Պուտինին, քանի որ նա չի պատասխանի նրանց զանգերին»,- ասել է Թրամփը։

Այս շաբաթվա սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ուղիղ բանակցությունների պատրաստակամության ազդանշանը պետք է գա Կիևից, սակայն մինչ այժմ Մոսկվան որևէ գործողություն չի տեսել։ Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի հետ նախապես հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բանակցել Ուկրաինայի հետ առանց նախապայմանների։

#ՈՒՂԻՂ. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԻՄՊԻՉՄԵՆՏ

 

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ լրահոսում առանցքային դերակատարն անկասկած Սերժ Սարգսյանն էր, ով շուրջ 2 ժամ 30 րոպե հանգամանալից անդրադարձավ մի շարք խորքային հարցերի՝ ներկայացնելով առանցքային պարզաբանումներ։

Հասկանալի է, որ որոշ շրջանակների համար այդ ձևակերպումները կարող էին բավականին ցավոտ լինել։ Սակայն, ինչպես նշում է երրորդ նախագահը, անհրաժեշտ է ընդունել և համակերպվել նոր իրողություններին։ Նախագահի խոսքում բացակայում էր պաթոսը. նրա խոսքը կառուցված էր տրամաբանված և փաստարկված դիտարկումների վրա։ Եթե որոշ լսարանների համար դա առաջացրել է անհարմարություն կամ ցավ, պատճառները, անկասկած, պետք է փնտրել սեփական քաղաքական անցյալի և ներկայի մեջ։

Ըստ էության, Սարգսյանը վերահաստատեց դեռ մեկ ամիս առաջ հնչեցրած իր հիմնական թեզը՝ առանց համազգային համերաշխության անհնար է որևէ էական հաջողության հասնել։

Սա սկզբունքային շեշտադրում է, որն, ըստ արժանվույն, հաճախ անտեսվում է։ Իր՝ որպես պետականակենտրոն գործչի կերպարը, այս գաղափարով ևս մեկ անգամ ընդգծվում է։ Սարգսյանի առաջարկած իշխանափոխության մոդելը չունի վրեժխնդրության կամ պառակտման օրակարգ։ Նա հստակ ասում է՝ իշխանափոխությունից հետո առաջնայինը պետք է լինի ոչ թե «վհուկների որսը», այլ ազգային համերաշխության ձևավորումը, որն էլ հիմք կհանդիսանա պետության կայուն վերակառուցման և առաջընթացի համար։

Նա ընդգծում է՝ ի տարբերություն գործող իշխանությունների, ինքը երբեք իշխանության չի եկել ատելության հողի վրա։ Եվ նույնիսկ ընդդիմադիր լինելով՝ երբեք չի փորձել քանդել պետական համակարգը։ «Ես երբեք ինձ թույլ չեմ տվել հայրենիքի դեմ խոսել՝ նույնիսկ ամենածանր օրերին»,- նշել է նախագահը։

Սարգսյանի ելույթը անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն որպես հերթական ընդդիմադիր քննադատություն, այլ որպես գաղափարական և ռազմավարական ինքնաարտահայտման ուղերձ։

Նա իր խոսքի միջոցով վերահաստատում է, որ լինելով պետական գործիչ իր համար առաջնահերթությունը պետության շահն է, այս կեպարը հակադրվելով թե՛ գործող իշխանությանը, և թե՛ ընդդիմադիր դաշտի այն դերակատարներին, ովքեր ըստ նրա՝ առաջնորդվում են անձնական ամբիցիաներով»։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։

Ֆոտո

ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի․ Պենտագոն

Իրանն առաջին անգամ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր հրթիռ է արձակել Իսրայելի վրա

ԱՄՆ-ը ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը․ Պենտագոնի ղեկավար

«Labubu-ն սատանա է, ոչնչացնում է ամեն սուրբ բան, կամ՝ ինչպես է հայ հասարակությունը նորից պայքարում ոչ ճիշտ թշնամիների դեմ

Այս պատերազմը մղում են իրանցի երիտասարդները, և նրանք կմնան անպարտելի․ Խամենեի

Հարուստ, աղքատ, անիմաստ. ո՞ւմ է իրականում ընտրում «Նյութապաշտ կինը»

ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակմանը

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու համար

Իրանի ԱԳ նախարարը մեկնում է ՌԴ․ հանդիպում կկայանա Պուտինի հետ

Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը, ԱՄՆ-ն և Իսրայելն են հրաժարվել դիվանագիտական լուծումից. Արաղչի

«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը ուղիղ հարված է հայոց պետականությանը»․ Գարեգին Բ

ԱՄՆ–ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան

Մայր Տաճարում Սուրբ պատարագին ներկա են հազարավոր հավատացյալներ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի

Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի