Մարտուն Գրիգորյանի թիմակիցը հետ է վերցնում հրաժարականը և դիմում է գրել, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից
Մայիսի 06, 2025

Մարտուն Գրիգորյանի թիմակիցը հետ է վերցնում հրաժարականը և դիմում է գրել, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից

Գյումրիում տեղի է ունեցել ընտրություններ, ձևավորվել է ավագանին, ընտրել են քաղաքապետ ու կարծես թե սկսել էր աշխատել, բայց ամենավատ կանխատեսումները հաստատվում են, որ իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ, և կամաց-կամաց սկսելէ խարխլել այն իրավիճակը, որ ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սոս Հակոբյան:

«Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականը դիմում էր ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը հենց մյուս օրը՝ ապրիլի 22-ին արձանագրություն է կազմել լիազորությունների դադարման վերաբերյալ։

Հաջորդ քայլն այն է, որ համայնքի ղեկավարը ուղարկում է արձանագրությունը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ իր հերթին այդ մասին արձանագրություն է կազմում: Դրանից հետո ցուցակի մյուս համարը պետք է դառնա ավագանու անդամ:

Կա յոթօրյա ժամկետ, որ համայնքի ղեկավարից հենց ստացավ գրությունը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը, պետք է իր արձանագրությունը կազմի ու տրամադրի, որ լիազորությունը դադարել է: Հիմա այդ ֆունկցիան նա մինչև այսօր գոնե չի արել, իսկ այդ յոթօրյա ժամկետը, մեր հաշվարկով անցել է:

Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյան բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ խնդրում ՝ անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: Այսինքն այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,-ասաց նա:

Հարցին՝ այսինքն ճնշել են ՔՊ-ից, իշխանությունները փորձում են մեկ մանդատ գողանալով իրենց դիրքերը ուժեղացնե՞լ Գյումրիի ավագանիում, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել և այս առումով նաև կարելի է բռնություն սա համարել: Որովհետև այդպես չի լինում, անձը ապրիլի 21-ին հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ և ընդամենը երկու օր հետո ասում է՝ չէ փոշմանեցի: բացի այդ, հայտարարում է, որ ավագանու անկախ անդամ է ուզում լինել:

Ընդդիմադիրներից պոկված ավագանու անկախ անդամը կարող է ընդամենը մեկ շահի ծառայի, դա իշխանության շահն է: Այս միջամտությունը ըստ էության փորձ է խեղելու, փոխելու Գյումրիում ձևավորված քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը»,- ընդգծեց փաստաբանը:

Նա հայտարարեց, որ նման ձեռագիրը կանխատեսելի էր. «Ես չեմ բացառում, որ վաղը մյուս օրը ինչ-որ այլ ավագանիներ ձերբակալեն, կալանքի տանեն, քրեական գործերով վախեցնեն, փորձեն այդ հինգ-վեց կամ ավել մանդատների տարբերության հարցը լուծել և այստեղ էլ գողանան իշխանությունը»:

Նա հավելեց, որ 31-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կշարունակեն իրենց բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու 33 մանդատից 14-ը ՔՊ-ինն է, ավագանիում մեծամասնություն ունենալու եւ սեփական քաղաքապետին ընտրելու համար ՔՊ-ին չի բավականացնում 3 մանդատ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դատապարտում ենք նման քաղաքականությունն ու դրա միջազգային լեգիտիմացումը

Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է 205 զինծառայողի

Հորդորում ենք աչալուրջ լինել Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման փաստի նկատմամբ

Թրամփի վարչակազմը զրկել է Հարվարդի համալսարանը բոլոր դրամաշնորհներից

Իրարից նույնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ֆրանսիայում բանտապահները շփոթել են անունները եւ ազատ արձակել վտանգավոր հանցագործի. Figaro

Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել

Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում

«Հասել ենք վարչապետի թեկնածու առաջադրելու հանգրվանին»․ Էդգար Ղազարյան

«Սերժ Սարգսյանի օրոք լրագրողներն այստեղ ցույց էին անում, նրանցից մեկն էլ Սարգիս Խանդանյանն էր». Հայկ Մամիջանյան

Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. վիրավորական բան չեմ ասել լրագրողին. Անդրանիկ Քոչարյան

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Հայկ Մամիջանյան

#ՀԻՄԱ. Վարչապետի թեկնածու չունենք, պատրաստ ենք քննարկել. Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը. #ՈւՂԻՂ

«Պատիվ ունեմ»-ը պատրաստ է նախաձեռնել Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց․ հայտարարություն