ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Մոսկվայում Հաաղթանի 80-ամյակի շքերթին ներկա են 4 հայ վետերաններ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում ողջունեց հայ վետերաններին։

Նշենք, որ Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի շքերթին ներկա են 102-ամյա Ռոզալյա Աբգարյանը, 100-ամյա Վոլոդյա Գսպոյանը, 102-ամյա Խաչիկ Հովակիմյանը և 100-ամյա Ներսես Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված շքերթին մասնակցել է ավելի քան 11,5 հազար զինծառայող, նրանցից ավելի քան 1,5 հազարը հատուկ ռազմական գործողության մասնակիցներ են: Հատուկ գործողության մասնակիցների շքերթային հաշվարկներում Ռուսաստանի 20 հերոս կա, Գեորգիևյան շքանշանի 44 և Արիության շքանշանի 54 ասպետ։

Հիշեցնենք` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ`բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։

Հայրենական մեծ պատերազմի վետերաններից այսօր ողջ են 31–ը։

Հռոմի Պապ Լեո XIV-ը պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին պատարագն է մատուցում Սիքստինյան կապելլայում:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել նոր Հռոմի Պապի անունը: Պոնտիֆիկոս է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։

Նա վերցրել է Լեո XIV անունը:  Հռոմի Նոր Պապի իսկական անունը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ է, նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում։ Ունի մաթեմատիկական կրթություն և ավարտել է Սուրբ Օգոստինոս օրդենի սեմինարիան։

Ձեռնադրվել է քահանա 1982 թվականին՝ Պերուում Օգոստինյան առաքելությանը միանալուց անմիջապես հետո։

Նա վերադարձել է Նահանգներ 90-ականների վերջերին և շուտով դարձել Ավգուստինյան օրդենի գլխավոր պրիորը:

Եպիսկոպոս է ձեռնադրվել 2014 թվականին Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ 2020 թվականին նշանակվել առաքելական կառավարիչ Պերուում։

2025 թվականի փետրվարին Ֆրանցիսկոսը նրան բարձրացրել է կարդինալ եպիսկոպոսի (այսինքն՝ ավագ կարդինալի) աստիճանի։

Պատմության մեջ առաջին Պապն է ԱՄՆ-ից:

Չնայած մենք ունենք քաղաքական հակասություններ այն մարդկանց հետ, ովքեր իմպիչմենտը նախատեսում են, բայց մենք իրանց հետ հանդիպեցինք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում 168.am–ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ես չեմ ցանկանում որևէ կերպ խանգարել, այստեղ հեչ կարևոր չէ՝ Հայ ազգային կոնգրեսը հավատում է այդ գործընթացի իրատեսությանը, թե՞ ոչ։ Հռչակված նպատակը վատ նպատակ չէ, այսինքն հիմա ամենակարևոր նպատակն է։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող կառավարել երկիրը։ Մենք տեսանք վերջին տեսարանները պառլամենտում, երբ ղժղժացող առնետի նման, «բազառնի բաբայի» նման է ինքն իրեն պահում պառլամենտում՝ հարձակվելով պատգամավորների վրա, որոնց հետ մենք էլ կարող է ունենանք քաղաքական տարբերություններ։ Կոնկրետ էդ պատգամավորը՝ Աննա Գրիգորյանը, շատ պարզ հարց էր տվել, ասել էր՝ ի՞նչ եք անում, կոռուպցիայի մասին խոսակցությունների վերաբերյալ, որոնք հնչել են մամուլում։ Եվ Փաշինյանը ընկավ ուղղակի ինչ-որ մի հատ կատակլիզմի մեջ, ինչ-որ մի փսիխոպատիկ նոպայի մեջ։

Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը կամ կորցնում է իր առանց այդ էլ չեղած հավասարակշռության վերջին կարողությունները, նշանակում է վիճակը շատ վատ է, որ ինքը արդեն տիրապետումը կորցնում է, կամ էլ մենք գործ ունենք ինչ-որ մի հիվանդության հետ, ինչ-որ մի հոգեկան խանգարման հետ, ու տեսնում ենք, թե այդ հիվանդությունը ոնց է առաջադիմում։ Մեր աչքի առաջ երևում է, որ նա իր շրջապատի կամ բժիշկների վերահսկողությունից արդեն դուրս է գալիս։ Հետևաբար սա նաև ազգային անվտանգության հարց է, որովհետև մենք չենք կարող հանգիստ զգալ, երբ Հայաստանը կառավարում է հոգեկան խանգարմունքի մեջ գտնվող, անհավասարակշռված մի անձ»,– հայտարարեց Լևոն Զուրաբյանը։

Նա նկատեց, որ սա անվտանգության հարց է. «Այդ մարդուն պետք է հեռացնել, իր շրջապատը դա պիտի նախաձեռներ։ Կան սահմանադրական մեխանիզմներ, երբ պետության ղեկավարը իր առողջական պատճառներով չի կարողանում ղեկավարել երկիրը, կամ նրա ղեկավարումը արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում, այդ մարդուն պետք է հեռացնի ոչ թե ընդդիմությունը, այլ պետական ինստիտուտների, իր շրջապատի, իր քաղաքական թիմի պարտականություն է։ Շատ ծանր վիճակ է, ցավոք սրտի այսօր գժությունը հաղթանակում է Հայաստանում, բայց դրա վերջը պետք է տալ»։

Հնդկաստանը դադարեցրել է քաղաքացիական չվերթները երկրի հյուսիսի 24 օդանավակայանում՝ հարևան Պակիստանի հետ բախումներից հետո, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Հինգշաբթի երեկոյան Հնդկաստանի կառավարությունը հրապարակեց քաղաքացիական չվերթների համար փակ 24 օդանավակայանի ցանկ, որոնց թվում՝ Պակիստանի հետ արևմտյան սահմանին մերձակա Ջոդհպուր, Լուդհիանա և Ամրիտսար քաղաքներում։

Հնդկաստանի խոշոր ավիաընկերություններից մի քանիսը, որոնց թվում՝ Air India-ն, IndiGo-ն և SpiceJet-ը, չորեքշաբթի օրվանից ի վեր չեղարկել են ավելի քան 100 չվերթ։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ քաղաքացիական չվերթների կասեցումը հնարավոր է՝ վերացվի շաբաթ առավոտյան։

Հնդկական ավիաընկերությունները նաև նախազգուշացումներ են տարածել այլ օդանավակայաններից թռչող ուղևորների համար՝ նրանց խնդրելով ժամանել մեկնումից առնվազն երեք ժամ առաջ՝ հղում անելով կառավարության կողմից անվտանգության ուժեղացված միջոցառումների վերաբերյալ ծանուցմանը։

Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը չի կարող հետաձգվել մինչև 2026 թվականի ընտրությունները։ Նման տեսակետ է հայտնել մայիսի 9-ին՝ «Անմահ գնդի» քայլերթի ժամանակ նա՝ լրագրողների հետ զրույցում։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ մեկ տարին բավականին երկար ժամանակ է, և այդ ընթացքում Փաշինյանը դեռ ինչ փորձանք ասես՝ կարող է բերել։

«Ի՞նչ եք անելու, եթե վաղը նա հայտարարի ռուսական ռազմաբազայի կամ սահմանապահների դուրսբերման մասին։ Եվ նա կհայտարարի՞, որ այժմ ուղղություն է բռնում դեպի ՆԱՏՕ, ինչպես նախկինում՝ դեպի ԵՄ»-հարցադրում է արել Շարմազանովն՝ ընդգծելով, որ Փաշինյանը գործում է Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների շահերի դեմ։ Շարմազանովի համոզմամբ՝ Փաշինյանը պարզապես գործիք է արտաքին խաղացողների ձեռքում, մինչդեռ նրա նախորդները որպես Հայաստանի ղեկավար գործոն էին, վստահելի և խոստումնալից գործընկերներ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ պետությունների զինվորականների մասնակցությունը Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթական զորահանդեսին խոսում է այս երկրների միասնության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ 

«Կարմիր հրապարակում ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի շքերթին մասնակցելը խորհրդանշում է կազմակերպության անդամ երկրների միասնությունը, այն օգնում է պահպանել մարտական ​​եղբայրության ոգին և հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների պատրաստակամությունը կատարելու առաջադրանքները, ինչպես նախատեսված է», - ասաց նա։

Սերդյուկովը նշել է նաև ազգերի միասնությունը, որի շնորհիվ նացիզմը պարտություն կրեց։ «Հաղթանակը ձեռք է բերվել մեր երկրների ժողովուրդների միասնության, հաստատակամության և հերոսական անձնազոհության շնորհիվ, ովքեր վճռորոշ ներդրում են ունեցել նացիզմի պարտության գործում»,- ասել է նա։

Ինչպես նշել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում, «Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի սպաները, սերժանտները և զինվորները ռուսական շքերթային կազմավորումների հետ միասին երթով շարժվել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր հրապարակ»: Նրանց անցման հաջորդականությունը որոշվել է այբբենական կարգով։

Հաղթանակի օրը ռուսաստանցիների համար մնում է ամենակարևոր տոնը, Ռուսաստանում միշտ կհիշեն այն զինվորների սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին նացիզմին հաղթելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսում։

«Նացիստների՝ Խորհրդային Միությունը նվաճելու ծրագրերը փշրվեցին՝ բախվելով երկրի երկաթե միասնությանը։ Ժողովրդի հերոսությունը համընդհանուր էր: Խորհրդային Միությունը կրել է թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, որոնք մինչ այդ ճանաչել էին միայն խաղաղ աշխատանքը, զենք են վերցրելու մահվան գնով կանգնելբոլոր բարձունքներում, պլացդարմներում և սահմանագծերում։ Նրանք են որոշել ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անառարկելի հաղթանակներով՝ Մոսկվայի ու Ստալինգրադի, Կուրսկի  ու Դնեպրի ճակատամարտերում», - ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ «հայրերը, պապերը և նախապապերը փրկել ե Հայրենիքը և պատգամել պաշտպանել երկիրը, լինել միասնական, հաստատակամորեն պաշտպանել ազգային շահերը, հազարամյա պատմությունը, մշակույթը, ավանդական արժեքները՝ այն ամենը, ինչ թանկ է, սուրբ է ռուսաստանցիների համար»։

