«Մենք այլ տարբերակ չունենք։ Մենք պետք է նույն մետաղադրամով նրանց հատուցենք», – ասաց նա։
Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադարի առարկայական քննարկումն անհնար է առանց բոլոր նյուանսները հաշվի առնելու, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նյուանսներ, և առանց դրանց պատասխաններ գտնելու շատ դժվար է մանրամասն խոսել դրա մասին»։
YouTube տեսահոսթինգում ուկրաինական լսարանի համար արգելափակվել է Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի ալիքը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին ( NSDC) կից Դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը (CCD)։
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատժամիջոցների տակ հայտնված որոշ այլ ակտիվիստների և լրագրողների ալիքները նույնպես արգելափակվեցին։
Մինչ այդ, ուկրաինացի քաղաքագետը հայտարարել էր, որ Զելենսկին մտադիր է պատժամիջոցներ կիրառել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի նկատմամբ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավորների շրջանում ընդվզում է առաջացել նախկինների՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի գործերով։ Բանն այն է, որ դատավորները չեն կարողանում որոշումներ կայացնել, հատկապես՝ ՍԴ վերջին որոշումից հետո։ Հիշեցնենք․ օրեր առաջ ՍԴ-ն հաստատել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին» օրենքը՝ հստակեցնելով կիրառման սահմանները, ՍԴ-ն եզրահանգել է, որ օրենքի իմաստով՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո, այսինքն, դատախազության արատավոր պրակտիկան, երբ ետ էին գնում 90-ականներ եւ մինչեւ նախկին պաշտոնյայի ծննդյան տարեդարձ ու անդրադառնում ամուսնական նվերներին, ենթակա չի լինելու ուսումնասիրության։ Այժմ դատավորները, կրակն ընկած, իրար մեջ քննարկում են՝ ինչ են անելու հարյուրավոր այդ գործերը, մի կողմից՝ օրենքն է, մյուս կողմից՝ դատախազությունը՝ իշխանության պատվերով։ Նշենք, որ նախկինների ապօրինի գույքով նախկինում զբաղվել է արդարադատության այժմյան նախարար Սրբուհի Գալյանը, երբ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր»։
Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում պարեկները Սարալանջի փողոցում ծառայություն կատարելիս Սարալանջի 1 հասցեի մոտ՝ քարերի և երկաթե խողովակների մոտ հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող քաղաքացու:
Shamshyan.com–ի փոխանցմամբ, բժիշկները նախ տեղում քաղաքացուն առաջին բուժօգնութուն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Էդուարդ Վ.-ն է: Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այդ վիճակում, դեպքի վայր ժամանած ոտիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզում են:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Տուսկը, Գերմանիայի կանցլեր Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը ժամանեցին Ուկրաինա։ Կիևի երկաթուղային կայարանում քաղաքական գործիչների հանդիպման տեսանյութը հրապարակել է Unian-ը։
Եվրոպական պետությունների ներկայացուցիչներին դիմավորել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ABC News-ին ասել է, որ Կիևը պատրաստ չէ անմիջապես սկսել բանակցություններ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։
«Նրանք պատրաստ չեն անհապաղ բանակցությունների։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է եղել հրադադարին, բայց մի քանի հարց է տվել», - բացատրել է Պեսկովը։
Պեսկովը շեշտել է, որ հրադադարի հասնելու համար կարևոր է, որ Արևմուտքը դադարեցնի զենք մատակարարել Ուկրաինային։ Նա հավելել է, որ այս մատակարարումների շարունակությունը կարող է Կիևին զգալի առավելություն տալ և աջակցել նրա մոբիլիզացիային։
Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հրթիռային հարվածներ են հասցվել Ջամմու և Քաշմիր նահանգին, Պակիստանի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյա։
Փոխհրաձգություններ են եղել սահմանին։ Հնդկաստանի բանակը նաև հայտնել է երկրի հյուսիսային և արևմտյան սահմանների երկայնքով անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու մասին։
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Իսլամաբադն «այլընտրանք չունի, քան Հնդկաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելը»։
«Մենք այլ տարբերակ չունենք։ Մենք պետք է նույն մետաղադրամով նրանց հատուցենք», – ասել է նա:
Հնդկական մի շարք տուրիստական գործակալություններ հայտարարել են Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին՝ ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից և երկրում տիրող ավելի լայն տրամադրություններից: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Հնդկական Cox & Kings տուրիստական գործակալություն տնօրեն Կարան Ագարվալն ասել է.
«Մենք նաև հնդիկ ճանապարհորդներին խորհուրդ ենք տալիս զգույշ լինել և խուսափել բոլոր ոչ էական ճանապարհորդություններից այս ուղղություններով, քանի դեռ ավելի լայն աշխարհաքաղաքական միջավայրում ավելի հստակություն և դասավորվածություն չի նկատվում»:
Ինչպես գրում է Loktej English-ը, մեկ այլ հարթակ՝ EaseMyTrip-ը նախազգուշացրել է ճանապարհորդներին, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցություն են հայտնել Պակիստանին, և հաճախորդներին խորհուրդ է տրվում դիտարկել դեպի այդ երկրներ մեկնելը միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Նշենք, որ Հնդկաստանի հետ հակամարտությունում Ադրբեջանը և Թուրքիան բացահայտորեն աջակցում են Պակիստանին։
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Իսլամաբադն «այլընտրանք չունի, քան Հնդկաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելը»։
«Մենք այլ տարբերակ չունենք։ Մենք պետք է նույն մետաղադրամով նրանց հատուցենք», – ասաց նա։