Զենք գնելու համար երկրի ընտրությունը Հայաստանինն է։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Պատասխանելով այն հարցին, թե «Հայաստանը գումարը փոխանցել է, իսկ Ռուսաստանը զենքը չի մատակարարել», ԱԳ նախարարը հայտնել է, որ հարցը կարգավորված է։ Ըստ նրա, վճարումները հաշվանցվել են այլ նպատակների համար։ Նոր մատակարարումների հարցում հակասություններ չկան։
«Այժմ մենք, ինչպես բազմիցս եղել է պատմության մեջ, ստիպված ենք պատերազմել ամբողջ Եվրոպայի դեմ։ Զենքը, ինչպես հասկանում եք, շատ է, և այն ժամանակակից է, պահանջում է մեր պատասխանը։ Մեր հայ բարեկամները հասկանում են, որ այս պայմաններում մենք չենք կարող բոլոր պարտավորությունները ժամանակին կատարել։ Եվ այնուամենայնիվ, մի ամբողջ շարք համակարգեր փոխանցվում են, և կշարունակենք»,- նշել է Լավրովը։
Ինչ վերաբերում է այլ երկրներից գնումներին, ապա դա հայ բարեկամների ընտրությունն է. «Եթե ուզում են ֆրանսիական հենք լրացուցիչ մատակարարումների համար, խնդրեմ։ Մենք ոչինչ չենք պարտադրի։ Բայց եթե դաշնակիցը հենվում է այնպիսի երկրի զենքի վրա, ինչպիսին Ֆրանսիան է, որը գլխավորում է թշնամական ճամբարը և ատելությամբ է լցված Ռուսաստանի հանդեպ…»