«Միշտ պիտի հենվենք մեր միասնության վրա՝ թե՛ ռազմական, թե՛ խաղաղ ժամանակներում, մեր ռազմավարական նպատակներին հասնելու, խնդիրների լուծման հարցում՝ հանուն Ռուսաստանի, նրա հզորության ու բարօրության: Մենք հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չենք համաձայնի դրա հետ կապված  իրադարձությունների խեղաթյուրմանը, դահիճներին արդարացնելու և իրական հաղթողներին մեղադրելու փորձերին», - ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ «ճշմարտությունն ու արդարությունը իրենց կողքին են, և ամբողջ երկիրը, հասարակությունը, ժողովուրդը աջակցում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին»։

«Ռուսաստանը եղել և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար: Նա պայքարելու է այն անօրենությունների դեմ, որոնք գործում են այս ագրեսիվ ու կործանարար գաղափարների կրողները», - ասել է Պուտինը։

Այսօր՝ մայիսի 9-ին, Մարմարիկ գյուղից խորհրդավոր կերպով կորած 2-ամյա Տիգրանի տարեդարձն է։ Որոնողական աշխատանքներն իրականացվում են գետի երկայնքով և ջրամբարում։ Փոքրիկի անհետացման վարկածներից մեկն այն է, որ նա գետն է ընկել։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարարներ, ոստիկանության ծառայողներ, կինոլոգիական խմբեր, ջրասուզակներ, ԱԹՍ-ներ։ Ստուգվում են բոլոր վարկածները։
Տիգրանի հայրը լրատվականներին հորդորել է՝ չճշտված լուրեր չհրապարակել։

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսը։

Կենտրոնական ամբիոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, վետերանները և միջոցառման հյուրերը, այդ թվում ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Բոսնիայի և Հերցեգովինայի կազմաքանդված Հանրապետության՝ Սերբական Հանրապետության ղեկավար Միլորադ Դոդիկը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ աֆրիկյան պետություններից։ 

Հատկանշական է, որ այսօր եւս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նստեցրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին։

Ես չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, որոնք ասում են՝ եռատոն այլևս չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Եռատոն կա, այն մեծ զոհողությունների գնով վաստակած հաղթանակները, որոնք մենք նշել ենք և նշում ենք այսօր, ոչ մեկ մեզանից խլել չի կարող։ Այսօրվա կառավարիչների հենց նպատակն է մաքրել պատմությունը մեր հաղթանակներից, որպեսզի մենք դրանք մոռանանք։ Մենք դա անել չենք կարող, եռատոնը մերն է և վստահեցնում եմ, որ մենք հետագայում ունենալու ենք շատ ավելի մեծ, շատ ավելի զորեղ հաղթանակներ։

Այդ հաղթանակի համար կա մի պայման, որը պարտադիր է, դա համախմբվածություն է։ Ես խորապես վստահ եմ, որ այն իբր թեզերը, որոնք հիմա առաջ են տանում այսօրվա կառավարիչները, դրանց կիսողները, Հայաստանում փոքրամասնություն են։ Մեծամասնությունը հավատում է, որ մեր հայրենիքին սպասում են մեծ հաղթանակներ, հավատում է մեր ազգային արժեքներին, մեր եկեղեցու արժեքներին, մեր պատմությունն է արժևորում։ Ես գիտեմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը այդպես է մտածում։

Պարզապես այնպես է ստացվել, որ մի խումբ մարգինալներ այս պահին փորձում են մեզ կառավարել, հենց որ դա փոփոխվի հայրենասերների միասնության շնորհիվ, հաղթանակները իրենց սպասեցնել չեն տա»,– ընդգծեց Մամիջանյանը։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է դա փոխվի, արդյո՞ք իմպիչմենտի օրակարգը, որ նաև հավանության է արժանացել Հանրապետական կուսակցության կողմից, կկարողանա այդ այլընտրանքային օրակարգ դառնալ, նա պատասխանեց. «Երբ մենք պիտի իրականացնենք մեր առաքելությունը, մեր պարտքը, մեր պայքարը, ես, ճիշտն ասած, սովոր չեմ «քցել–բռնել»՝ կստացվի, թե չի ստացվի։ Ուժերի 150% լարվածությամբ մենք պիտի լցվենք գործի, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը այս պահին առկա ամենահավանական և ամենաիրատեսական գործիքն է իշխանափոխության։ Այլընտրանքը ոչինչ չանելն է, իսկ դա մեզ համար չէ»։

Ֆոտո

Իրանը հարվածել է «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Իսրայելի ռազմական կենտրոններին

Պակիստանն առաջարկել է Դոնալդ Թրամփին առաջադրել 2026թ. խաղաղության Նոբելյան մրցանակի

Օդի ջերմաստիճանը  կբարձրանա. եղանակը Հայաստանում

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին. Կաց

Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ Միրզոյան

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան