Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում գերակայությունից հրաժարումն է. Արաղչի
Հունիսի 03, 2025

Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում գերակայությունից հրաժարումն է. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, ելույթ ունենալով Իմամ Խոմեյնիի դամբարանում՝ԱԳՆ պաշտոնյաների ներկայությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ, ասել է, որ Թեհրանի դիրքորոշումը Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում «գերակայությունից հրաժարվելն է», տեղեկացրել է Mehr-ը։

Աբաս Արաղչին շաբաթ օրը բանակցությունների եւ ազգային իրավունքների մասին ելույթի ժամանակ ընդգծել է միջուկային հարստացման հարցում երկրի հաստատակամ դիրքորոշումը։

Նա նշել է, որ թեեւ շատ բան կարելի է ասել ուրանի հարստացման՝ որպես երկրի կարեւորագույն կարիքներից մեկի մասին, Իրանի բանակցային դիրքորոշումը, ըստ էության, գերակայությունից հրաժարումն է:

«Երբ նրանք ասում են, որ դուք չպետք է ունենաք ուրան հարստացնելու կարողություն, դա գերակայության ակտ է»,- ասել է Արաղչին:- Ասում են՝ անհանգստացած են։ Միայն այն պատճառով, որ նրանք մտահոգված են, պե՞տք է արդյոք, որ Իրանի ժողովրդին մերժեն ուրանի հարստացումը: Սա անընդունելի է իրանական ազգի համար»:

Արտգործնախարարը կրկնել է, որ Իրանը մերժում է միջուկային զենքը։

«Նրանք իրավունք չունեն զրկել Իրանի ժողովրդին օրինական իրավունքներից միայն իրենց վախերի պատճառով»,- ասել է Արաղչին։

Նա ավելացրել է, որ Իրանը կգործի վճռականորեն եւ իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ցուցումներին համապատասխան։

Իրանն ու ԱՄՆ-ն ուրբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Ինչպես նախորդ փուլերում, բանակցություններում պատվիրակությունները գլխավորում էին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջանային բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Իրանը քանիցս հայտարարել է, որ ոչ մի դեպքում ամենափոքր ճկունություն անգամ չի դրսեւորի ուրանի հարստացման իր իրավունքի հարցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Կարմիր գծերի» տարիֆների բարձրացմամբ, ոչ ամբողջապես, բայց քաղաքապետարանի աշխատանքն այս պահին տեսանելի է. Հայկ Կոստանյան

Զելենսկին կողմ է Էրդողանի առաջարկին՝ հանդիպելու Պուտինի և Թրամփի հետ

Իրանն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

ՀՀ ՔԿ-ում հարցաքննվել է «Քյոխ»-ը. Շահրամանյանի մասնակցությամբ գործով` Սամվել Բաբայանը. «Ժողովուրդ»

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննում է Բայդենի կողմից իր ընտանիքի անդամների և բանտարկյալների ներումը

Tesla-ի վաճառքը նվազել է գրեթե 70 տոկոսով

Արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը․ այս հարցը պետք է պարզաբանվի․ Փաշինյան

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ

Անհամբեր սպասում եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրված Բերբոքին աջակցելուն․ Միրզոյան

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմին

Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

ՌԴ-ն ԱԹՍ-ներով գրոհել է Չեռնիգով և Օդեսա քաղաքները. կան զոհեր

Երկրաշարժ Թուրքիայում.  69 մարդ է տուժել, 14-ամյա աղջիկ է մահացել. Տեսանյութ

Բայց… Պետք է լուռ մնան։ Շը՛շշշշ. Աննա Հակոբյան

Հովիկ Աղազարյանն ընկել է նոր պատմության մեջ․ «Հրապարակ»