Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցվել
Մայիսի 23, 2025

Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Երեկ Հանձնաժողովից ինձ տեղեկացրին, որ
2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։
Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․
«Համբալ» արտահայտությունը,
«Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:
Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։
Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։
Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։
Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։
Հուսամ, որ սա իրավական նախադեպ է դառնալու։ Եվ ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսևորմանը:
Նաև այս ձևաչափով պահանջում եմ Հանձնաժողովից՝
Հանրային բաց ու թափանցիկ քննություն,
Պատշաճ մասնագիտական գնահատական:
Վարչապետը չի՛ կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։
Պետական պատիվը սկսվում է խոսքից։
Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից»,- նշել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը

Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է «նոր Վիետնամով կամ Աֆղանստանով»

Մայր աթոռը դատապարտել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի սադրիչ հայտարարությունները

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է վերսկսել Իվանյանի օդանավակայանի գործունեությունը

Ռուսաստանն ու Ուկրաինան 270 զինվորական ու 120 քաղաքացիական անձ են փոխանակել

Պուտինը ստորագրել է հավելվածի միջոցով միգրանտների գրանցման փորձարկման մասին օրենքը

«Սատանան կրում է Prada 2». հանրահայտ ֆիլմի շարունակությունը կթողարկվի 2026-ի մայիսին

Արցախից տեղահանված մոտ 10,000 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար. ՆԳՆ

ՌԴ-ն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, պատրաստ է աջակցել գործընթացին. Լավրով

ԵՄ խորհուրդը կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

Տուգանային հրապարակ է տարվել 109 ավտոմեքենա, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ. ՆԳՆ

Ինչպե՞ս հասկանալ, որ հեռախոսը գաղտնալսվում է

ԱՄՆ-ում «լկտիություն» են անվանել Կալլասի պահանջը

Սերբիան պետք է ռազմավարական ընտրություն կատարի. Կալլաս

Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցվել