Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Վահան Շիրխանյանը։ Նա 77 տարեկան էր։ Այս մասին հայտնել են Շիրխանյանի հարազատները։
Շիրխանյանն ընտրվել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Աշխատել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Հայաստանի նախագահի խորհրդական՝ հատուկ ծրագրերի գծով, կառավարության 10-րդ վարչության պետ: Եղել է ՀՀՇ խմբակցության անդամ:
2015-ի դեկտեմբերին Շիրխանյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։ Շիրխանյանն իրեն որևէ հարցում մողավոր չի ճանաչել: Նրա փաստաբան Հայկ Ալումյանը Շիրխանյանի առողջական վիճակի և կալանքի վերաբերյալ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ:
2018-ի հունիսին, երկու և կես տարի բանտում անցկացնելուց հետո, Շիրխանյանն ազատ է արձակվել:
Վերջին տարիներին Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել էր: