ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում, 11-13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 12-13-ին` առանձին հատվածներում հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 12-13-ին կնվազի 4-6 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2025
 

Երևան քաղաքում մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում մայիսի 9-ի ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցի մանրամասները:

«Մենք զրուցեցինք նախագահի հետ համատեղ գործողությունների մասին՝ այդքան անհրաժեշտ ԱՄՆ-ի աջակցության և Ռուսաստանի վրա գործադրվող ճնշման՝ հանուն խաղաղության։ Քննարկեցինք ճակատային գծերում ստեղծված իրավիճակը։ Քննարկեցինք նաև դիվանագիտական ջանքերը։

Զրուցեցինք այն մասին, թե ինչպես կարելի է մոտեցնել իրական և երկարատև հրադադարի հաստատումը՝ գոնե 30 օրով։ Դա կարող է մեծ հնարավորություններ բացել դիվանագիտության համար։ Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած, առնվազն 30-օրյա լռություն։ Բայց այն պետք է լինի իրական։ Ո՛չ մի հրթիռային կամ անօդաչու հարձակում, ո՛չ մի հարյուրավոր գրոհներ ճակատում», - ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պետք է համարժեք արձագանքի՝ աջակցելով հրադադարին։

«Նրանք պետք է ապացուցեն իրենց պատրաստակամությունը՝ պատերազմը դադարեցնելու հարցում։ Սա առաջին դեպքը չէ, երբ մենք նման առաջարկ ենք անում, բայց կրկին առաջարկում ենք։ Երեսուն օր, որոնք կարող են դառնալ խաղաղության տարիների սկիզբ։ Երկարատև և վստահելի հրադադարը կլինի խաղաղության ուղղությամբ առաջընթացի իրական ցուցանիշ։ Ամերիկան կարող է օգնել դրանում։ Աշխարհը հիմա Ամերիկայի կարիքը ունի այնպես, ինչպես ութսուն տարի առաջ», - ասել է Զելենսկին։

Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ, դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։

Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։

Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին:

Հայաստանի գրեթե ամեն հինգերորդ բնակիչ մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի ամբողջ ընթացքում խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 300 հազար զինվոր ՀԽՍՀ-ից, իսկ ազգությամբ 200 հազար հայեր էլ ռազմաճակատ են զորակոչվել խորհրդային այլ հանրապետություններից:

Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ում փոքր հանրապետություն էր, բայց դա չխանգարեց մեծ ներդրում ունենալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում։ 99 հերոսների շարքում մենք 4 մարշալ ու 1 ծովակալ ունեինք, բոլորն էլ` ծագումով Արցախից։

Sputnik Արմենիան պատմում է Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց), Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյանի) և Սերգեյ Ագանովի (Օհանյան) մասին։ 

Հովհաննես Բաղրամյան

Հովհաննես Բաղրամյանը ծնվել էր Չարդախլու գյուղում։ Անդրկովկասյան թուրքերը հնուց հարձակումների էին ենթարկում այդ հայկական գյուղը։ Թշնամական միջավայրում պետք էր գոյատևել, այդ պատճառով տղաներին փոքր տարիքից սովորեցնում էին` պետք է պաշտպանեն իրենց ընտանիքն ու իրենց ժողովրդին։

Մի օր 14–ամյա Բաղրամյանը կռվեց հարևան գյուղի տղամարդկանցից մեկի հետ, որը գերազանցում էր թե՛ տարիքով, թե՛ կազմվածքով։ Եվ նա չընկրկեց այդ մարտի ընթացքում, թեև շատ կապտուկներ ստացավ։ Տարեցները հետո սկսեցին կատակել, որ «հենց այդ կռվի շնորհիվ նա դարձավ Խորհրդային Միության կրկնակի հերոս»։ 

Համազասպ Բաբաջանյան

Չարդախլու գյուղից էր նաև մարշալ Համազասպ Բաբաջանյանը։ Սա անհավանական բան է, քանի որ աշխարհում չկա որևէ բնակավայր, նույնիսկ խոշոր քաղաք, որը երկու մարշալ տված լինի։ Այդ պատճառով գյուղն անվանում էին «մարշալական»։
Չարդախլուի բնակիչները, կարելի է ասել, պաշտում էին մարշալ Բաբաջանյանին, որին «քյալագյոզ» էին անվանում։ Թեև դա Բաբաջանյանի միակ մականունը չէ. հայտնի էր, որ գերմանացիները նրան «Սև հովազ» էին անվանում արագության ու խիզախության համար։ Գյուղում գիտեին, որ Բաբաջանյանի բոլոր ողերը կոտրած էին։ Նա տեղափոխվում էր տանկով` մինչև գոտկատեղը փողանցքից դուրս եկած։ 

Սերգեյ Խուդյակով

Սերգեյ Խուդյակովի (նույն ինքը Արմենակ Խանփերյանց) կյանքը լի էր հակասություններով ու անարդար մեղադրանքներով։ Ճիշտ է՝ նրան լիովին արդարացրին, բայց արդեն հետմահու. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ 1965 թվականի հուլիսի 6-ի հրահանգով դատարանի որոշմամբ արդարացված Խուդյակովի ավիացիայի մարշալի զինվորական կոչումը վերականգնեցին, ինչպես նաև վերականգնեցին բոլոր պարգևները։

