Միլանի «Ինտեր»-ը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու դեպքում նրան փոխարինող է փնտրում:
Մխիթարյանի հնարավոր փոխարինողների թվում է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը:
«Ինտեր»-ի թե՛ մարզիչները, թե՛ ղեկավար կազմը համաձայն են այդ տարբերակին: