«Սարգսյանը ձգտում է ձևավորել նոր օրակարգ՝ պետականության փրկության ներքո համախմբման կոչով». Հովասափյան
Մայիսի 06, 2025

«Սարգսյանը ձգտում է ձևավորել նոր օրակարգ՝ պետականության փրկության ներքո համախմբման կոչով». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Սերժ Սարգսյանի հնչեցրած թեզերի առանցքային շեշտադրումմերի հիմնական նպատակը բնավ իշխանության վերականգնման թեման չէր։ Ընդհակառակը, նա իր խոսքում հստակ ընդգծեց. «Խնդիրը ոչ թե իշխանության գալն է, այլ այն, որ Հայաստանը պետք է ազատվի այս հակապետական վարչախմբից»։

Ըստ էության՝ խոսքը երկու առանցքային թեզի մասին է: Առաջին, այն արդարացնում է քաղաքական վերադարձը, քանզի այն ներկայացվում է որպես պետական անխուսափելիություն, ոչ թե անձնական ձգտում և երկրորդ վերահաստավում է արդեն իսկ գոյություն ունեցող պնդումը, որ Սարգսյանին խոսում է որպես պետական մտածողությամբ առաջնորդ, ով շարունակում է մնալ քաղաքականության մեջ բացառապես պետականության փրկության, այլ ոչ թե անձնական ամբիցիաները վերականգնելու համար։

Ակնհայտ է, որ նման համատեքստում պետականությունն օգտագործվում է որպես բարձրագույն արժեք, որի շուրջ հնարավոր է ազգաբնակչության համախմբում՝ նույնիսկ հակասությունների պայմաններում։ Դա զգալիորեն տարբերվում է ներկա ընդդիմադիր դաշտում որոշ ուժերի՝ սուր անձնավորված պայքարի մոտեցումից։

Կարևոր է փաստել, որ Ս. Սարգսյանի խոսքը ոչ թե պարզապես ընդդիմադիր հռետորաբանության դրսևորում էր, այլ ռազմավարական դիրքավորում ընդդիմադիր դաշտում։ Նման կերպ նա վերաիմաստավորում է իր դերը՝ որպես պետականության ճակատագրով շարժվող գործիչ։

Այս ելույթը հստակ փորձ է վերադասավորել ընդդիմադիր առաջնորդության դաշտը՝ պետականություն-անձնականություն առանցքում։

Արդյունքում, Սարգսյանը ձգտում է ձևավորել նոր օրակարգ՝ պետականության փրկության ներքո համախմբման կոչով՝ ընդդեմ թե՛ իշխանական քայքայման, թե՛ ընդդիմադիր եսակենտրոնության։

Իսկ նախագահի խոսքից հետո տարբեր կողմերից հնչող անհանգիստ «շարժումների» հետ կապված, կարելի է ուղղակի մեծահոգաբար ժպտալ»:

Rate this item
(0 votes)

Լրահոս