Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Մայիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. սրճարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Միհրան Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վաչե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ «անհապաղ» բանակցություններ սկսելու Դոնալդ Թրամփի կոչից հետո հայտարարել է, որ հինգշաբթի օրը Պուտինին անձամբ կսպասի Ստամբուլում։
«Վաղվանից մենք ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի:
Իմաստ չկա շարունակել սպանությունները:
Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ:
Հուսով եմ, որ այս անգամ ռուսները պատճառներ չեն փնտրի, թե ինչու չեն կարող»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-16-ը կայցելի Թուրքիա, նույն օրերին ՌԴ ղեկավարությունը Կիևին առաջարկել է բանակցություններ վարել Ստամբուլում, այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Պետքարտուղար Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի Անթալիա (Թուրքիա)՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը՝ քննարկելու դաշինքի անվտանգության առաջնահերթությունները»,-ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Ուկրաինական կարգավորումը գերատեսչությունում անվանել են առաջիկա հանդիպման թեմաներից մեկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Քաթարի թագավորական ընտանիքից ստանալ ռեակտիվ Boeing 747-8 ինքնաթիռը, որն անվանում են «Թռչող պալատ»: Թրամփը կկարողանա օգտագործել այս նվերը, քանի դեռ պաշտոնավարում է ։ Այս մասին ABC News-ին հայտնել են գործարքին ծանոթ աղբյուրները։
Թրամփի՝ պաշտոնը լքելուց հետո ինքնաթիռի սեփականությունը կփոխանցվի նախագահական գրադարանին։
Սպիտակ տունը և արդարադատության նախարարությունը եզրակացրել են, որ քանի որ նվերը չի ուղեկցվել որևէ պաշտոնական ակտով, այն չի հանդիսանում կաշառք:
Գլխավոր դատախազ Փամ Բոնդիի իրավական վերլուծության մեջ ասվում է, որ դա չի խախտում օտարերկրյա նվերների վերաբերյալ Սահմանադրության արգելքը, քանի որ ինքնաթիռը տրվում է ոչ թե մասնավոր անձի, այլ երկրի ռազմաօդային ուժերին, իսկ հետո՝ նախագահական գրադարանին:
ABC-ն հայտնում է, որ ինքնաթիռը, որը կստանա Թրամփը, կարժենա մոտ 400 միլիոն դոլար՝ չհաշված անվտանգության կապի լրացուցիչ սարքավորումները։
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ L3Harris ավիացիոն ընկերությունն արդեն հանձնարարվել է օդանավը հիմնանորոգել՝ նախագահական ինքնաթիռի պահանջները բավարարելու համար։
Սպասվում է, որ նվերի մասին կհայտարարվի Թրամփի՝ մայիսի 13-ին Մերձավոր Արևելք կատարելիք ուղևորության ժամանակ:
Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել արդար և տևական խաղաղություն հաստատել Ուկրաինայում և անհապաղ զինադադար՝ Գազայում՝ պատանդների ազատ արձակմամբ և մարդասիրական օգնության առաքմամբ, գրում է apnews.com-ը:
«Ես դիմում եմ աշխարհի գերտերություններին՝ կրկնելով «այլևս երբեք պատերազմ» մշտական կոչը», - ասել է կաթոլիկների հովվապետը՝ մեջբերելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը դատապարտում էր աշխարհն ավերող հակամարտությունների թիվը՝ ասելով, որ դա «երրորդ համաշխարհային պատերազմ է կտոր-կտոր»:
«Ես իմ սրտում կրում եմ ուկրաինացի սիրելի ժողովրդի տառապանքները: Թող հնարավոր ամեն ինչ արվի՝ հնարավորինս շուտ իրական, արդար և տևական խաղաղության հասնելու համար», - ասել է նա;
Պոնտիֆիկոսը կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին և ուկրաինացի երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներին, ինչպես նաև ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է սոցցանցի իր էջում։
Միաժամանակ, նա կասկածում է, որ Ուկրաինան պատրաստ է գործարքի գնալ Վլադիմիր Պուտինի հետ, և Զելենսկիին կոչ է արել հենց հիմա հանդիպել Ռուսաստանի հետ։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայում կայանալիք բանակցությունները կօգնեն որոշել՝ արդյոք հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագիր:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 11-14-ը կուղեկցի նախագահ Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիա և Քաթար, որտեղ նախագահը կձգտի ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի գործընկերների միջև, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղար Ռուբիոյի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ կնպաստեն գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծումների որոնմանը, երկկողմ առևտրի և ներդրումների ընդլայնմանը և մեր ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն, Մերձավոր Արևելք այցից հետո Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի թուրքական Անթալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որտեղ կքննարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության ոլորտի առաջնահերթությունները, ներառյալ դաշնակիցների կողմից պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումը և ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը։
«Այս տարվա հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Պետքարտուղարը առաջ կմղի նախագահ Թրամփի ծրագիրը, որի նպատակն է ապահովել, որ մեր դաշնակիցներն իրենց արդարացի ներդրումն ունենան ՆԱՏՕ-ի ամրապնդման և արդյունավետության բարձրացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հնդկաստանի զինված ուժերը Պակիստանի մի քանի ինքնաթիռ են խոցել՝ թույլ չտալով դրանց մուտքը երկրի օդային տարածք։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է մարշալ Ավադեշ Կումար Բհարտին։
Նա չի պատասխանել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կորուստների մասին հարցին։
«Մենք դեռևս մարտական իրավիճակում ենք, և եթե ես որևէ բան մեկնաբանեմ, դա կլինի թշնամու օգտին, և մենք այս փուլում չենք ցանկանում նրանց որևէ առավելություն տալ։ Կարող եմ միայն ասել, որ մենք հասանք մեր նպատակներին, և մեր բոլոր օդաչուները վերադարձան տուն», – ասել է նա։