ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2025 թ-ի ապրիլին Հայաստան է այցելել 123,705 զբոսաշրջիկ։
Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ ապրիլին՝ 163,970։
2025 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36%), Վրաստանից (15%) և Իրանից (9%):
Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-ապրիլ Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է ՀՀ սահմանային անցման կետերով այցելություններ՝ ըստ քաղաքացիության, ինչպես նաև ըստ տարիքային խմբերի՝ Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցված երկրները։