ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում կայանալիք շքերթից առաջ անձամբ ողջունել է օտարերկրյա առաջնորդներին՝ հրավիրված որպես հյուրեր՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը:

Պուտինը հերթով դիմավորել է իր գործընկերներին Կրեմլի դահլիճում։ Պետությունների ղեկավարները փոխանակվել են ողջույններով և միասին լուսանկարվել։

Շքերթին, մասնավորապես, մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ աֆրիկյան պետություններից։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:00-ին առաջնորդները միասին կտեղափոխվեն կենտրոնական տրիբունա, որտեղից կհետևեն շքերթին։

Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ ՀՀ իշխանությունները չունեն։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 7–ին՝ ժամը 22:22–ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիք։

Սաֆարյանը չի կարծում, որ ադրբեջանական կողմից սահմանին տեղի ունեցող սադրանքները հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ են։

Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ իշխանությունների նախաձեռնած Խաղաղության օրակարգին` փոխնախարարն ասաց, որ իրենք շարունակում են հավատարիմ լինել այս օրակարգին, շարժվել այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն, ապա Սաֆարյանը վստահեցրեց, որ հայկական կողմի մինչ օրս հնչեցված դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա։

Հաղթանակի զբոսայգում լրագրողները նրանից նաև հետաքրքրվեցին` արդյոք փոխնախարարը շնորհավորել է նաև Շուշիի ազատագրման օրը։ Այս հարցը բարկացրեց նրան. «Քանի անգամ կրկնեմ, այսօր տոնում ենք Հաղթանակի տոնը` Հայրենական մեծ պատերազմի»։

Իսկ նախորդ տարիներին ի՞նչ եք նշել, կամ երբևէ նշվե՞լ է Շուշիի ազատագրման օրը հարցին Սաֆարյանը պատասխանեց կարճ. «Նշվել է, այո»։ Թե ինչու այսօր էլ չի նշվում, փոխնախարարը պատասխանեց. «Հայտնի պատճառներով»։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով.

«Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։ Այս գիտակցությամբ են հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։

Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով։

Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և շնորհավորանքն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին:

Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարօր կյանքի համար և հայցում Բարձրյալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն»։

Հաղթանակի օրվա առիթով շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ մեր փառահեղ հաղթանակների և ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու, և միասին կառուցելու ենք ավելի հզոր և խաղաղ Հայաստան:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում: Հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում:

ՀՀ երրորդ նախագահը նկատել է՝ շուրջ 8 տասնամյակ առաջ մեր հայրերն ու պապերը հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում, բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է:

«Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս: Հայրենական մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նաև ընդգծել է, որ տարիներ շարունակ մայիսի 9-ին նշել ենք նվիրական եռատոնը, սակայն տոներից երկուսը՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Նա վստահություն է հայտնել, ոչ ոչինչ անվերադարձ կորսված չէ, ունեցել ենք փառահեղ հաղթանակներ, և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները:

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ խոնարհվում է Հայրենիքի, հաղթանակի ու խաղաղության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների անմար հիշատակի առաջ: Շեշտել է, որ պետք է փառաբանել մեր բոլոր հերոսներին և նաև հանուն նրանց ձգտենք ու հասնենք նոր հաղթանակների։

Նշենք, որ այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս առիթով մի շարք երկրներում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Հաղթանակի շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, որին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ, դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։

Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կենտրոնական ամբիոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, վետերանները և միջոցառման հյուրերը, այդ թվում ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Բոսնիայի և Հերցեգովինայի կազմաքանդված Հանրապետության՝ Սերբական Հանրապետության ղեկավար Միլորադ Դոդիկը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ աֆրիկյան պետություններից։ 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.

«Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները:

Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և հպարտությամբ հիշում Հայաստանի և Արցախի քաջ հայորդիների հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակները նաև Մեծ հայրենականի տարիներին: Մեր ժողովրդի զավակները պատվով են անցել այդ մեծ դժվարին ճանապարհը. Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:

Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին շուրջ 27 միլիոն կյանք: Հայ ժողովուրդը, որպես այդ պայքարի անմիջական մասնակից, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում:

Մեր հայրերն ու պապերը ութ տասնամյակ առաջ հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում: Նրանք պաշտպանել ենք մեր հայրենիքը, մեր տները, մեր արժանապատվությունը, աստվածապարգև մեր իրավունքը՝ ապրելու ազատ և անկախ, և նրանք հաղթել ենք: Բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է: Բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերս, 21-րդ դարում ստիպված ենք կրկին պայքարել նեոֆաշիստական գաղափարախոսության դեմ՝ իր բոլոր արտահայտչաձևերով:

Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս:

Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել:

Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը:

Փա՛ռք մեր հերոսներին»։ 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.

«Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները:

Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և հպարտությամբ հիշում Հայաստանի և Արցախի քաջ հայորդիների հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակները նաև Մեծ հայրենականի տարիներին: Մեր ժողովրդի զավակները պատվով են անցել այդ մեծ դժվարին ճանապարհը. Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:

Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին շուրջ 27 միլիոն կյանք: Հայ ժողովուրդը, որպես այդ պայքարի անմիջական մասնակից, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում:

Մեր հայրերն ու պապերը ութ տասնամյակ առաջ հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում: Նրանք պաշտպանել ենք մեր հայրենիքը, մեր տները, մեր արժանապատվությունը, աստվածապարգև մեր իրավունքը՝ ապրելու ազատ և անկախ, և նրանք հաղթել ենք: Բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է: Բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերս, 21-րդ դարում ստիպված ենք կրկին պայքարել նեոֆաշիստական գաղափարախոսության դեմ՝ իր բոլոր արտահայտչաձևերով:

Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս:

Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել:

Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը:

Փա՛ռք մեր հերոսներին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջին հիստերիկ պոռթկումների ժամանակ հատկապես թիրախավորել էր ընդդիմադիրներից մեկին, առանց անուն տալու գոռում էր․ «Սեւանի ափին քեզ որտեղի՞ց տուն, դու ի՞նչ իրավունք ունես՝ Սեւանի ափին տուն ունենաս, մի հատ էլ գաս, էստեղ կոռուպցիայի մեջ մեղադրես, համբալի մեկը, համբալ»։ ՔՊ-ական շրջանակներից ասացին, որ հասցեատերը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է, որ Սեւանի ափին առանձնատուն ունի։

ՔՊ կուլիսներում երեկ բուռն քննարկում էին առաջիկայում Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրեթե բացեիբաց խոստովանեց՝ լրագրողների հետ զրույցում ասելով․ «Դատախազը գալու է մարդկանց հետեւից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երեւան, գնդակահարել երեւանցիներին»։ Սեյրան Մուշեղիչը մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը եւ անցնում է Մարտի 1-ի գործով: Հիշեցնենք՝ հինգ-վեց տարի նախաքննություն,դատաքննություն է ընթանում, իսկ մեղադրանքը ՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, Բարձր դատարանը ճանաչեց հակասահմանադրական: Ուստի այս գործը վաղուց փլուզված է եւ եթե որեէ գործընթաց նախաձեռնեն,ապա դա լինելու է միայն նախընտրական քարոզչական նպատակով:

Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ կառուցել և խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման գործընթացի համատեքստում։

Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանի այս դիրքորոշումը լավ հայտնի է, և այդ մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներով։ Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե արդյոք վերջին տարիների իրադարձությունները չե՞ն փչացրել երկու երկրների հարաբերությունները, դեսպանը նկատեց՝ պետք է իրականության աչքերին նայել և հարաբերություններն էլ ադապտացնել այդ իրականության մեջ։

«Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր, խորը հիմքերը, որոնք կան և առաջ ընթանալ՝ երկու երկրների ինքնիշխանության, հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով»,- ասաց դեսպանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այս օրերին լծված է նաև սեպտեմբերի վերջին սպասվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր անդամներ փնտրտուքի գործին:

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՔՊ վարչությունը վերից վար փոխելու, ու դա է պատճառը, որ այսօրվանից զտում է ՔՊ-ականներին ու ամենավստահելիներին է պատրաստվում վարչություն բերել: Իհարկե, նա խիստ գաղտնի է պահում այն անձանց անունները, ում հետ նպատակ ունի աշխատելու, ու ՔՊ-ականներն այս օրերին թեժ քննարկումների մեջ են այդ հարցերի կապակցությամբ: Շատերը մասնավոր զրույցներում նշում են, թե հստակ է, որ Փաշինյանն իր վարչությունում կպահի Վահագն Ալեքսանյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արուսյակ Մանավազյանին (կներառի) եւ Գևորգ Պապոյանին: Վարչության մնացած անդամների ապագան իշխող թիմի վերնախավում այս պահին հարցականի տակ է: Հիշեցնենք, որ ՔՊ վարչության վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի նոյեմեբերի 4-ին, որը սկանդալային ավարտ ունեցավ, քանի որ ՔՊ-ն իր ներսում կեղծել էր վարչության ընտրությունները։

Հիշեցնենք, թե ինչպես էր ամեն բան տեղի ունեցել։

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ ի սկզբանե վարչության անդամությունում չէր հայտնվել, կուսակցության անդամներից մեկի համակարգչի վրա նկատել էր այն շրջանառվող ցուցակը, որտեղ գրված է եղել՝ ով պետք է անցնի վարչություն, ով՝ ոչ: Նա լուսանկարել էր շրջանառվող այդ ցուցակն ու վերահաշվարկ պահանջել: Արդյունքում՝ ինքն ու Փամբուխչյանը մտան վարչություն, իսկ Հայկ Կոնջորյանը դուրս մնաց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ֆոտո

Իրանը հարվածել է «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Իսրայելի ռազմական կենտրոններին

Պակիստանն առաջարկել է Դոնալդ Թրամփին առաջադրել 2026թ. խաղաղության Նոբելյան մրցանակի

Օդի ջերմաստիճանը  կբարձրանա. եղանակը Հայաստանում

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին. Կաց

Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ Միրզոյան

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան