Իրանը բանակցություններ է վարում Չինաստանի հետ՝ Chengdu J-10C բազմաթիրախային կործանիչներ ձեռք բերելու շուրջ, որոնք կարող են կիրառել հեռահար PL-15 հրթիռներ, ինչպես նաեւ ժամանակակից օդային վաղ նախազգուշացման եւ կառավարման համակարգեր (AWACS), տեղեկացրել է Sepah Pasdaran թելեգրամ-ալիքը։
«Մասնագիտացված պարբերականների տվյալներով՝ գործարքի նպատակն է ամրապնդել Իրանի օդային պաշտպանությունը եւ կրճատել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ ունեցած տեխնոլոգիական ճեղքվածքը», - գրել է ռեսուրսը։