Առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կբարձրանան. «Հրապարակ»
Ապրիլի 12, 2025

Առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կբարձրանան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համալսարանական շրջանակներից ստացված տեղեկություններից դատելով, առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կբարձրանան: Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ կառավարության որոշում է ընդունվել, ըստ որի` բուհական կրթության տարեկան վարձավճարի վերին սահմանն է ֆիքսվել, որ բուհերը կամայականություն չդրսեւորեն: Սահմանվել է, որ տարեկան 1 միլիոն դրամից ավելի չի կարող լինել ուսման վարձը:

Ամեն ինչ «բարեփոխող», այսինքն` թանկացնող իշխանությունը որոշել է այստեղ էլ «բարեփոխում» անել, եւ հիմա ԿԳՄՍՆ-ում քննարկում են 1 միլիոնի սահմանափակումը հանելու հարցը: Հիմնավորումն այն է, թե մասնավոր դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որտեղ 1 միլիոնից ավելի է տարեկան վարձը»

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Լրահոս