1945թ-ին Խանփերյանցը մասնակցեց Յալթայի գիտաժողովին. Ստալինը նրան իր հետ էր տանում որպես խորհրդական` ճկուն խելքի և ցանկացած իրավիճակից դուրս գալու յուրահատուկ ընդունակության համար: Հատկանշական է, որ և՛ Ռուզվելտը, և՛ Չերչիլը բարձր էին գնահատում Խանփերյանցի հմտությունը ավիացիայի հարցերում, ընդ որում` այն աստիճան, որ Ռուզվելտն անձամբ նրան նոր սպորտային ինքնաթիռ նվիրեց, որը, բնականաբար, միանգամից հանձնվեց պետությանը։ 

Իվան Իսակով

Իոսիֆ Ստալինը 42 անգամ հանդիպել է Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) հետ։ Պատերազմից հետո Ստալինը ցանկանում էր Իսակովին վերանշանակել ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Իսակովը պատասխանեց. «Ընկեր Ստալին, ես զրկվել եմ մի ոտքից, այսպիսի վիճակում դժվար է նավի վրա գտնվելը։ Ստալինն իր հերթին ասաց. «Ավելի լավ է՝ շտաբի պետի պաշտոնում լինի մարդ առանց ոտքի, բայց գլխով, քան երկու ոտքով, բայց առանց ուղեղի։ Պետք չէ շնորհակալություն հայտնել, մենք հավատում ենք ձեզ»։ 

Սերգեյ Ագանով

Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը (Օհանյան) միայն 1980 թվականին ուսադիրներ ստացավ, թեև անցավ ամբողջ պատերազմի միջով՝ սկսելով սակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնից։

Ռազմական զեկույցները վկայում են, որ Ագանովը խիզախություն է դրսևորել նույնիսկ թշնամու ականանետային ու հրաձգային ինտենսիվ կրակի տակ աշխատելիս։
Պատերազմից հետո սկսեց դասավանդել պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում, նշանակվեց ինժեներական զորքերի ղեկավար։

Նա նաև առանձնահատուկ ներդրում ունեցավ Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման միջոցառումների մշակման և իրականացման գործում։

Այսօր` Հաղթանակի օրը, մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին՝ նրանց խիզախության ու զոհաբերության համար։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ուղերձում։

Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ այցելել են Եռաբլուր։ 

 Նրանք ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Մոնթեի, ինչպես նաև Արցախյան ազատամարտի տարիներին զոհված մյուս հերոսների շիրիմներին։ 
Նշենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է, 33 տարի առաջ մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Արցախի պաշտպանության ուժերը ազատագրեցին Շուշին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.
«Շնորհավոր Մայիսի 9-ը:

Հա՛րգելի հայրենակիցներ, վստահ եմ, որ մեր փառահեղ հաղթանակների և ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու, և միասին կառուցելու ենք ավելի հզոր և խաղաղ Հայաստան»:

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ ուղերձ է հղել. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը։ Այդ պատերազմը բռնկվեց Գերմանիայում եւ նրա դաշնակից մի քանի այլ երկրներում հաստատված նացիստական (ֆաշիստական) գաղափարախոսության պատճառով, որի առանցքային բովանդակությունն այն էր, որ մի ազգը կամ ազգերի մի խումբը գերակա է մյուսի, կամ մյուսների նկատմամբ։ Եվ աշխարհի բազմաթիվ ազգեր, պետություններ համախմբվեցին հակառակն ապացուցելու համար եւ հաղթեցին։

Այդ հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը` Խորհրդային Միության, արեւմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր այդ բոլոր հայրենակիցներին։ Այս օրն աշխարհը նաեւ առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ նրա բոլոր դրսեւորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության եւ երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է։

Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ` ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Սա ամենեւին էլ հեշտ ճանապարհ չէ, բայց ճանապարհ է, որն արժե անցնել ու այդ ճանապարհը լիարժեք անցնելու եւ անշրջելի հանգրվանի հասնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, հավատ, շրջահայացություն եւ հետեւողականություն։ Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ եւ ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմությունը կարդալու, սերտելու եւ մեր պատմությունից մեզ ուղղվող ուղերձներն ընթերցելու եւ ընկալելու կարողություն։

Վերջին տարիների իմ գործունեության մի զգալի մասը նվիրում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ քննարկումներին։ Սա չափազանց կարեւոր գործընթաց է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու եւ վերընթերցելու արդյունք է, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Պատմական Հայաստանի՝ մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է․ մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում` Հայաստանի Հանրապետությունում ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու, եւ այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը եւ պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը։

Այսօր մենք ունենք նաեւ մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։

Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ ւ է խաղաղություն։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում կայանալիք շքերթից առաջ անձամբ ողջունել է օտարերկրյա առաջնորդներին՝ հրավիրված որպես հյուրեր՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը:

Պուտինը հերթով դիմավորել է իր գործընկերներին Կրեմլի դահլիճում։ Պետությունների ղեկավարները փոխանակվել են ողջույններով և միասին լուսանկարվել։

Շքերթին, մասնավորապես, մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ աֆրիկյան պետություններից։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:00-ին առաջնորդները միասին կտեղափոխվեն կենտրոնական տրիբունա, որտեղից կհետևեն շքերթին։

Ֆոտո

Իրանը հարվածել է «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Իսրայելի ռազմական կենտրոններին

Պակիստանն առաջարկել է Դոնալդ Թրամփին առաջադրել 2026թ. խաղաղության Նոբելյան մրցանակի

Օդի ջերմաստիճանը  կբարձրանա. եղանակը Հայաստանում

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին. Կաց

Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ Միրզոյան

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան